Սինտիա Մոսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինտիա Մոսլի
անգլ.՝ Lady Cynthia Mosley
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1898(1898-08-23)[1][2]
ԾննդավայրԴերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 16, 1933(1933-05-16)[1][2][3] (34 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանChurch of St Mary, Denham[4] և Denham
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ազնվական
ԱմուսինՕսվալդ Մոսլի[5]
Ծնողներհայր՝ Ջորջ Նաթանիել Քերզոն[1][5], մայր՝ Mary Curzon, Baroness Curzon of Kedleston?[1][5]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն և New Party?
ԵրեխաներՆիկոլաս Մոսլի[5], Vivien Mosley?[2][5] և Michael Mosley?[2][5]
 Lady Cynthia Mosley Վիքիպահեստում

Սինտիա Բլանշ Մոսլի (անգլ.՝ Cynthia Blanche Mosley, ի ծնե Կյորզոն, անգլ.՝ Curzon, օգոստոսի 23, 1898(1898-08-23)[1][2], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 16, 1933(1933-05-16)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Բրիտանական ֆաշիստական միության հիմնադիր Օսվալդ Մոսլիի առաջին կինը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտիա Բլանշ Կյորզոնը ծնվել է 1898 թվականի օգոստոսի 23-ին Դերբիշիր կոմսության Կեդլսթոն հոլ տեղանքում գտնվող Կյորզոնների առանձնատանը։ Եղել է հրապարակախոս և պետական գործիչ, մարկիզ Ջորջ Կյորզոնի (1859–1925) և նրա կնոջ՝ Ալեքսանդրա Կյորզոնի (1870–1906, ի ծնե Լեյտեր) երկրորդ դուստրը։ Նա ունեցել է երկու քույրեր՝ Իռեն Կյորզենը (1896–1966) և Ալեքսանդրա Կյորզենը (1904–1995)[7]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Կյորզոնի և քաղաքական գործիչ, բարոն Օսվալդ Մոսլիի հարաբերությունների մասին խոսակցությունները շրջանառվել են 1920 թվականի սկզբին[8]։ Նրանց ամուսնությանը ի սկզբանե դեմ է եղել Ջորջ Կյորզոնը, որը կարծում էր, որ Մոսլին Սինտիայի հետ ամուսնացել է հեռահար նպատակներից ելնելով[7]։ Այդուհանդերձ, 1920 թվականի մայիսի 11-ին Սինտիա Կյորզոնը ամուսնացել է Մոսլիի հետ[9]։ Նրանց հարսանիքին մասնակցել են այնպիսի հյուրեր, ինչպիսիք են Գեորգ V-ը, Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը և Աստրիդ Շվեդացին[7]։

Ամուսնության արդյունքում ծնվել են երեք երեխաներ՝ Վիվիեն Էլիզաբեթը (1921 թվականի փետրվարի 25- 2002 թվականի օգոստոսի 26), Նիկոլաս Մոսլին (ծնված 1923 թվականի հունիսի 25-ին) և Մայքլ Մոսլին (ծնված 1932 թվականի ապրիլի 25-ին)։ Նիկոլասը հետագայում դարձել է գրող։ Նա հրապարակել է մի քանի վեպեր, ինչպես նաև կենսագրական գիրք՝ իր ծնողների վերաբերյալ։

Ի տարբերություն պետական գործիչների կանանց մեծամասնությունից, լեդի Մոսլին անձամբ զբաղվել է քաղաքականությամբ[6]։ 1924 թվականին նա անդամակցել է Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությանը։ 1929 թվականին ընտրվել է Համայնքների պալատի անդամ։ 1931 թվականին Մոսլին հիմնադրել է Նոր կուսակցությունը, որին միացել է կինը՝ կորցնելով իր մանդատը խորհրդարանում։ 1931 թվականին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Նոր կուսակցությունը չի հավաքել բավարար թվաքանակով ձայներ և չի ստացել որևէ մանդատ։ 1932 թվականին Մոսլին հիմնել է Բրիտանական ֆաշիստական միությունը[6]։

Սինտի Մոսլին մահացել է 1933 թվականի մայիսի 16-ին Լոնդոնում, որովայնամզի բորբոքումից[6]։ Այդ ժամանակ արդեն նրա ամուսինը սեռական կապի մեջ էր գտնվում Դիանա Միթֆորդի հետ[10]։ Սինտիայի մահվանից հետո երեք տարի նա հրաժարվել է ամուսնանալ Միթֆորդի հետ, սակայն 1936 թվականին նրանք ամուսնացել են[11]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 325. — ISBN 978-1-85743-228-2
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hartley C. A Historical Dictionary of British Women. — London: Routledge, 2003. — P. 325. — 512 p. — ISBN 1857432282
  7. 7,0 7,1 7,2 Jones N. Mosley. — Chicago: Trafalgar Square, 2004. — P. 20. — 176 p. — ISBN 1904341098
  8. Green E. H. H. The Strange Survival of Liberal England: Political Leaders, Moral Values and the Reception of Economic Debate. — Cambridge: Cambridge University Press, 2011. — P. 142. — 328 p. — ISBN 0521329612
  9. Gottlieb J. Feminine Fascism: Women in Britain's Fascist Movement, 1923-45. — London: I. B. Tauris, 2003. — P. 185. — 304 p. — ISBN 1860649181
  10. «Obituary: Lady Diana Mosley» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  11. Courcy A. «Hand in hand with Hitler» (անգլերեն). The Age. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Мосли»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Courcy A. The Viceroy’s Daughters: The Lives of the Curzon Sisters. — N. Y.: Harper Perennial, 2003. — 464 p. — ISBN 006093557X
  • Mosley N. Rules of the Game: Sir Oswald and Lady Cynthia Mosley, 1896–1933. — N. Y.: Wm Collins & Sons & Co, 1982. — 288 p. — ISBN 0436288494