Սևաստոպոլի պաշտպանություն (1854-1855)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևաստոպոլի պաշտպանություն (այլ կիրառումներ)
Սևաստոպոլի պաշտպանություն (1854-1855)
ռուս.՝ Оборона Севастополя (1854—1855)
Ղրիմի պատերազմ
Malakhov2.jpg
Սևաստոպոլի պաշտպանություն նկարիչ` Ֆրանց Ռուբո (1902-1904)
Թվական 1854 հոկտեմբերի 5(17)-1855 օգոստոսի 28(սեպտեմբերի 9)
Վայր Ռուսական կայսրությունՍևոստոպոլ
Արդյունք Դաշնակիցները վճռական հաղթանակ տարան
ռուսական զորքերը հեռացան Մալախով կուրգանից
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Մեծ Բրիտանիա Բրիտանական կայսրություն
Ֆրանսիա Ֆրանսիական կայսրություն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Flag of Italy (1861–1946).svg Սարդինիայի թագավորություն
Հրամանատարներ
Naval Ensign of Russia.svgՎ․ Ա․ Կոռնիլով
Naval Ensign of Russia.svgՊ․ Ս. Նախիմով
Ռուսական կայսրությունԷ. Ի. Տոտլեբեն
ՖրանսիաՖրանսուա Կանռոբերտ
ՖրանսիաԺան Ժակ Պելիսիեր
ՖրանսիաՊատրիս Մակ-Մահոն
Մեծ ԲրիտանիաՖիցռոյ Սոմերսեթ
Flag of Italy (1861–1946).svgԱլֆոնսո Մարմորա
Ռազմական կորուստներ
102 000 128 387


Սևաստոպոլի պաշտպանություն 1854-1855 թվականներ, Սևաստոպոլի (ռուսական Սևծովյան նավատորմի գլխավոր բազայի) հերոսական պաշտպանությունը տեղի է ունեցել 1854 թվականի սեպտեմբերի 13 (25)-ից մինչև 1855 թ. օգոստոսի 27 (սեպտեմբերի 8)-ը, Ղրիմի պատերազմի ժամանակ։ Ալմա գետի վրա պարտությունից հետո 1854 թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը, ծովակալ Ա․ Ս․ Մենշիկովի գլխավորությամբ, նահանջեցին սկզբում Սևաստոպոլի հարավային կողմը, ապա՝ Բախչիսարայ։ Սեպտեմբերի 13(25)-ին Սևաստոպոլում հայտարարվեց պաշարողական դրություն։

Մարտական ուժեր և մարտավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կայազորը (շուրջ 7 հազար մարդ) հայտնվեց անգլոֆրանսական զորքերի (67 հազար մարդ) հարվածի տակ։ Սևաստոպոլը թույլ էր պաշտպանված ցամաքից, ծովի կողմից այն պաշտպանում էր 13 առափնյա մարտկոց (611 հրանոթ)։ Սևաստոպոլյան մարտարշավում էին գտնվում ռուսական Սևծովյան նավատորմի հիմնական, ուժերը (16 առագաստային գծանավ, 10 ֆրեգատ և այլ նավեր, անձնակազմը՝ 24,5 հզ մարդ) ընդդեմ հակառակորդի 3 անգամ գերազանցող ուժերի (34 գծանավ, 55 ֆրեգատ)։ Սևաստոպոլի պաշտպանությունը գլխավորեց նավատորմի շտաբի պետ, փոխծովակալ Վ․ Ա․ Կոռնիլովը, իսկ նրա օգնական նշանակվեց Պ․ Ա․ Նախիմովը։ Նրանք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին պաշտպանությունն ամրացնելու համար, ջրասույզ արվեցին 5 հին գծանավ և 2 ֆրեգատ, նավերից ցամաք տեղափոխվեց հրանոթների մի մասը, իսկ անձնակազմերից ձևավորվեց 22 գումարտակ։ Կառուցվեցին (ինժեներ-փոխգնդապետ Է․ Ի․ Տոտլեբենի ղեկավարությամբ) 20 ամրություններ։ Պաշտպանության հիմքն էին կազմում բաստիոնները (փոքրիկ ամրություններ)։ Հոկտեմբերի 5(17)-ին դաշնակիցները սկսեցին քաղաքի առաջին ռմբակոծությունը՝ ծովից և ցամաքից։ Ռուս հրետանավորներին հաջողվեց ճնշել թշնամու մարտկոցների կրակը։ Նույն օրը մահացու վիրավորվեց Վ․ Կոռնիլովը, և պաշտպանության ղեկավարությունն ընդունեց Պ․ Նախիմովը։ Դաշնակիցների հրամանատարությունը դադարեցրեց գրոհը և անցավ երկարատև պաշարման։ Ա․ Մենշիկովը փորձեց հարվածել դաշնակիցների պաշարող կորպուսի թիկունքին, սակայն Բալակլավայի մարտից և Ինկերմանի ճակատամարտում կրած պարտությունից հետո չկարողացավ շարունակել ակտիվ գործողությունները։ Դաշնակիցները, որ նույնպես կրել էին մեծ կորուստներ, սկսեցին լրացնել իրենց ուժերը (1855 թվականի Փետրվարին շուրջ 120 հազար մարդ), ծավալեցին պաշարման աշխատանքներ սևաստապոլցիների հիմնական դիրքի՝ Մալախով կուրգանի շրջանում։ Հետագայում դաշնակիցները ձեռնարկեցին Սևաստոպոլի ևս հինգ ռմբակոծություն։ 1855 թվականի մայիսին հակառակորդն ուներ 175 հազար մարդ ընդդեմ Ղրիմը պաշտպանող 85 հազարնոց ռուսական բանակի (որից 43 հազարը՝ Սևաստոպոլում)։ Մայիսի վերջին դաշնակիցների զորքերը, անցնելով ակտիվ գործողությունների, կարողացան գրավել առաջավոր ամրությունները Մալախով կուրգանի մատույցներոմ, որի պաշտպանությունը ղեկավարում էր դերծովակալ Վ․ Ի․ Իստոմինը։ Կայազորի կորուստները աճում էին (մարտին շուրջ 9 հազար, ապրիլին՝ 10 հազարից ավելի, մայիսին՝ մոտ 17 հազար մարդ)։ Հունիսի 28 (հուլիսի 10)-ին մահացու վիրավորվեց Պ․ Նախիմովը։

