Կալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալան
Sea otter cropped.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կզաքիսներ
Ցեղ Կալաններ
Տեսակ Կալան
Լատիներեն անվանում
Enhydra lutris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Կալան (ծովային կուղբ, կամչատկայի կուղբ կամ ծովային ջրասամույր[1] (լատ.՝ Enhydra lutris)), կզաքիսների ընտանիքին պատկանող ծովային գիշատիչ կաթնասուն: Ջրասամույրերին մոտ տեսակ է։

Կալանը ունի ջրային միջավայրում ապրելու մի շարք հարմարանքներ, ինչպես նաև համարվում է այն քիչ կենդանի ոչ պրիմատներից մեկը, ովքեր կարողանում են օգտագործել գործիքներ[2]: Կալաննները բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին՝ Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: 18-րդ և 19-րդ դարերում իր թանկարժեք մորթու պատճառով ենթարկվեց զանգվածային կոտորածի, ինչի հետևանքով տեսակը հայտնվեց վերացման եզրին։ 20-րդ դարում մտցվել են ԽՍՀՄ և այլ երկրների Կարմիր գրքի մեջ։ 2009 թվականի դրությամբ կալանների որսը արգելված է գրեթե բոլոր երկրներում։ Կալանների որսը թույլատրվում է միայն Ալյասկայի տեղաբնիկներին՝ ալեուտներին, այդ էլ բացառապես տվյալ շրջանում ձևավորված ազգերի ավանդույթների և սննդային օրակարգի պահպանման պատճառով[3]:

Բովանդակություն

Ուսումնասիրումը և դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերազարդում՝ Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտարանային բառարանից (1890-1907)

Կալաններին նվիրված առաջին գիտական նկարագրությունը գրել է Գեորգ Ստելերը և հրատարակվել է 1751 թվականին (հետմահու)։ Գեորգ Ստելերը մասնակցում էր Վիտուս Բերինգի գլխավորած Կամչատկայի երկրորդ էքսպեդիցիային: Էքսպեդիցիայի նավը Կոմանդորյան կղզիների մոտ խորտակվել է, և նավաստիները ստիպված էին 1741-1742 թվականների ձմեռն անցկացնել այդ արշիպելագի մեծ կղզիներից մեկում, որը հետագայում կոչվեց Բերինգի կղզի: Ծովային կենդանիների որսի շնորհիվ, որոնց մեջ մտնում էր նաև կալանը, էքսպեդիցիայի մասնակիցներից շատերը կարողացան ողջ մնալ խիստ ձմեռվա պայմաններում (78 մարդուց ողջ մնացին ընդամենը 47-ը, մահացածների թվում էր նաև Բերինգը)։ Գեորգ Ստելերը էքսպեդիցիայի բնագետն էր և կանոնավոր նշումներ էր կատարում։ Տասը տարի անց, արդեն նրա մահից հետո, Գիտության Կայսերական Ակադեմիան հրատարակեց նրա աշխատանքը՝ De Bestiis Marinis, որը իր մեջ պարունակում էր կղզու ջրային կենդանիների մանրամասն նկարագրությունը, այդ թվում կալանի երեսուն էջանոց նկարագրությունը[4]: Այս 18-րդ դարի հրատարակումը դարձավ առաջիկա 200 տարվա ընթացքում կալանների միակ աղբյուրը, քանի որ մինչ 20-րդ դարի երեսունական թվականները ոչ-ոք բնության մեջ կալանի ուսումնասիրմամբ չէր զբաղվում[5]:

1751 թվականից մի շարք հետազոտողներ հիմնվելով Ստելերի նկարագրությունից և նրա Եվրոպա բերած մորթուց և կմախքից, փորձեցին կատարել այս կենդանու դասակարգումը։ Կախված այն փաստից, որ կալանները օժտված են մի շարք մորֆոլոգիական առանձնահատկություններով, որոնցով նրանք տարբերվում են այլ տեսակներից, կալանների դասակարգումը մի քանի անգամ փոխվել է։ Այսպես, հենց Ստելերը, այնուհետև Յոհան Էրկսլեբենը կալանին դասում էին ջրասամույրների ցեղին(լատ.՝ Lutra)[4][6]: Կարլ Լինեյը կալանին դասեց Mustela ցեղի մեջ[7], իսկ Փալասը միավորելով փոկերի հետ դասեց Phoca ցեղի մեջ[8]: 19-րդ դարի կեսերին, վերջապես, ստեղծվեց առանձին Enhydra ցեղատեսակը (ցեղի անվանումը մտցվել է 1822 թվականին շոտլանդացի բնագետ Ջոն Ֆլեմինգի կողմից[9]), սակայն այս ցեղատեսակի ջրասամույրների հետ միավորման նպատակահարմարության շուրջ գիտական բանավեճերը շարունակվեցին մինչև 20-րդ դարի կեսերը, և այժմ Enhydra ցեղը մտնում է այդ ենթաընտանիքի մեջ։ Կալանների վերջնական դասակարգումը օգնեց կատարել միոցենի և պլիոցենի ժամանակների բրածո մնացորդների՝ Potamotherium dubia, Aonyx hessica և Enhydra reevei ուսումնասիրումը, որոնք համարվում են ժամանակակից կալանների և այդ ենթաընտանիքի այլ ցեղերի միջև կապող միակ ձևերը[10][11]:

