Դիպոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրական դիպոլի ուժագծերը
Երկրի մագնիսական դաշտը մոտարկվում է որպես մագնիսական դիպոլ։ Սակայն, ի տարբերություն մագնիսական դիպոլային մոմենտի, այստեղ նշված են «աշխարհագրական» հյուսիսը և հարավը ("N" և "S")։

Դիպոլ, իդեալականացված համակարգ էլեկտրադինամիկայում, կիրառվում է դաշտի նկարագրության համար։ Դիպոլի տիպիկ օրինակը մեծությամբ հավասար և նշանով տարբեր երկու լիցքեր են, որոնց միջև հեռավորությունը շատ փոքր է՝ համեմատած դիտման կետից հեռավորության հետ։ Նման համակարգի դաշտը նկարագրվում է դիպոլային մոտավորությամբ։

Էլեկտրական դիպոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական դիպոլը իրարից որոշ հեռավորության վրա գտնվող և բացարձակ մեծություններով հավասար երկու տարանուն կետային լիցքերի համակարգ է։ Էլեկտրական դիպոլի հիմնական բնութագիրը նրա դիպոլային մոմենտն է՝

։

Դիպոլի ստեղծած էլեկտրական դաշտի լարվածությունը (E) հեռու կետերում հակադարձ համեմատական է հեռավորության (R) խորանարդին, այսինքն՝ նվազում է ավելի արագ, քան կետային լիցքի ստեղծած դաշտինը (1/R2)։ Չեզոք համակարգի Էլեկտրական դաշտը մեծ (համակարգի չափերի համեմատ) հեռավորությունների վրա մոտավորապես համընկնում է այդ համակարգի դիպոլային մոմենտն ունեցող դիպոլի դաշտի հետ։ Ուստի, շատ դեպքերում (օրինակ, որոշ նյութերի մոլեկուլների համար) դիպոլը լավ մոտավորություն է այդպիսի համակարգերը նկարագրելու համար։

Մագնիսական դիպոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսական, բացարձակ մեծություններով հավասար երկու տարանուն մագնիսական լիցքերի համակարգ։ Իրականում մագնիսական լիցքեր գոյություն չունեն, այդ գաղափարը մտցվել է մագնիսական և էլեկտրական որոշ երևույթների նմանությամբ (Շ․ Կուլոն, 1785)։ Հետագայում պարզվեց, որ մագնիսական դաշտ ստեղծում են շարժվող էլեկտրական լիցքերը՝ հոսանքները։ Սակայն նպատակահարմար եղավ պահպանել մագնիսական դիպոլը և այն բնութագրող մագնիսական դիպոլային մոմենտ հասկացությունները, որովհետև հոսանքակիր փակ հաղորդչի մագնիսական դաշտը մեծ հեռավորությունների վրա համարժեք է մագնիսական դիպոլի ստեղծած դաշտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png