Լիեժի գրոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիեժի գրոհ
Առաջին համաշխարհային պատերազմ
Liége - 1914 - Soldats d'infanterie prenant part à la défense de Liège dans les faubourgs d'Herstal.jpg
Բելգիացի զինվորները պաշտպանում են Հերսթալ թաղամասը, որը գտնվում է Լիեժի հյուսիս արևելքում:
Թվական 5–16 օգոստոս 1914
Վայր Լիեժ, Բելգիա
Արդյունք Տես Հետևանքներ մասը
Տարածքային
փոփոխություններ
Գերմանացիները նվաճեցին Լիեժը
Հակառակորդներ
Գերմանիա Գերմանական կայսրություն Բելգիա Բելգիա
Հրամանատարներ
Գերմանիա Օտտո ֆոն Էմիխ
Գերմանիա Էրիխ Լյուդենդորֆ
Բելգիա Ժերար Լեման (ՌԳ)
Կողմերի ուժեր
28,900–31,200 զինվոր
140 թնդանոթ[3]
32,000 զինվոր
280 թնդանոթ[1][2] :
Ռազմական կորուստներ
3,300 (օգոստոսի 8-ի դրությամբ)[4] 6,000–20,000 կորուստ
ներառյալ 4.000 գերի


Լիեժի ճակատամարտ (ֆր.՝ Bataille de Liège) կամ Լիեժի գրոհ, եղել է Գերմանիայի կողմից Բելգիա ներխուժման առաջին հակամարտությունը և Առաջին համաշխարհային պատերազմի առաջին ճակատամարտը: Լիեժ քաղաքի վրա գրոհը սկսվել է 1914 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 16-ը, երբ վերջին ամրոցը նվաճվեց: Լիեժի պաշարման տևողությունը հետաձգեց գերմանացիների ներխուժումը Ֆրանսիա 4-5 օրով: Գերմանական բանակին անհրաժեշտ երկաթգծերը արևելյան Բելգիայում փակ էին պաշարման ընթացքում, և գերմանացի զինվորները չէին կարողանում տեղաշարժվել դեպի Նամյուր մինչև օգոստոսի 20-ը:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտավարական զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի հայտարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 31-ի գիշերը լույս օգոստոսի 1-ին Գերմանիայի կառավարությունը վերջնագիր ներակայացրեց Ռուսաստանին, նույն օրը Լոնդոնի ֆոնդային բորսան փակվեց: Օգոստոսի 1-ին Բրիտանիայի կառավարությունը հրամայեց նավատորմի զորահավաք կազմակերպել, Գերմանիայի կառավարությունը կազմակերպեց գլխավոր զորահավաքը և պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Լեհաստանի սահմանի բախումներից հետո Ֆրանսիան նույնպես զորահավաք կազմակերպեց, իսկ Գերմանիան վերջնագիր ներկայացրեց Բելգիային, պահանջելով, որ Բելգիան չխոչընդոտի գերմանական զորքի տեղաշարժը: Ռազմական գործողությունները սկսվեցին ֆրանսիայի սահմանին, երբ Լիեպայան ռմբակոծվեց գերմանական ռազմանավ Աուգսբուրգի կողմից և Բրիտանիայի կառավարությունը նավատորմը ուղարկեց Ֆրանսիայի ափամերձ հատվածը պաշտպանելու համար: Օգոստոսի 3-ին Բելգիայի կառավարությունը մերժեց Գերմանիայի պահանջները և Բրիտանիայի կառավարությունը երաշխավորեց Բելգիայի ռազմական օգնությունը: Գերմանիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային և Բրիտանիան կազմակերպեց զորահավաք, իսկ Իտալիան մնաց չեզոք: Օգոստոսի 4-ին Բրիտանիան վերջնագիր ներկայացրեց Գերմանիային և նույն օրվա կեսգիշերին պատերազմ հայտարարեց: Բելգիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ և Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային: Գերմանական զորքերը կտրեցին սահմանը և գրոհեցին Լիեժի ուղղությամբ[5]:

Տակտիկական զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեժի ամրացված դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեժը գտնվում է Մաաս գետի սկզբում, որը քաղաքից հոսում է խորը իջվածքով Արդեններով հարավից և Մաստրիխտով (Նիդերլանդներում) ու Ֆլանդրիայով հյուսիսից և Արևմուտքից: Քաղաքը գտնվում էր Գերմանիայից Բրյուսել և Փարիզ գնացող երկաթուղու ճանապարհին, ինչը Շլիֆենը և Մոլտկեն նախագծել էին օգտագորել Ֆրանսիա ներխուժելու համար: Լիեժում կառուցված էին պաշտպանական շատ կառույցներ մոտակա հարևանների հարձակումներից պաշտպանվելու համար: Հիմնական պաշտպանական գիծը Position fortifiée de Liège դա տասներկու ամրոցներից կազմված օղակն էր, որը քաղաքից 6-10 կմ հեռավորության վրա էր և կառուցվել էր 1892 թվականին Հենրի Ալլեքսիս Բրիալմոնի կողմից:

Ամրոցները եռանկյուն կամ քառանկյուն էին և կառուցված էին բետոնից, շրջապատված խրամատներով և փշալարերով: Կառույցների հիմնական մասը գետնի տակ էր և միայն բետոնե գլխային մասն էր երևում: Ամրոցները զինված էին 18×210 մմ հաուբեցներով, 24 × 150 մմ հրանոթներով, 36 × 120 հրանոթներով և 128 × 57 հրանոթներով[2] :

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի գրոհի նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի օգոստոսին գերմանացիները հասկացան, որ Լիեժի պաշտպանական գարնիզոնը ավելի մեծ է քան նախքան այդ նախատեսվում էր: Վեց վերազնինված բրիգադ և II հեծելազորային կորպուսը X կորպուսի հրամանատար, գեներալ Օտտո ֆոն Էմիխ գլխավորությամբ պետք է պատրաստ լինեին օգոստոսի 4-ին, զորահավաքի երրորդ օրը, Աախենում, Էյպենում և Մալմեդիում, որպեսզի կայծակնային գրոհ իրականացնեին: 2-րդ բանակի Կվարտերմաստեր Գեներալ մայոր Էրիխ Լյուդենդորֆը նշանակվեց X կորպուսի հրամանատարական կազմում: Օգոստոսի 5-ի գիշերը զորքերը պետք է անակնկալ գրոհեին և ճեղքեին ապրոցների օղակը և գրավեին քաղաքը և նրա երկաթգծի կայարենը: Ներխուժումը սկսվեց օգոստոսի 4-ին և օդանավերը, հեծելազորը և հեծանվորդները գնացին հետևակից առաջ: Աջ թևից գնաց երկրորդ հեծելազորային կորպուսը և 34-րդ հետևակային բրիգադը, որի նպատակներ անցնել Մաասը և կտրեր Բրյուսելից և Անդվերպենից Լիեժին օգնության հասնող բելգիական զորքի ճանապարհը[6]:

Լիեժի կենտրոնի տեսարանը 1905 թվականին

Բելգիա ներխուժման ժամանակ եղանակը չափազանց շոգ էր, ինչը դանդաղեցնում էր զորքի տեղաշարժը, ինչի արդյունքում Վայս կամուրջի մոտ հետևակային բրիգադը բաժանվեց փոքր զորախմբերի: Նրանք կարողացան բերլգիացիներին դուրս մղել մոտակա գյուղերից, սակայն 34-րդ բրիգադի գնացքը ուշացավ Լիեժի ամրոցներից կատարված կրակի պատճառով և տարածքը դարձավ անանցանելի: 27-րդ, 14-րդ և 11-րդ բրիգադները ժամանակին հասան իրենց դիրքերին` Մորտրուից Հերվ և Սոյրոն: 9-րդ հեծելազորային դիվիզիան հետևեց 2-րդ և 4-րդ հեծելազորային դիվիզիաներին և Վեսդրե գետի հարավով նվաճելով մի քանի օբյեկտներ նվաճեց նաև Պուլսուր կամուրջը: 38-րդ բրիգադը դիրքավորվեց Լուվեժ և Տյո բնակավայրերում, իսկ 43-րդ բրիգադը` Ստումոնում և Լա Գլեյում: Գիշերը անհանգիստ էր քանի որ կրակ էր տեղում ամրոցներից, իսկ բրիգադները հող էին նախապատրաստում մյուս օրվա գրոհի համար: Հեծելազորային Գարնիե դիվիզիան չկարողացավ մինչև 5:00-ն անցնել Լիխ գետը, քանի որ հրետանային կրակ էր տեղում Լիեժից, իսկ 34-րդ բրիգադը անցավ գետը միայն 10:30-ին` ստիպված լինելով հետևում թողնել հրետանային զենքերը[7]:

27-րդ բրիգադը միայն կեսօրին կարողացավ հարձակվողական դիրք գրավել և պատրաստ էր կրակել ամրոցների ուղղությամբ: 14-րդ և 11-րդ բրիգադները հասան իրենց դիրքերին որոշ ընդհարումներից հետո Ֆորետում և դրանից հարավ: Օգոստոսի 5-ի երեկոյան արդեն բոլորը պատրաստ էին արագ գրոհի: Լիեժի բերդերի հրամանատարին հրովարտակ ուղարկվեց, առաջարկելով հանձնվել, սակայն նա պատասխանեց "Frayez-vous le passage" (դուք ստիպված եք կռվել, անցնելու համար): Էմիխը որոշեց, որ սպասելը պաշտպանվողների օգտին է և որոշեց շարունակել արագ գրոհի նախագիծը[8]:

Բելգիայի պաշտպանության նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 30-ին Բելգիայի գլխավոր հրամանատարությունը առաջարկեց գերմանացիների գրոհը կանգնեցնելու համար զորքը կենտրոնացնել Գետե գետի վերին մասում: Թագավորը մերժեց առաջարկը և հրամայեց կենտրոնանալ Պերվեցից արևմուտք, դեպի Տիրելմու, Լյովեն և Վավր: Օգոստոսի 1-ին բելգիացիները որոշեցին Լիեժում և Նամուրում թողնել մեկական դիվիզիա, օգոստոսի 3ին երկու ամրոց դատարկվեցին, իսկ մնացած բանակը կենտրոնացվեց Անդվերպենում` սպասելով Ֆրանսիայի և Բրիտանիայի օգնությանը[9]: Լիեժում էր գտնվում 3-րդ դիվիզիան, 4-րդ դիվիզայի 15-րդ բրիգադը, որը ժամանել էր Հյուից օգոստոսի 5-ի գիշերը և գառնիզոնի քանակը հասել էր 30.000 զինվորի[10]:

Հարձակման պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեժի ամրոցների վրա գրոհը նախատեսվում էր կատարել կայծակնային, քանի որ ամրոցների միջև որոշ տարածքներ չէին վերահսկվում, բացի այդ կային իջվածքներ, որոնք հասանելի չէին ամրոցների հրետանիների համար: Նախագծի համաձայն 34-րդ բրիգադը պետք է գրոհեր Լինսին և Պորտիս ամրոցների ուղղությամբ, 27-րդ բրիգադը` Մաաս և Էվեգնի ամրոցների արևելքից և 11-րդ բրիգադը` Ֆլերոն և Չադֆոնտեն ամրոցների ուղղությամբ:

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի գրոհ, 6-7 օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

"Լիեժի ամրոցները դիմակայում են թշնամուն հաղթականորեն", բելգիական օրաթերթ «La Dernière Heure» ուրբաթ, 7-ը օգոստոսի 1914 թվական