Կալանների յուրահատկությունը, պալեօնտոլոգիական տվյալների քչությունը և որպես հետևանք, կալանների դասակարգման շուրջ երկար բանավեճերը տարան կենդանատեսակի լատինական անվանումների բազմազանությանը։

Կալանի լատինական անվանումների ամփոփագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական անվանումը Իմաստը Հետազոտողի անունը, թվականը
Lutra marina «Ծովային ջրասամույր» Steller, 1751[4]; Erxleben, 1777[6]
Mustela lutris «Կզաքիս(աքիս) ջրասամույրի» Linnaeus, 1758[7]
Lutra gracilis «Ջրասամույր գեղակազմ» Bechstein, 1800
Phoca lutris «Փոկ ջրասամույրի» Pallas, 1811-1831[8]
Pusa orientalis «Փոկ արևելյան» Oken, 1816[12]
Enhydra Stelleri Fleming, 1822[9]
Latax lutris Gloger, 1827[13]; Stejneger, 1898[14]
Lutra Stelleri «Ջրասամույր Ստելերի» Lesson, 1827[15]
Enhydris lutris Lichtenstein, 1827[16]
Engydris marina Brandt, 1880
Enhydra lutris Ժամանակակից համընդհանուր անվանակարգ

Կալանների ժամանակակից տաքսոնոմիա և էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանը կզաքիսների ընտանիքի[17][18] ներկայացուցիչ է և համարվում է կիսաջրային կենդանի։ Կալանները օժտված են մի շարք յուրահատուկ մորֆոլոգիական առանձնահատկություններով, որոնց միջոցով հարմարվել են ջրային միջավայրին և իրենցից ներկայացնում են Enhydra ցեղի միակ տեսակը։ Կալանը միևնույն ժամանակ համարվում է ամենափոքր ջրային կաթնասուններից մեկը, իր չափերով զիջելով փոկերին, ծովափղերին, ծովակատուներին և այլոց։ Ջրային կաթնասունների մեջ միայն Քոմերսոնի դելֆինը (լատ.՝ Cephalorhynchus commersonii) և Հարավային Ամերիկայի քիչ ուսումնասիրված, հազվագյուտ կատվանման ջրասամույրն (լատ.՝ Lontra felina) են կալանին զիջում չափերով։

Կզաքիսանմանների ընտանիքում կալանը ջրասամույրների հետ միավորված է Lutrinae ենթաընտանիքի մեջ, քանի որ համարվում է, որ կալանը ունի ընդհանուր նախնի՝ սովորական ջրասամույրի և արևելյան անճանկ ջրասամույրի հետ։ Վերջինս, կալանների նման, դասվում է Lutrinae ենթաընտանիքի առանձին ցեղի մեջ։ Այդ նախնին երկար ժամանակ համարվում էր Եվրասիայում հայտնաբերված միոցենի[5][11] ժամանակաշրջանի բրածո մնացորդ Potamotherium valletoni-ին, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս Potamotherium valletoni տեսակը համարվում է հերթական կապող օղակը, ինչը հետաձգում է Lutrinae ենթաընտանիքի ընդհանուր նախնուն ավելի առաջվա ժամանակաշրջան՝ վաղ միոցեն[19]: Համարվում է, որ Lutrinae (այդ թվում նաև կալանների) ենթաընտանիքի միգրացիան Եվրասիայից դեպի աշխարհի այլ մասեր տեղ է ունեցել միջին պլեյստոցենում:

Կալանի դիպլոիդ հավաքը կազմում է 38 քրոմոսոմ[20]:

Կալանի ենթատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կալանը ունի ընդհանուր ճանաչում գտած երեք ենթատեսակ՝

Ենթատեսակ Անվանման հեղինակ Հանրության կողմից ընդունված անվանումներ Նկարագրությունը Տարածման շրջան Հոմանիշներ
E. l. lutris
Enhydra lutris face.jpg
Linnaeus, 1758[7] Հասարակ կալան

