Ջորջ Նաթանիել Քերզոն
Ջորջ Նաթանիել Քերզոն (անգլ.՝ George Nathaniel Curzon, հունվարի 11, 1859[2][3][4][…], Kedleston Hall, Kedleston, Amber Valley, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 20, 1925[2][3][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, Քելդսթոնի մարկիզ, Պահպանողական կուսակցության անդամ։ Պաշտոններ է վարել արտգործնախարարությունում, 1898-1905 թթ.՝ Հնդկաստանի փոխարքա, 1901 թվականից՝ Լորդերի պալատի անդամ, 1919-1924 թթ.՝ արտգործնախարար։
Ակտիվ դեր է խաղացել հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Լոզան և այլն)։ Քերզոնի անունով է կոչվում 1920 թվականին Անտանտի կողմից Խորիրդային Միությանը առաջարկված լեհ-խորհրդային սահմանագիծը («Քերզոնի գիծ»)։ Խիստ թշնամաբար է տրամադրվել խորհրդային Ռուսաստանի հանդեպ՝ վերջինիս դիտելով որպես լուրջ խոչընդոտ անգլիական շահերին Մերձավոր ու Միջին Արևելքում, եղել է 1917-1922 թվականների հակախորհրդային օտարերկրյա ինտերվենցիայի ջատագովներից։ Հայկական հարցում Դեյվիդ Լլոյդ Ջորջի և Սթենլի Բոլդուինի կաբինետներում վարել է երկդիմի քաղաքականություն՝ հայերի և Օսմանյան Կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերը ծառայեցնելով Մեծ Բրիտանիայի կայսերապետական ձգտումներին։ 1922-1923 թվականների Լոզանի կոնֆերանսում արժանին հատուցելով «փոքր դաշնակից» Հայաստանին ու հայերին, որոնք «արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն ... նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված հատուկ հավաստիացումները» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.)», 1972, էջ 737), Մուստաֆա Քեմալի թուրք պատվիրակությանն ապարդյուն փորձում էր համոզել, որպեսզի վերջիններս հետ ընդունեն իրենց բնօրրանից արտաքսված հայերին և նրանց հատկացնեն «ազգային օջախ»։ Ավելի ուշ, զիջումներ կորզելով Թուրքիայից Մոսուլի հարցում (թուրքերը փաստորեն հրաժարվում են այդ նավթաբեր շրջանից՝ նրա ապագայի հարցը թողնելով Ազգերի լիգայի լուծմանը), Քեմալը հրաժարվեց նաև հայկական հարցից, որն իր վերջնական ձևակերպումը ստացավ Լոզանի պայմանագրում (1923 թ.), որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի մասին։
Արևելքի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Kindred Britain
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առաջավոր արևելքի խնդիրները. Ճապոնիա - Կորեա - Չինաստան», հեղինակ՝ Ջորջ Քերզոն, Քեդլսթոնի 1-ին մարկիզ (անգլերեն)
- Արխիվային նյութեր, Քեդլսթոնի 1-ին մարկիզ Ջորջ Քերզոնի մասին Archived 2012-10-13 at the Wayback Machine. (անգլերեն)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Հունվարի 11 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Մարտի 20 մահեր
- 1925 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի պետական գործիչներ
- Անգլիացի ճանապարհորդներ
- Անգլիացի դիվանագետներ