Զահլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Զահլե
արաբ․՝ زحلة‎‎‎‎
Zahle 01.jpg
Զահլեի տեսարանը
Կոորդինատներ: 33°50′35″ հս․ լ. 35°53′52″ ավ. ե. / 33.84306° հս․. լ. 35.89778° ավ. ե. / 33.84306; 35.89778
Երկիր Լիբանան Լիբանան
Մուհաֆազա Բեկաայի մարզ
Շրջան Զահլեի շրջան
Քաղաքապետ Ասսադ Զոհայբ
Մակերես 8 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ 1010 մետր
Բնակչություն 56 000 մարդ (2013)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 8
Փոստային ինդեքսներ 1801
##Զահլե (Լիբանան)
Red pog.png
Խաղողի այգիներ Զահլեի շրջակայքում

Զահլե (արաբ․՝ زحلة‎‎‎‎), քաղաք Լիբանանում, Բեկաայի մարզի վարչկենտրոնը։ Բնակչությունն ըստ 2013 թվականի տվյալների կազմում է 56 000 մարդ (2006 թվականին այն կազմել է շուրջ 100 000 մարդ)[1]։ Մեծությամբ Լիբանանի երրորդ քաղաքն է, Բեյրութից և Տրիպոլիից հետո։ Բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են։ Լիբանանի մելկիթյան (հույն կաթոլիկ) եկեղեցու կենտրոնն է։ Զահլեն համարվում է Բեկաայի հովտի զարդը։ Քաղաքը հայտնի է իր մաքուր օդով, առողջարաններով և յուրօրինակ խոհանոցով։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զահլեն ընկած է մայրաքաղաք Բեյրութից 55 կմ արևելք։ Այն միակ կաթոլիկադավան քաղաքն է Մերձավոր Արևելքում։ Հայտնի է իր հին եկեղեցիներով, բացօթյա ռեստորաններով, եզակի խոհանոցով և Վադի էլ Արեյիշում գտնվող պաղպաղակի գործարանով։ Բեյրութ ավտոմեքենայով կարելի հասնել 30-50 րոպեի ընթացքում, կախված շարժումից։ Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովից 900 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զահլեն հիմնվել է շուրջ 300 տարի առաջ։ 18-րդ դարի սկզբին երիտասարդ քաղաքը բաժանված էր երեք առանձին թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր կառավարիչը։ 19-րդ դարում քաղաքը կարճ ժամանակում կարողացավ դառնալ շրջանի առաջին անկախ քաղաք-պետությունը, ունենալով սեփական դրոշն ու հիմնը։ 1777 և 1797 թվականներին Զահլեն հրդեհվեց, իսկ 1860 թվականին ոչ միայն հրկիզվեց, այլ նաև կողոպտվեց։ Մուտասարիֆիի կառավարման շրջանում (1861—1914) Զահլեն նորից բարգավաճեց։ Երկաթուղային ճյուղը, որը քաղաքում կառուցվել էր 1885 թվականին, զարգացրեց նրա տնտեսությունը և Զահլեն Բեկաայի ու Սիրիայի հովիտների համար դարձավ ներքին «նավահանգիստ»։ Այն նաև եղել է գյուղատնտեսական կենտրոն։ Քաղաքը համարվում էր առևտրական կենտրոն Բեյրութի ու Դամասկոսի, ինչպես նաև Մոսուլի ու Բաղդադի միջև։ Համարվում է, որ Զահլեն լիբանանյան բանակի օրրանն է։ Երկրի քաղաքական կյանքում քաղաքը հիմա ևս խաղում է կարևոր դեր[2]։

Հայերը Զահլեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զահլե քաղաքում հայերը հիմնականում հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1918 թվականի զինադադարից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Կիլիկիա։ Կիլիկիայի հայաթափումից հետո, սակայն, Զահլեում հայերի թիվը կրկին աճել է։ 1927 թվականին այստեղ բնակվել է շուրջ երկու հազար հայ։ Զահլեում իրենց մասնաճյուղերն ունեն ՀԲԸՄ-ն (1927 թվականից), ՀՄՄ-ն (1927 թվականից), ԼՕԽ-ը (1934 թվականից) և ՀՄԸՄ-ն (1927 թվականից)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զահլեի տնտեսության հիմնական մասը կազմում են մանածագործությունը, սննդի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲրազիլիաԲելու Հորիզոնտի, Բրազիլիա, (1974)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]