Ասիական կալան Կոմանդորյան կալան Կուրիլյան կալան

Ամենատարածված ենթատեսակն է, բնորոշ է լայն գանգը և կարճացած քթոսկրը Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափեր՝ Կուրիլյան կղզիներից մինչև Կոմանդորյան կղզիներ gracilis (Bechstein, 1800)

kamtschatica (Dybowski, 1922)
marina (Erxleben, 1777)
orientalis (Oken, 1816)
stelleri (Lesson, 1827)

E. l. nereis

Sea-otter-morro-bay 13.jpg

Merriam, 1904[21] Հարավային կալան

Կալիֆորնիական կալան

Կենտրոնական կալիֆորնիայի ափեր
E. l. kenyoni

Otter3.jpg

Wilson, 1991[22] Հյուսիսային կալան Բնորոշ է նեղ գանգ՝ երկար ծնոտով և մանր ատամներով Ալյասկա և Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափեր՝ Ալեուտյան կղզիներից մինչև Բրիտանական կոլումբիա

Անցյալում որոշ հետազոտողներ կարծում էին, որ անհրաժեշտ է տարբերակել Կոմանդորյան կղզիների սովորական կալանին և այսպես կոչված «կամչատկայի կալանին», որը բնակվում է Կամչատկայում և Կուրիլյան կղզիներում։ Կամչատկայի կալանի ենթատեսակի համար առաջարկվում էր երկու լատինական անվանում․ Enhydra lutris gracilis (Bechstein 1799) և Enhydra lutris kamtschatica (Dybowski, 1922), ինչպես նաև կազմվել էր նրա բնորոշ առանձնահատկություններից կազմված ցանկ[5][23]: Սակայն այս տարբերակը միաձայն չընդունվեց, և այժմ ընդունվում են միայն երեք ենթատեսակ[24]: Կալանի ենթատեսակների բաժանման մեջ որոշակի շփոթություն կար այն պատճառով, որ սովետական գիտնականները Ռուսաստանի արևելյան ափերին և արևմտյան գիտնականները Ալյասակյի, Կանադայի, և Կալիֆորնիայի ափերին միմյանցից անկախ էին կալանի վերաբերյալ հետազոտություններ անցկացնում։ Ներկա պահին, տարբեր երկրների գիտնականների համատեղ ուսումնասիրությունների շնորհիվ հստակ գծվել է սովորական և հյուսիսային կալանների արեալների սահմանը, որը համընկնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանի հետ։ Հնարավոր է, որ Կոմանդորյան կղզիներում կատարվող ուսումնասիրությունները որոշակի պարզություն կմտցնեն այս հարցում։

Կալանների անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալան» բառը ունի կորյակական ծագում․ կորյակերեն կալագա (կոլախա) նշանակում է «կենդանի»: Հյուսիսի որսորդները օգտագործում էին մի շարք սպեցիֆիկ տերմիններ՝ «իշախառանչ» նորածին կալանների համար (մինչև 6 ամսական), «արջուկ» միամյա կալանների համար, ինչպես նաև կալանի մի շարք անուններ՝ Հյուսիսի և Կուրիլյան կղզիների լեզուներից փոխառած բառեր՝ ներառյալ ալեուտերեն «չնատոխ», կամչադալերեն «կեյկոչ» և «կակու», կուրիլերեն «կայկու», այներեն «տրաչկա» և ճապոներեն «ռակո»(ճապ.՝ 猟虎)[5]:

Արտաքին տեսքը

Ռուս-ամերիկյան ընկերության գործունեության շնորհիվ, որը 18-19-րդ դարերում զբաղվում էր կալանների խնամությամբ և Կալիֆորնիայում հիմնել են կալիֆորնիական կալանի որսորդությամբ զբաղվող ռուս-ալեուտյան Ֆորտ-Ռոս բնակավայրը, կորյակերեն «կալան» բառը սկսվեց օգտագործվել նաև անգլերեն լեզվում (անգլ.՝ kalan), բայց պահպանվեց մինչև 19-րդ դարի վերջը[25][26]: Ներկա ժամանակներում անգլերենում, ինչպես և այլ Եվրոպական լեզուներում, կալանին անվանում են «ծովային ջրասամույր»(անգլ.՝ sea otter

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերը, կյանքի տևողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանը համեմատաբար խոշոր կենդանի է․ նրա երկարությունը հասնում է մեկուկես մետրի, զանգվածը՝ 45 կգ։ Արուները էգերից խոշոր են․ նրանք, սովորաբար, ծանր են 35 %-ով և 10 % երկար են։ Հասուն արուները ունեն 22-45 կգ զանգված, հասնում են 120-150 սմ երկարության։ Կալիֆորնիական կալանի հասուն էգերը ունեն 14-36 կգ քաշ, երկարությունը հասնում է 100-140 սմ[27][28]:

