Jump to content

Հարավային մագնիսական բևեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1. Հարավային բևեռ
2. Հարավային մագնիսական բևեռ (2007)
3. Հարավային գեոմագնիսական բևեռ
4. Անհասանելի բևեռ
Երկիրը որպես մագնիսական դիպոլ

Հարավային մագնիսական բևեռ, Երկրի մակերևույթի պայմանական կետ, որտեղ Երկրի մագնիսական դաշտի ուժագծերը ուղղահայաց վեր են ուղղված (մակերևույթի նկատմամբ 90° անկյան տակ)։ Ֆիզիկական տեսանկյունից այս բևեռը հյուսիսայինն է, քանի որ ձգում է կողմնացույցի սլաքի հարավային բևեռը[1]։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային մագնիսական բևեռի տեղակայումը չի համընկնում աշխարհագրական Հարավային բևեռի հետ։ Մագնիսական բևեռը ներկայումս գտնվում է Անտարկտիդայի եզրին։

Հարավային մագնիսական բևեռի հակառակ կողմը հանդիսանում է Հյուսիսային մագնիսական բևեռը, որը մինչ վերջերս գտնվում էր Կանադայի հյուսիսում, սակայն XXI-րդ դարի սկզբին սկսեց արագորեն շարժվել դեպի Ռուսաստան՝ մոտենալով Տայմիրի շրջանին։ Քանի որ երկրի մագնիսական դաշտը համաչափ չէ, մագնիսական բևեռները միմյանց ուղղակի հակադիր կետեր չեն։

Հյուսիսային մագնիսական բևեռ[2] (2001) 81°18′ հս․ լ. 110°48′ ամ. ե.HGЯO (2004) 82°18′ հս․ լ. 113°24′ ամ. ե.HGЯO (2005) 82°42′ հս․ լ. 114°24′ ամ. ե.HGЯO (2010)[3] 85°00′00″ հս․ լ. 132°36′00″ ամ. ե.HGЯO (2012)[3] 85°54′00″ հս․ լ. 147°00′00″ ամ. ե.HGЯO
Հարավային մագնիսական բևեռ[4] (1998) 64°36′ հվ. լ. 138°30′ ավ. ե.HGЯO (2004) 63°30′ հվ. լ. 138°00′ ավ. ե.HGЯO (2007) 64°29′49″ հվ. լ. 137°41′02″ ավ. ե.HGЯO (2010)[3] 64°24′00″ հվ. լ. 137°18′00″ ավ. ե.HGЯO (2012)[3] 64°24′00″ հվ. լ. 137°06′00″ ավ. ե.HGЯO

1831 թվականին Միացյալ Թագավորության բևեռախույզ Ջոն Ռոսսը հայտնաբերեց Կանադական կղզեխմբում հայտնաբերվեց հյուսիսային մագնիսական բևեռը՝ տիրույթ, որտեղ մագնիսական սլաքը ոււղահայաց դիրք էր ընդունում։ 1841 թվականին՝ Ջոն Ռոսսի զարմիկ Ջեյմս Ռոսսը հասավ Երկրի մյուս՝ հարավային մագնիսական բևեռ, որը գտնվում է Անտարկտիդայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. И. А. Дьяченко. Магнитные полюса Земли. — (Библиотечка «Математическое просвещение». Вып. 24.) — М. — МЦНМО. — 2003. — 48 с. — ISBN 5-94057-080-1.
  2. Geomagnetism — North Magnetic Pole, Canada Natural Resources website, retrieved May 2007
  3. 3,0 3,1 3,2 3,3 Data Analysis Center for Geomagnetism and Space Magnetism Graduate School of Science, Kyoto University Анализ данных Центра геомагнетизма и космического магнетизма Высшей школы наук, Университет Киото
  4. South Magnetic Pole Արխիվացված 2004-09-05 Wayback Machine. Commonwealth of Australia, Australian Antarctic Division, 2002.