6-րդ ռմբակոծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 24 (սեպտեմբերի 5)-ին սկսվեց Սևաստոպոլի 6-րդ, ամենաուժեղ ռմբակոծությունը՝ հակառակորդի 307 հրանոթից նետվեց 150 հազար արկ։ Պաշտպանական ամրությունները հողին հավասարեցվեցին, ռուսական զորքերի ամենօրյա կորուստները կազմում էին 2-3 հազար մարդ։ Օգոստոսի 27 (սեպտեմբերի 8)-ին հակառակորդի ուժերը (շուրջ 60 հազար մարդ) գրոհեցին Սևաստոպոլի կայազորի (40 հազար մարդ) վրա։ Համառ մարտից հետո Մալախով կուրգանը գրավվեց։ Օգոստոսի լույս 28 (սեպտեմբերի 9)-ի գիշերը ռուսական զորքերը թողեցին քարուքանդ եղած հարավային մասը և նահանջեցին քաղաքի հյուսիսային կողմը։

Կորուստներ և հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաստոպոլի պաշտպանության ընթացքում դաշնակիցները կորցրեցին շուրջ 73 հազար մարդ, ռուսական զորքերը՝ շուրջ 102 հազար։ 349-օրյա հերոսական պաշտպանությամբ Սևաստոպոլը և սևաստոպոլցիները փառքով պսակեցին իրենց անունները։ Ռուսական բանակի և նավատորմի փառքի տարեգրության մեջ առհավետ գրանցվեցին Վ․ Կոռնիլովի, Պ․ Նախիմովի, Վ․ Իստոմինի, Մ․ Խրուլյովի, սպաներ Ա․ Մելնիկովի, Պ․ Զավալիշինի, Պ․ Ժերվեի, նավաստիներ Պ․ Կոշկայի, Ֆ․ Զաիկայի, բժիշկ Ն․ Պիրոգովի և շատ ուրիշների անունները։ Սևաստոպոլի պաշտպանության ռազմական արվեստը հարստացրեց բանակի և նավատորմի համատեղ ուժերով ռազմածովային ամրոցի երկարատև և հաջող պաշտպանության փորձով։ Սևաստոպոլի պաշտպանությունը պատկերված է Ֆ․ Ռուբոյի «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերում (1902—1904), որը ցուցադրվում է Սևաստոպոլում։

Հայերի մասնակցությունը Սևաստոպոլի պաշտպանությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաստոպոլյան պաշտպանությանը մասնակցել են հայեր (ծովակալ Լ․ Սերեբրրսկովի որդիները), Սևաստոպոլի ռազմական մատակարարման զգալի բաժինը իրականացնում էին հայ վաճառականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png