Ձագերը ծնվում են մոտ 1,5 կգ քաշով և մոտ 55 սմ երկարությամբ (պոչը ներառյալ)։ Մեկուկես ամյա կենդանին արդեն ունենում է 110-115 սմ երկարությունև կշռում է մինչև 11 կգ[27]: Հասուն առանձնյակի չափերի կալանը հասնում է հետագա երեք տարիների ընթացքում։ Կալանները ապրում են միջինում 9-11 տարի, հազվադեպ՝ մինչև 23 տարի։ Անազատության մեջ, որոշ դեպքերում, ապրել են 20 տարուց ավել[28]:

Մարմնի կառուցվաքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի ձևով և ընդհանուր կազմվածքով կալանը հիշեցնում է գետի ջրասամույրին: Սակայն կալանները ունեն առավել ձգված և զգալիորեն զագվածեղ գլանաձև իրան։ Կալանների պարանոցը կարճ է, հաստ, գլուխը կլորավուն, ոչ մեծ ականջներով և երկար վիբրիսներով: Նրանց մորթին նման է պարկի, ունի բազմաթիվ ծալվածքներ։

Գլուխը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանների գլուխը կլորավուն է, դունչը մի քիչ տափակած է երևում մեծ քթի և լավ զարգացած վերին շրթունքի պատճառով։ Շատ առանձնյակների մոտ գլխի երանգը տարիքի հետ գորշից փոխվում է մինչև բաց-հարդագույն կամ գրեթե սպիտակ։ Վիբրիսները կալանների մոտ համարվում է շոշափելիքի կարևոր օրգան։ Նրանք ունեն սպիտակ գունավորում և տեղավորված են այտերի վրա, վերին շրթունքին և աչքերի տակ։ Վիբրիսի երկարությունը վերին շրթունքի վրա կազմում է 50-70 մմ, աչքերի տակ 30 մմ[27]: Ծոծրակը գրեթե միշտ պահպանում է մուգ-գորշավուն երանգը։ Կալանի ծնոտները հզոր են, ձևավորված են ուժեղ մկաններից և կարճացած են սեղման ուժը մեծացնելու նպատակով։ Նախատեսված են պինդ սնունդը կծելու և մանրացնելու համար։ Գլխուղեղը լավ է զարգացած, ուղեղային մակերեսի զարգացվածության ցուցանիշը 5,80 (ջրասամույրի մոտ՝ 4,63)[29]:

Կալանների գլխի արտաքին տեսքը
Կալիֆորնիական կալանի օրինակով(լատ.՝ Enhydra lutris nereis)
Kalan's head.jpg
Քիթը Ականջը
Kalan's nose.jpg
Kalan's ear.jpg
Աչքը Բերանը և ատամները
Kalan's eye.jpg
Kalan's mouth.jpg
  • Քիթը մազերից զուրկ է, ունի սև գունավորում։ Քթացքները ունեն ծուռ կտրվածք, ճեղքավոր են։ Ջրի մեջ սուզվելու ժամանակ քթանցքների շարժական պատերը սեղմվում են, և ջուրը չի թափանցում քթի մեջ[5]:
  • Ականջախեցին հիշեցնում է ականջավոր փոկերի ականջախեցուն (լատ.՝ Otariidae)։ Այն խիստ ռեդուկցված է, արտաքին մասում սեղմվում են, իսկ ներքին մասում միանում են փողին, որը հասնում է լսողական անցուղի: Ջրի մեջ սուզվելու ժամանակ կալանի ականջախեցու էլաստիկ պատերը սեղմվում են, ինչը արգելակում է ջրի հոսքը կենդանու ականջ[5]:
  • Աչքերը մեծ չեն, որպես կանոն, երիտասարդ առանձնյակների մոտ բաց-գորշավուն երանգ ունեն, հասուն կալանների մոտ մուգ-շագանակագույն են։ Կալանները կաթնասունների մեջ կիսաջրային միջավայրում օժտված են յուրահատուկ տեսողական ապարատով: Դրա շնորհիվ կալանը կարողանում է հայացքը կենտրոնացնել ինչպես ջրային, այպես էլ ցամաքային օբյեկտների վրա և օժտված է էմետրոպիկ տեսողությամբ ՝ ցամաքում և ջրում։ Դրա հետ մեկտեղ, կալանը ի տարբերություն այլ ջրասամույրների, ավելի լավ տեսնում է ստորին տեսադաշտում գտնվող իրերը, ինչը բնորոշ է ցամաքային կզաքիսին[27]:
  • Կալանների ատամների կառուցվածքը նման չէ կզաքիսանմաններին և այլ գիշատիչ կաթնասուններին։ Կալանները ունեն միայն երկու զոյգ ստորին կտրիչներ[24] (ատամի բանաձևը՝ ), որը նման է մաշկոտանիների մեծ մասին, իսկ մնացած գիշատիչների մոտ [5] է։ Կալանները ծնվում են արդեն դուրս եկած 26 ատամներով՝ : Հասուն կալանի ատամի բանաձևն է [27] , թեպետ արձանագրված են դեպքեր, երբ կալանի ատամների թիվը հասնում է 34-ի[4]: Նրանց լայն սեղանատամները ավելի շուտ նախատեսված են պինդ խեցիների և խաչափառների պատյանը մանրացնելու համար, քան ճկուն ձկները բերանում պահելու համար, ինչը բնորոշ է այլ ջրասամույրներին[27]:

