Օսկար Վիստինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսկար Վիստինգ
Oscar Wisting.jpg
Ծնվել էհունիսի 6, 1871(1871-06-06)[1]
ԾննդավայրԼարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 5, 1936(1936-12-05) (65 տարեկանում)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Օլավի շքանշանի աստղով կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Իտալիայի թագի շքանշան և South Pole Medal?
Oscar Wisting Վիքիպահեստում

Օսկար Ադոլֆ Վիստինգ (նորվ.՝ Oscar Adolf Wisting, հունիսի 6, 1871(1871-06-06)[1], Լարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա - դեկտեմբերի 5, 1936(1936-12-05), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բևեռախույզ, Ռուալ Ամունդսենի ուղեկիցը Հյուսիսային ծովային ուղով դեպի Հարավային բևեռ գիտարշավի մեկնելու ժամանակ: Առաջին մարդն է (Ռուալ Ամունդսենի հետ միասին), ով եղել է թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային բևեռներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Վիստինգը ծնվել է 1871 թվականի հունիսի 6-ին Նորվեգիայի Լարվիկ կոմունայում: Երբ նա տասնվեց տարեկան էր դուրս եկավ բաց ծով: Որից հետո Ադոլֆը սկսեց ծառայել նորվեգական ռազմածովային նավատորմիղում: Օսկար Վիստինգը ծովային հրաձիգ էր աշխատում ռազմածովային նավատորմիղի բազայում՝ Հորթեն կոմունայի մոտ 1909 թվականին: Դրանից հետո Ռուալ Ամունդսենից խնդրեց, որպեսզի իրեն էլ վերցնի դեպի Հյուսիսային բևեռ արշավախմբին միանալու համար[2]: Սակայն Ռուալ Ամունդսենը գաղտնի կերպով փոխեց մտադրությունն ու ուղղություն վերցրեց լրիվ հակառակ՝ Հարավային բևեռի ուղղությամբ: Այդ մասին Օսկար Վիստինգն իմասավ միայն նավի տախտակամած բարձրանալուց հետո:

Հարավային բևեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրամհեյմում, որը Ֆրամ նավի ու Ամունդսենի ստացիոնար բազան էր Անտարկտիդայում, Օսկար Վիստինգն աշխատում էր հիմնականում վրանների հետ, ինչպես նաև զբաղվում էր արշավախմբի հանդերձանքով ու կարի գործով:

«Դերձակության մեջ չկար մի այնպիսի գործ, որ հանկարծ Վիստինգը գլուխ չհաներ դրանից»,— գրում է Ամունդսենը: Բացի դրանից, Օսկարը զբաղվում էր նաև վրաններով: Ամունդսենի, Հանսենի, Բյոլանի և Հասելեմի հետ դեպի բևեռ արշավի ժամանակ Օսկար Վիստինգը կատարում էր նաև անասնաբույժի և հաճախ էլ կոկի՝ խոհարարի դերը: Նախքան արգելախութն անցնելը Վիստինը կոտրված դահուկը ցցում է ձյուների մեջ: Հետո, երբ խումբը վերադարձավ արգելախութին, չէր կարողանում գտնել թաքստոցները. այդ պահին Հանսենը տեսնում է Վիստինգի կողմից ամրացված դահուկը և արշավախումբը հաջողությամբ անցնում է արգելախութը:

Հարավային բևեռում․ ձախից աջ՝ Ամունդսեն, Հելմեր Հանսեն, Սվերե Հասել, Օսկար Վիսթինգ: Լուսանկարը՝ Օլաֆ Բյոլանդի, դեկտեմբեր, 1911

Մոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-ից 1925 թվականներին Օսկար Վիստինգը մասնակցել է նաև Հյուսիսային ծովային ուղիով Ամունդսենի մյուս արշավին «Մոդ» նավի վրա: Այստեղ նա վիրաբույժի դեր է կատարում՝ օգնելով Ռուալ Ամունդսենին, որը կոտրել էր ձեռքը:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Վիստինգը Ռուալ Ամունդսենի ամենամոտ բարեկամներից էր և փորձված ընկերը: Նա չլքեց Ամունդսենին նույնիսկ ամենածանր պահերին՝ 1924 թվականին, երբ ամեն ինչ շուռ եկավ նրա դեմ: Ի երախտագիտություն Օսկարին, Ամունդսենը նրա վերցրեց իր հետ տրանսատլանտյան թռիչքի, որպեսզի Օսկար Վիստիգի հետ կիսի այն փառքը, որը սպասվում էր. նա լինելու էր աշխարհի միակ մարդը, որ երկու բևեռներում էլ լինելու էր: Այդ առիթով Ռուալ Ամունդսենը հիշում է.

Aquote1.png Տասնհինգ տարի անց Էլսվորտի առատաձեռնության շնորհիվ ինձ հնարավորություն ընձեռեցին կատարել նաև կյանքից մյուս երազանքը՝ լինել երկու բևեռներում էլ: Եթե ես էգոիստ լինեի, ապա կլինեի միակ մարդը, ով եղել է երկու բևեռներում էլ: Բայց ինձ համար դա քիչ արժեք կներկայացներ, եթե իմ հետ չլիներ լավագույն ընկերս՝ քաջարի Օսկար Վիստինգը:
- Ռուալ Ամունդսեն
Aquote2.png

«Նորվեգիա» դիրիժաբլի վրա Վիստինգը կանգնած էր բարձրության ղեկանվի մոտ:

Ավելի ուշ, 1930 թվականին, Օսկար Վիստինգը հրատարակում է մի գիրք, որը կոչվում է«16 տարի Ռուալ Ամունդսենի հետ» (նորվ.՝ 16 aar med Roald Amundsen):

1936 թվականին բևեռախույզ Վիստինգին առաջարկեցին, որպեսզի դառնա «Ֆրամ» թանգարանի տնօրենը. վերջինս համաձայնեց:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար Վիստինգի պատվին Անրտարկտիդայում լեռ է անվանակոչվել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jan Ingar Hansen Oscar Wisting – Amundsens betrodde mann, Schibsted 2001 ISBN 82-516-1867-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  2. Roald Amundsen: The South Pole, An Account of the Norwegian Antarctic Expedition in the "Fram" 1910 – 1912 Chapter II. From Roald Amundsenի գործերը «Գուտենբերգ» նախագծում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]