Հենրիկ Մոն
Հենրիկ Մոն նորվ.՝ Henrik Mohn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1835 |
Ծննդավայր | Բերգեն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1916 |
Մահվան վայր | Օսլո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Մասնագիտություն | աստղագետ, գրող, օդերևութաբան, համալսարանի պրոֆեսոր և աշխարհագրագետ |
Գործունեություն | օդերևութաբան, աստղագետ |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Ամուսին | 1) Լուիզա Նիկոլինա Րիկ (1863-1866), 2) Ջուլիա Բիրգիտ Դիբլի (1871-1916) |
Ծնողներ | Ալբերտ Հենրիկ Մոն (1811-1894), Իդա Նեյման (1814-1864) |
Պարգևներ և մրցանակներ | Ֆրիտյոֆ Նանսենի ակնառու վարպետության պարգև Սուրբ Օլավի շքանշանի աստղով կոմանդոր և Ուփսալայի համալսարանի պատվավոր դոկտոր |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա |
Henrik Mohn Վիքիպահեստում |
Հենրիկ Մոն (նորվ.՝ Henrik Mohn, մայիսի 15, 1835 Բերգեն - սեպտեմբերի 12, 1916 Օսլո), նորվեգացի օդերևութաբան և աստղագետ, օդերևութաբանության՝ որպես ճշգրիտ գիտության հիմնադիր: 1861 թվականից եղել է Նորվեգիայի գիտության և գրականության ակադեմիայի ակադեմիկոս (Det Norske Videnskaps-Akademi) (1896-1914 թվականներին փոխ առ փոխ զբաղեցրել է նախագահի և փոխնախագահի պաշտոնները), Ֆրեդերիկ արքայի համալսարանի պրոֆեսոր: 1866 թվականին հիմնադրել և մինչև 1913 թվականը ղեկավարել է Նորվեգիայի օդերևութաբանության ինստիտուտը (Meteorologisk institutt)[1]: 1873-1910 թվականներին հանդիսացել է Միջազգային օդերևութաբանության կազմակերպության խորհրդի անդամ:
Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Մոնը մայրական կողմից համարվում է եպիսկոպոս Յակոբ Նեյմանի թոռը: Ծագումը նրա համար ապահովել է եկեղեցական կարիերա: 1852 թվականին ավարտել է Բերգենի եկեղեցական դպրոցը, որից հետո ընդունվել է Օսլոյի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ: Մոնը հետաքրքրվում էր ֆիզիկայով, արդյունքում սկսեց հաճախել բնագիտական բաժնի դասընթացներին: 1858 թվականին համալսարանն ավարտեց միանգամից երկու մասնագիտացմամբ` աստղագիտություն և միներալոգիա:
1860 թվականին ընդունվել է որպես աստղագետ-հետազոտող այն բանից հետո, երբ հրատարակեց գիսաստղերի ուղեծրի մասին աշխատանք[2]: 1861 թվականին Մոնը գլխավորել է համալսարանական աստղադիտարանը, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել օդերևութաբանությամբ: Միաժամանակ 1859-1863 թվականներին եղել է «Polyteknisk Tidsskrift» ամսագրի գլխավոր խմբագիրը, որտեղ էլ հրատարակել է իր առաջին աշխատանքները: 1866 թվականին հիմնադրել և ղեկավարել է Նորվեգական օդերևութաբանական ինստիտուտը, և նույն տարում արժանացել պրոֆեսորի կոչման[3]: 1872 թվականին նրա «Om Vind og Veir. Meteorologiens Hovedresultater» մենագրությունը հրատարակվել է յոթ լեզուներով:
1876-1878 թվականներին մասնակցել է Հյուսիսային ծովի ուսումնասիրությանն ուղղված արշավին: Այդ ժամանակահատվածում զբաղվել է նաև սիրողական գեղանկարչությամբ: Նրա նկարած Յան-Մայեն կղզու նկարը 1957 թվականին տպագրվել է Նորվեգիայի փոստային դրոշմանիշների վրա:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնի գլխավոր աշխատանքը` «Études sur les mouvements de l’atmosphère»-ը, գրել է մաթեմատիկոս Կատո Գուլդբերգի համահեղինակությամբ: Նրանք առաջին անգամ մթնոլորտի շարժումն ուսումնասիրելու նպատակով օգտագործեցին հիդրոդինամիկայի և ջերմադինամիկայի նվաճումները:
1884 թվականի նոյեմբերի 30-ին «Morgenbladet» թերթում Մոնը հրատարակել է հոդված Գրենլանդիայի հարավ-արևմուտքում հայտնաբերած մի քանի գտածոների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են «Ժաննետի» անձնակազմին: Մոնը նշել է, որ այդ իրերը բերվել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից դրեյֆող սառցաբեկորի միջոցով: Այդ հոդվածը կարդացել է 23-ամյա Ֆրիտյոֆ Նանսենը, և այն նրա համար խթան է հանդիսացել իրականացնելու իր էքսպեդիցիոն ծրագիրը[4]:
Մոնի վերջին մեծ աշխատանքը եղել է «Կլիմայական քարտեզը» («ռուս.՝ Климатический атлас»), որը հրատարակվել է 1916 թվականին:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ Մոնի` Ֆրիտյոֆ Նանսենն անվանել է կղզեխումբ Թայմիրից 30 կմ հեռու:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dannevig, Petter (2007), "Henrik Mohn", in Henriksen, Petter, Store norske leksikon, Oslo: Kunnskapsforlaget
- ↑ Stubhaug Arild (2001)։ «Christopher Hansteen»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian) 4։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է մարտի 22, 2009
- ↑ Там же
- ↑ Нансен Ф. «Фрам» в Полярном море. М., 1956. Т. 1. С. 46
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Մայիսի 15 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Բերգեն քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 1916 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Նորվեգացի աստղագետներ
- Նորվեգացի գիտնականներ