Վերջույթները և պոչը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առջևի վերջույթները խիստ կարճացած են։ Առջևի թաթերը նման են շան թաթերին։ Առջևի վերջույթների ստորին հատվածը բաժանված չէ նախադաստակի և մատների, այլ իրենից ներկայացնում է համատարած սև, փքված տարածք։ Առջևի թաթի ճանկերը քաշվող են, հասնում են մինչև 10 մմ, բայց հասուն կալանների մոտ խիստ բթացած են, իսկ երիտասարդ կալանների մոտ նրանք սուր են և դեպի ներս խիստ պարուրված են։ Առջևի վերջույթների թաթերի բարձիկները (վիբրիսների հետ միասին) համարվում են շոշափելիքի կարևոր օրգան։

Կալանի հետին վերջույթները խիստ ետ քաշված են, մատերը մինչև վերջին ֆալանգը միաձուլված են, ինչը հետին վերջույթները վեր է ածում թիերի։ Հետին վերջույթների արտաքին մատը կալանների մոտ ամենաերկարն է, մնացածը աստիճանաբար փոքրանում են դեպի ներքին մատը՝ ամենակարճը։ Կալանի մատների այսպիսի հարաբերակցությունը էականորեն տարբերվում է այլ կաթնասուններից, որոնց հինգերորդ (ճկույթ) մատը ամենակարճն է։ Հետին թաթերի ճանկերը հասնում են 12 մմ երկարության և մեծ առանձնյակների մոտ նույնպես բթացած են[5]:

Կալանների վերջույթները
կալիֆորնիական կալանի օրինակով (լատ.՝ Enhydra lutris nereis)
Kalan's hand.jpg
Kalan's foot.jpg
Առջևի թաթը (ձախից) և հետին թաթը (աջից)։ Երկու վերջույթների վրա էլ մատները միացված են, ընդ որում հետին վերջույթում միացումը կատարվում է ընդհուպ մինչև վերջին ֆալանգը՝ այդ կերպ ստորին վերջույթները նմանվում են թիերի։ Հետին վերջույթի մատների փոփոխությունը կատարվում է մյուս կաթնասունների հետ համեմատած հակառակ հաջորդականությամբ, աստիճանաբար փոքրանալով հինգերորդ մատից մինչև առաջինը։

Կալանի պոչը համեմատաբար կարճ է, հաստ և մկանուտ։ Նրա երկարությունը սովորաբար հասնում է 30-36 սմ, լայնությունը 6-7 սմ, հաստությունը 4-5 սմ։ Լողալու ընթացքում ղեկի դեր է կատարում։

Կմախքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանի կմախքը ադապտացված է այնպես, որ կենդանին կարողանա ցուցադրել մեծ ճկունություն։ Ողնաշարը կազմված է 50-51 ողերից, որոնցից 7-ը պարանոցային են, 14՝ կրծքային, 6՝ գոտկային, 3՝ սրբանային և 20-21 պոչային։ Գոտկային ողերի միջև առկա են կորացած փշային ելուններ, ինչը կալանին ապահովում է լրացուցիչ ճկունություն։ Կրծքավանդակը կազմված է 14 զույգ կողերից, որոնցից 10-ը շարժական միացած են կրծոսկրին: Վերջույթների կմախքը նույնպես ապահովում են կենդանու ճկունությունը։ Զարգացած ազդոսկրը հզոր է, մեծ սրունքը հաստ է, իսկ բարակ սրունքը շատ բարակ է։ Մատների ֆալանգները տափակած են։ ընդհանուր առմամբ կալանի ոսկրերը ավելի առանձգական են, քան ջրասամույրի մոտ։ Երբեմն կալանի ոսկրերը ներկվում են բաց մանուշակագույն, ինչը ծովոզնիներ ուտելու հետ է կապված[5]:

Կալանի գանգը կարճացած է, դիմային մասը «կտրատված», զարգացած այտոսկրի աղեղով, ծոծրակային և երկայնակի թիերով։ Քթի խեցիները շատ խոշոր են և օժտված են բարդ կառուցվածքով, ինչը կապված է սուզման ժամանակ շնչառության առանձնահատկությունների հետ[29]:

Ներքին օրգանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանի ներքին օրգանները նույնպես հարմարված են նրա գոյության միջավայրին․ որոշ օրգաններ խոշորացված են այլ կաթնասունների հետ համեմատած (մարմնի զանգվածի հետ տոկոսային հարաբերությամբ)։ Ստամոքսը մեծ է և պատերի վրա առկա են բազմաթիվ ծալքեր։ Աղիները շատ երկար են և մարմնի երկարությունը գերազանցում է 10 անգամ։ Մարսողական ուղիների ընդհանուր զանգվածը կազմում է մարմնի զանգվածի 15,5 %-ը։ Լյարդը կազմված է 5-6 բլթերից, հսկայական է (կենդանու զանգվածի 8 %) և ունի լեղապարկ: Մեծ է նաև ենթաստամոքսային գեղձը, որը նույնպես բաժանված է մի քանի թիերի։ Այսպես, մարսողական օրգանները կառուցվածքով ավելի նման են ամենակեր կենդանիներին, քան տիպիկ գիշատիչների համապատասխան օրգաններին[27]: Կալանի երիկամները նույնպես խոշոր են (մարմնի զանգվածի 2,8 %), որոնք կալանին թույլ են տալիս խմել ծովի ջուրը[25]: Կալանի թոքերի ծավալը 2-4 անգամ գերազանցում է մաշկոտանիների թոքերի հարաբերական ծավալը, ինչը նրանց թույլ է տալիս, մի կողմից սուզվել մեծ խորություններում, իսկ մյուս կողմից ազատ պահել իրեն ջրում (համաձայն Արքիմեդի օրենքի), թոքերում պահելով զգալի քանակությամբ օդ։ Կալանի թոքերը կազմում են մարմնի զանգվածի 6 %-ը, սակայն տեղավորվում են կրծքավանդակում, քանի որ կալանները ունեն թեք դիաֆրագմա (կրծքավանդակի մեջքային մասը մեծացած է և գերազանցում է դիմայինը)։ Կալանների սիրտը սովորական չափերի է (մարմնի զանգվածի 1 %), խիստ զարգացած փորոքներով։ Միզապարկը մեծ չէ։ Կալանների մոտ բացակայում են քրտնագեղձերը, որոնք նախատեսված են իդենտիֆիկացիայի և տարածքի նշման համար։

Մորթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանի մորթին բացառապես խիտ է։ Նրա խտությունը կազմում է մինչև 45 հազար մազ 1 սմ², ինչը ապահովում է օդային միջնաշերտի առկայություն և կենդանուն պաշտպանում է ցրտից[27]: Կալանները, ի տարբերություն մյուս ջրային կաթնասունների, օրինակ փոկերի և կետերի, օժտված է ենթամաշկային ճարպի հաստ շերտով (վորվան), և այդ պատճառով ջերմության պահպանման հարցը կախված է միայն իր մորթուց։ Կալանի մորթին կենդանու վրա ազատ «նստած» է, առաջացնում է բազմաթիվ ծալքեր։ Օրինակ, ամեն առջևի թաթի վրա կան ծալքեր, որոնք երկար սուզումների ժամանակ հայթայթած կերի լավ պահուստ են։

Կալանի մորթին կազմված է առանցքային (ընդհանուր քանակի 1 %) և բմբուլե մազերից։ Կալանը կանոնավոր կերպով պահում է առանցքային մազերի մաքրությունը, ասես սանրվում է, ինչը թույլ է տալիս բմբուլե մազերը չոր պահել՝ ապահովելով օդային միջնաշերտ։ Կալանները ունեն նաև մեծ քանակությամբ սկվալենային ճարպագեղձեր, որոնք նույնպես ապահովում են բմբուլե մազերի չորությունը։ Առանցքայի մազերը ուղիղ են, նրանք ունեն 15-45 մմ երկարություն։ Բմբուլե մազերը ոլորվում են, ունեն 8-30 մմ երկարություն, 5-19 մմ հաստություն[27]:

Մորթու խտությունը թեթևակիորեն տատանվում է ամառային և ձմեռային ժամանակներում, բայց կալանները չունեն վառ արտահայտված մազափոխման շրջան՝ մազերի փոփոխությունը կատարվում է կլոր տարի, գարուն-ամառ շրջանում ինտենսիվությունը մի փոքր մեծանում է։ Բացի այդ իրանի մորթե ծածկույթը ավելի խիտ է, քան մարմնի այլ մասերում, ինչը ավելի լավ երևում է երիտասարդ առանձնյակների վրա, որոնց իրանային մորթին շարժման ժամանակ դեռ չի շփվել քարերի հետ։ Էգերի մորթին տարբերվում է արուների մորթուց և համարվում է ավելի փափուկ[5]:

Մորթու բացառիկ խտությունը նպաստել է նրան, որ կալանի բուրդը մորթու արտադրությունում ուներ մեծ պահանջարկ, ինչը պատճառ դարձավ տեսակի զանգվածային ոչնչացմանը 18-19-րդ դարերում։

Գույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանի գունավորումը տատնվում է շեկից գրեթե սև՝ մուգ գորշ երանգի գերակայությամբ, սակայն մարմնի առանձին մասեր, հատկապես գլուխը, առանձնյակի տարիքի հետ «ճերմակում» են։ Հազվադեպ հանդիպում են ամբողջությամբ սպիտակ՝ ալբինոս առանձնյակներ[4][23], և ավելի հազվադեպ մելանիստներ, այսինքն ամբողջույամբ սև գույնի առանձնյակներ[27]: Ընդհանուր առմամբ, կալանի մորթու այն մասերը, որոնք չեն «ճերմակում», տարիքի հետ մգանում են՝ սովորաբար շեկավուն երանգներից մինչև մուգ շագանակագույն և սև, իսկ այն մասերը որոնք ենթակա են «ծերացման», հատկապես գլուխը, ընդհակառակը՝ բացանում են։ Այսպիսով, տարիքի հետ կալանի մոտ երանգների կոնտրաստը մեծանում է։ Հետազոտողները տարբեր սեռերի կալանների երանգավորման մեջ տարբերություններ չեն հայտնաբերել։ Սովորական կալանների մոտ ամառային շրջանում նկատվում է մազերի արևայրուք (կարմրագորշանում են)։

Կալանների գունավորման տարբերակները
Կալիֆորնիական կալանի օրինակով (լատ.՝ Enhydra lutris nereis)
Kalan (dark).jpg
Kalan (brownish).jpg
Kalan (gray).jpg

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերի ճանապարհորդների բազմաթիվ վկայությունների հիման վրա[4][23][30][31] հետազոտողները ենթադրում են, որ ի սկզբանե կալանները բնակվում էին Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին՝ Մեքսիկայի Ստորին Կալիֆորնիա թերակղզուց (հյուսիսային լայնության 27°) սկսած, հետո հյուսիս՝ Կանադայի և ԱՄՆ-ի արևմտյան ափեր, որից հետո հ․ լ․ 60°-ին զուգահեռ՝ Ալյասկայի հարավային ափերի երկայնքով, Ալեուտյան լեռնաշղթայի և Կոմանդորյան կղզիների երկայնքով, այնուհետև Կամչատկայի արևելյան ափերի երկայնքով, Կուրիլյան կղզիների լեռնապարով մինչև Հոնսո ճապոնական կղզու հյուսիսային մաս[5][32]:

Պատմականորեն որոշ աշխարհագրական տարածքներ անվանվել են ի պատիվ կալանների։ Օրինակ, Կամչատկայում գտնվող Կրոնոցի ծոցը առաջ կոչվում էր «Կուղբերի ծով», Կամչատկա գետը առաջ կրում էր «Կալանկա» անվանումը, Մեդնի կղզու խութը մինչև հիմա կրում է «Կուղբերի սյուն» անունը, իսկ Կուրիլյան կղզիներից մեկը, որը այժմ պատկանում է Ռուսաստանին՝ Ուրուպը, ճապոներենում առաջ կոչվում էր «Rakkoshima», այսինքն «կալանների կղզի»[5]:

Կալանների զանգվածային կոտորածի պատճառով, որը շարունակվում էր 17-րդ դարի կեսերից սկսած, 20-րդ դարում բնակության նախկին անխախտ գիծը վեր ածվեց փոքր կտրված հատվածի, գլխավոր առմամբ այն շրջաններում, որոնք դժվարհասանելի էին մարդկանց համար։ Ըստ տարբեր գնահատումների, մինչ զանգվածային կոտորածի սկիզբը աշխարհում ապրում էին մի քանի հարյուր հազարից մինչև միլիոն կալաններ, սակայն 20-րդ դարասկզբում աշխարհում հաշվվում էր մոտ 2000 առանձնյակ[28][33]:

Ներկայիս տեղաբաշխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա ժամանակներում, կապված կալանի որսի արգելման հետ, կալանի պոպուլյացիան 20-րդ դարի հետ համեմատած զգալի աճել է։ Բացի այդ, և ԽՍՀՄ-ում, և ԱՄՆ-ում ու Կանադայում 1950-1960-ականներին մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի կալաններին վերաբնակեցնեն այն վայրերում, որտեղ նրանք առաջ տարածված էին։ Այդ ջանքերը ունեին միայն մասնակի հաջողություն, կալանի բնակության շրջանը մնում էր ընդհատ, որոշ վայրերում հատուկենտ։ Կալանները, այդուհանդերձ, պահպանվել են ռուսական Հեռավոր Արևելքում, Ալյասկայի և Կալիֆորնիայի ափերին։ 2006 թվականի տվյալներով Ռուսաստանում հաշվվում էր մոտ 15000 առանձնյակ, Ալյասկայում, Բրիտանական Կոլումբիայում և Վաշինգտոն նահանգում՝ մոտ 70000 առանձնյակ, Կալիֆորնիայի ափերին՝ 2500 կալան, տասնյակ կալաններ նկատվում են նաև Ճապոնիայում[32][34]: Այսպիսով ամբողջ աշխարհում այժմ բնակվում է մոտ 88000 կալան, ինչը կազմում է 18-րդ դարասկզբի քանակի 20 %-ը։