Հյուսիսում 34-րդ բրիգադը (գեներալ մայոր ֆոն Կրյուվել) ուներ ու կումարտակ, բացի հրետանուց, քանի որ բրիգադի մյուս մասը չէր անցել Մաաս գետը հրետակոծությունների պատճառով: Գրոհը սկսվեց 2:30-ին Հերմիից և հրետակոծվում էր շրենպելներից, որը խառնեց զորքի դասավորվածությունը: Մեկ գումարտակ գրոհետ Պոնտիս ամրոցը, իսկ մյուսները շարժվեցին դեպի Հերստալ, որտեղ տուն առ տուն կռվում էին Բելգիացի կամավորների դեմ և վերցրեցին Պրիլը Լիերսի և Պոնտիսիի կրակի ներքո (Կրյուվելը հրամայեց այրել բոլոր տները նահանջիվ առաջ և պատժեց բնակիչներին, որոնք մասնակցել էին մարտերին: Մյուս օրը գերմանացիները սպանեցին 27 քաղաքացու ավանում: Օգոստոսի 4-7 ընկած ժամանակահատվածում 34-րդ բրիգադը սպանեց ավելի քան 117 բելգիացի խաղաղ բնակչի[11]): Մայոր ֆոնդեր Օլսինցի գլխավորությամբ զորքերը մտան Լիեժ և գերեվարեցին Գեներալ Լեմանին, մինչ այդ պաշտպանության հրամանատար: Այնուհետև բրիգադը շարժվեց դեպի հյուսիս արևմուտք, որտեղ բաժանվեցին և մեծ կորուստներ կրեցին: Բելգիացի զինվորները հակագրոհեցին Լիեժից, իսկ Օլսինցի զինվորները հրետակոծվեցին Լիերսից և Պոնտիսեից մինչև 10:15, երբ Կրյուվելը հրամայեց նահանջել, ով մինչ այդ ամրոցներից արձակված կրակից ունեցել էր ավելի շատ կորուստ: Այս գրոհների արդյունքում գերմանացիները ունեցան 1.180 սպանված[12]:

Գերմանացի զինվորները սպասում են բելգիացիների գրոհին (Լիեժ, 1914):

27-րդ բրիգադը գնդապետ ֆոն Մասոի գլխավորությամբ շրջապատված էր տներով և շինություններով, ինչը դժվարացնում էր նրանց տեղաշարժը: Զորքերը ինտենսիվորեն գնդակոծվում էին Վենդրե և Բարչերոն ամրոցներից: Գրոհը կայացավ Վենդրե ամրոցի ուղղությամբ, սակայն վրա հասած բելգիացի զինվորների համալրումից հետո Մասոն ստիպված էր նահանջի հրաման արձակել և զորքը տեղաշարժվեց դեպի Արգենտու: Բրիգադի ձախ թևը գրոհեց Բլենգիի ուղղությամբ, դեպի Բարչելոն ամրոցի արևելյան մաս, սակայն նահանջեց Բատիս, երբ իմացան մյուսների անհաջողության մասին: Հարավ արևելքում 11-րդ բրիգադը գեներալ մայոր ֆոն Վոչերի գլխավորությամբ գրոհեցին Սրբ. Հադելինի և Մագնիի ուղղությամբ, որտեղ նույնպես հանդիպեցին ուժեղ պաշտպանության: Գերմանացիները փոքր ջոկատներով ինտենսիվ գնդակոծության տակ հասան Ռոմսի ժամը 5:30, որտեղ հանտիպեցին բելգիական 14-րդ գնդի պաշտպանությանը: Բելգիացիները պարտվեցին, սակայն Բեյնե-Հուսեի հրետանու ճնշման տակ գրոհը ճնշվեց:

Լիեժի ամրոցներ
(Ժամացույցի ուղղությամբ հյուսիսից)
Լիերս
Պոնտիս
Բարչոն
Էվեգնի
Ֆլերոն
Չաուդֆոնտեյն
Էմբուրգ
Բոնսելես
Ֆլեմալ
Հոլոն
Լոնցին
Լանտին

Վեսդրեից հարավ, 38-րդ բրիգադը (գեներալ մայոր ֆոն Հյուլսեն) գրոհը սկսեց օգոստոսի 5-ին ժամը 20:00` որպես պահեստային ուժ օգտագործելով 43-րդ բրիգադը: Ռմբակոծությունները, անտառային տեղանքը դժվարացրեց զորքի տեղաշարժը: Էսնեում և Պուլսուրում նրանք մարտի բռնվեցին կամավորների հետ և ստիպված էին դանդաղել: Բոնսելես ամրոցից կատարված հրետակոծության արդյունքում Հյուլսենը վիրավորվեց և բելգիացիների համալրումները ստիպեց նրանց նահանջել: Բելգիացիները պաշտպանությունը ճնշվեց առավոտյան, սակայն բրիգադի դասավորությունը խառնվեց: Բոնսելես գյուղը նվաճեցին, սակայն ամրոցից հրետակոծության պատճառով գերմանացիները նահանջեցին հյուսիս արևմուտք: Գրոհը շարունակվեց ավելի ուշ Օգրիի ուղղությամբ և տևեց ամբողջ օրը, սակայն գերմանացիները լուրջ հաջողության այդպես էլ չհասան[13]:

Կենտրոնում 14-րդ բրիգադը (գեներալ մայոր ֆոն Վուսո) գրոհը սկսեց ժամը 1:00-ին, Էմիխի և Լյուդենդորֆի գլխավորությամբ և փոքր առավելություն գրանցեցն Ռետինի ուղղությամբ, որտեղ բելգիացի զինվորները ճանապարհը փակեցին թնդանոթներով և գերմանացիներին ծանր կորուստներ պատճառեցին: Վուսոն վիրավորվեց և հրամանատարությունը ստանձնեց Լյուդենդորֆը, ում գլխավորությամբ գերմանացիները շրջապատեցին բելգիացիներին և 100 զինվորի գերևարեցին: Կու դու Բոուում գրոհը կանգնեցվեց կամավորիների կատաղի մարտերի շնորհիվ, սակայն գյուղը շրջափակվեց և նվաճվեց: Երեկոյան բրիգադը հասավ Կարտուսենի մոտակա բարձունքին և տեսավ ծածանվող սպիտակ դրոշը գետի մոտակա միջնաբերդից: Մեկ սպա ուղարկվեց իմանալու դրոշի նպատակը, սակայն պարզվեց, որ դրոշը բարձրացվել է առանց համաձայնեցման: Փորձեր ձեռնարկվեցին կապ հաստատել երկու թևերի զորքերի հետ, սակայն ապարդյուն և 1,500 զինվոր գիշերվա ընթացքում մնաց կտրված[14]: Առավոտյան Էմիխը որոշեց, որ Լիեժի կամուրջները անպաշտպան են և հրամայեց նվաճել քաղաքը: 165-րդ հետևակային գումարտակը անցավ գետը և հասավ քաղաքի հյուիս արևմտյան դարպասին առանց դիմադրության: Էմիխը սպաներին ուղարկեց կապ հաստատելու մյուս բրիգադների հետ: 11-րդ բրիգադը հասավ Լիեժ երեկոյան, չնայած Չաուդֆոնտեյն ամրոցի ինտենսիվ հրետակոծության, և քաղաքի արևմտյան մասով պաշտպանողական դիրք ընտրեց: 27-րդ, 24-րդ բրիգադները և 11-րդ բրիգադի մնացած մասը մուտք գործեցին քաղաք և սկսեցին ամրոցների նվաճման գործողությունը[15]:

Բելգիայի պաշտպանություն, 6–7 օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնսին ամրոցը ճակատամարտից փոքր անց

Օգոստոսի 5-ին կապիտան Բրինխմանը, ով Բրյուսելում Գերմանիայի Ռազմական կցորդն էր, հանդիպեց Լիեժի նահանգապետի հետ և պահանջեց քաղաքի հանձնումը[16]: Լեմանը մերժեց և մեկ ժամ հետո գերմանացիները հարձակվեցին Չաուդֆոնտեյն, Էվեգնի և Պոնտիսի ամրոցիների վրա: Բարչոն ամրոցի և Մաաս գետի միջև ընկած տարածքում գերմանացիները փորձեցին տեղակայվել, սակայն ստիպված էին նահանջել բելգիացիների 11-րդ բրիգադի հակագրոհի շնորհիվ: Երեկոյան և գիշերը գերմանացիները հարձակվեցին հինգ ուղղությամբ, երկուսը հյուսիսից, մեկը` արևելքից և երկուսը` հարավից: Հարձակումները ուղղորդվում էին ծնր հրետանու հրետակոծությամբ, սակայն գերմանացիների գրոհները կանգնեցվեցին` պատճառելով ծանր կորուստներ[17]: Օրտեի ուղղությամբ հարձակումը հետ մղեց պաշտպանվողներին, սակայն 12-րդ, 9-րդ և 15-րդ բրիգադների հակահարձակումը ետ մղեց հարձակվողներին[18]: Նահանջելուց առաջ գերմանական փոքր զորախումբ փորձեց փախցնել նահանգապետին Ռուի Ստեից: Լսելով փողոցի մարտերի ձայները, Լեմանը և նրա աշխատակազմը դուրս եկան փողոց, որտեղ բելգիական փոքր զորախումբ փորձում էր պաշտպանել փողոցը, որը ամբողջովին ոչնչացվեց գերմանացիների կողմից[19]:

Գերմանական հեծելազորը շարժվեց հարավից, որպեսզի օղակի մեջ առնեն քաղաքը: Գերմանական հեծելազորի փոքր խմբեր մոտեցան Լիեժի արևմուտքին, ինչը Լեմանին թույլ տվեց կարծել, որ գերմանական երկրորդ հեծելազորային կորպուսը չի կարողանում ճեղքել հյուսիսային ամրացված գոտին, սակայն իրականում նրանք չեին անցել Մաաս գետը` սպասելով մահալրման[20]: Մտածելով, որ ինքը կարող է հայտնվել ծուղակում, Լեմանը որոշեց, որ 3-րդ հետևակային դիվիզիան և 15-րդ բրիգադը պետք է նահանջեն Գետեի արևմուտք, որպեսզի միանան Բելգիայի դաշտային բանակին[21]: Օգոստոսի 6-ին գերմանացիները իրականացերցին առաջին օդային ռմբակոծությունը եվրոպական քաղաքի վրա, երբ Սեպպիլին դիրիժաբլը ռմբակոծեց Լիեժը և սպանեց ինը խաղաղ բնակչի[22]: Լեմանը կարծեց, թե հինգ գերմանական դիվիզիաները բախվել են պաշտպանների հետ և հավաքեց 3-րդ դիվիզիան Լոնցին և Հոլոն ամրոցների միջև և սկսեց նահանջել դեպի Գետե օգօստոսի 7-ի կեսօրին[23]: Ամրոցների զորքրեը փակվեցին ամրոցներում: Լեմանը նոր հրամանատարական կետ հիմնաց Լոնցին ամրոցում, որը գտնվում էր քաղաքի արևմտյան հատվածում[24]: Գերմանացիները հրետակոծեցին ամրոցները և Ֆլերոն ամրոցը շարքից դուրս եկավ, երբ կտուրը քանդվեց ռմբակոծության հետևանքով: Օգոստոսի 7-ի գիշերը գերմանական զորքը հնարավորություն ուներ անցնել ամրոցների միջով և Լյուդենդորֆը հրամայեց գրոհել, ինչի արդյունքում գերմանացիները վերցրեցին Քուե դու Բո գյուղը, որը գտնվում էր բարձունքում և այստեղից տեսանելի էր Լիեժը, այնուհետև գերմանացիները նվաճեցին Լիեժի միջնաբերդը: Լյուդենդորֆը հրովարտակ ուղարկեց Լեմանին` առաջարկելով հանձնվել, սակայն վերջինս նորից մերժեց[25]:

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 8–16[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեժի կենտրոնում ավերված կամուրջ

Բյուլոն հրամայեց Կառլ ֆոն Էյնեմին, ում ենթակայության տակ էին յոթերորդ, իններորդ և տասներորդ կորպուսները: Այս երեք կորպուսները անցան բելգիայի սահմանը օգոստոսի 8-ին: Լիեժում օգոստոսի 7-ին Էմիխը հրամայեց իր սպաներին կապ հաստատել Լիեժւ շրջակա բրիգադների հետ: 11-րդ բրիգադը մտավ քաղաք և միացավ արևմտյան թևի զինվորներին: 27-րդ բրիգադը 11-րդ բրիգադի մնացած մասի և 14-րդ բրիգադի հետ ժամանեց օգոստոսի 8-ին: Բարչերոն ամրոցը ընկավ հրետակոծությունից հետո և 34-րդ բրիգադը կոտրեց Լիխտեի մոտ Մաասի կամուրջի պաշտպանությունը: Հարավային ճակատում 38-րդ և 43-րդ բրիգադները շարժվեցին Տյոյի ուղղությամբ: Օգոստոսի 10-ի գիշերը Էյնեմը հայտարարեց, որ Լիեժը պաշարված է արևելքից և հարավ արևելքից IX, VII և X կորպուսների կողմից և պատրաստ է նվաճել Լիերս, Պոնտիսի, Էվագնի և Ֆլերոն ամրոցները[26]:

Մինչև հրամանը կհասներ, Էվեգնի ամրոցը ընկավ հրետակոծության արդյունքում, IX կորպուսը շրջափակեց Պոնտիսի ամրոցը օգոստոսի 12-ին և սկսեց Պոնտիսի և Ֆլեոն ամրոցների հրետակոծությունը 380 մմ հրանոթներով: VII կորպուսի ծանր հրետանին սկսեց հրետակոծել Չաուդֆոնտեյն ամրոցը, Պոնտիսի ամրոցը նվաճեց IX կորպուսը և անցավ Մաասը և հարձակվեց Լիերս ամրոցի վրա[26]: Լիերս ամրեցը ընկավ օգոստոսի 14-ին, իսկ Ֆլերոն ամրոցը շրջափակվեց կեսօրին: X կորպուսը և 17-րդ դիվիզիան շարժվեցին հյուսիս, իսկ VII կորպուսը` դեպի Լիեժ-Բրյուսել երկաթգիծ: Օգոստոսի 15-ին սկսվեց քաղաքից արևմուտք գտնվող ամրոցների հրետակոծությունը: Բոնսելես ամրոցը ընկավ առավոտյան, իսկ Լանտինը` կեսօրին: Լոնցին ամրոցը շարքից հանվեց 420 մմ հրանոթների օգնությամբ, իսկ Լեմանը գերեվարվեց: Հոլոն և Ֆլեմել ամրոցները նվաճվեցին օգոստոսի 16-ին կարճատև հրետակոծությունից հետո[27]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի զինվորները խմում են գարեջուր (Լիեժ, 1914)

Օգոստոսի 17-ի առավոտյան 1-ին, 2-րդ և 3-րդ բանակները ազատ կարող էին տեղաշարժվել Ֆրանսիայի սահման: Բելգիայի դաշտային զորքերը Գետեից նահանջեցին դեպի Անդվերպեն և Բրյուսելը նվաճվեց առանց դիմադրության օգոստոսի 20-ին[25]: Լիեժի նվաճումը տևեց 11 օր, երկու օր ավել քան կանխատեսում էին գերմանացիները: 18 օրում Բելգիայի արևելյան հատվածը ընկավ գերմանացիների տիրապետության տակ: Այդ ընթացքում ֆրանս-բրիտանական զորքերը դիրքավորվեցին Ֆրանսիայի հյուսիսում և Բելգիայի արևմուտքում:

Կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին պատմաբան Հերվիգը գրել է, որ Բելգիայի բանակը ունեցել է մոտ 20.000 կորուստ Լիեժում և օգոստոսի 8-ի դրությամբ գերմանացիները ունեին 5.300 մարդկային կորուստ[28]: Այլ աղբյուրներ նշում են 2.000-3.000 սպանված բելգիացու և 4.000 ռազմագերու մասին[29]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zuber, 2010, էջեր` 74, 84
  2. 2,0 2,1 http://www.fortiff.be/ifb
  3. Zuber, 2010, էջեր` 18–19, 41–42, 44, 83
  4. Zuber, 2010, էջ` 86
  5. Skinner, Stacke, էջ` 6
  6. Humphries, Maker, էջեր` 96–97
  7. Humphries, Maker, էջեր` 97–98
  8. Humphries, Maker, էջ` 99
  9. Humphries, Maker, էջ` 80
  10. Humphries, Maker, էջ` 104
  11. Humphries, Maker, էջ` 100
  12. Humphries, Maker, էջեր` 99–100
  13. Humphries, Maker, էջեր` 101–102
  14. Humphries, Maker, էջեր` 102–103
  15. Humphries, Maker, էջեր` 103–105
  16. Tyng, 1935, էջ` 53
  17. Edmonds, 1926, էջ` 32
  18. General Staff, 1915, էջ` 12
  19. Tyng, 1935, էջ` 54
  20. Zuber, 2010, էջեր` 85, 93
  21. Edmonds, 1926, էջեր` 32–33
  22. Strachan, 2001, էջ` 211
  23. Zuber, 2010, էջ` 83
  24. General Staff, 1915, էջ` 13
  25. 25,0 25,1 Edmonds, 1926, էջ` 33
  26. 26,0 26,1 Humphries, Maker, էջեր` 105–106
  27. Humphries, Maker, էջեր` 106–107
  28. Herwig, 2009, էջեր` 117, 112
  29. FB, 2008