Կալանները անազատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանը ակվարիումում՝ Մոնտերեա, Կալիֆորնիա

20-րդ դարի սկզբին ԽՍՀՄ-ում ձեռնարկվում էին կալաններին անազատության մեջ պահելու փորձեր, որոնք ուղղված էին մորթու արտադրությունը արդյունաբերական հիմքերի վրա դնել։ Երեսունականների սկզբնական փորձերը անհաջող անցան․ օրակարգի խախտումը, ջրի մաքրության չպահպանությունը կենդանիների մոտ տանում էին մի շարք մահացու հիվանդությունների առաջացմանը՝ տարբեր աղիքային հիվանդություններից մինչև թոքաբորբ[5]:

Քառասունական թվականներին գիտնականները հաշվի առնելով հավաքված փորձը, կարողացան մեծավանդակները սարքել այնպես, որ ապահովեն հոսուն ծովի ջուր, ինչպես նաև կազմել կենդանու ճիշտ օրակարգ[35][36]: 1938-1941 թվականներին մի քանի կալաններ բարեհաջող կերպով ապրեցին այդպիսի մեծավանդակում, սակայն Մեծ Հայրենականի տարիներին մեծավանդակը ստիպված փակվեց և կալաններին բաց թողեցին։ Միառժամանակ պարզ դարձավ, որ կալաններին անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ են մեծ ջանքեր և միջոցներ, ինչը հարցականի տակ դրեց կենդանու բազմացման տնտեսական շահավետութոյւնը։

Ներկա ժամանակներում կալանները անազատության մեջ պահվում են հետազոտման նպատակով, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի, Ճապոնիայի և Եվրոպայի որոշ գազանանոցներում(ակվարիում) ցուցադրության համար։ Մանավորապպես կալանների կարելի է տեսնել Սիեթլի, Վանկուվերի, Չիկագոյի, Նյուպորտի, Մոնտերեայի, Նյու Յորքի, Լիսաբոնի, Օսակայի, Անտվերպենի և այլ քաղաքների ակվարիումներում։

Կալանների վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանը ծովի ափին

Կալանները վարում են գերազանցապես ցերեկային ապրելակերպ՝ օրվա մեծ մասը անցկացնելով ջրում։ Հավանական է, որ մինչ 18-րդ դարի մասսայական ոչնչացումը կալանները զգալի չափով հաճախ էին դուրս գալիս ցամաք, քան հիմա։ Ներկա պահին կալանները, որոնք ապրում են մարդկանց համար դժվարհասանելի տարածքներում, օրինակ Մեդնիյ կղզում, մինչև հիմա գիշերում են ցամաքում՝ ջրից 10-15 մետր հեռավորության վրա, հատկապես ամպրոպային եղանակներին։ Ծովի ուժեղ ալիքների ժամանակ ծեր և հիվանդ կենդանիները դուրս են գալիս ցամաք, քանզի նրանց մոտ ուժերը չեն բավականացնում տեղատվությանը հանդիմանալու համար։ Բացի այդ, հյուսիսային կալնների էգերը ձագերին ծնում են ցամաքի վրա՝ ափին կամ էլ մերձափյա քարերի մոտ[5]: Մյուս կողմից, կալանները, որոնք ապրում են մարդկային բնակավայրերին կից, օրինակ, կալիֆորնիական կալանները, շատ հազվադեպ են դուրս գալիս ջրից։ Կալանների մարմնի կառուցվածքը նրանց թույլ է տալիս ջրի մեջ հեշտությամբ քնել մեջքի վրա, քանի որ կենդանու թոքերը ունեն մեծացված չափեր և կարողանում են պահել այնքան քանակությամբ օդ, որ կենդանին պահի իր լողունակությունը։ Բայց և այնպես, հենց ջրային միջավայրն է համարվում կալանի համար բնականը և անվտանգը։ Կալանները ավելի հարմարված են ջրային միջավայրում տեղաշարժմանը, քան ցամաքում, հենց ջրում են կենդանիները նախընտրում ուտել բռնած որսը։ Հանգիստ եղանակի պայմաններում կալանները ափերից հեռանում են մինչև 25 կմ, փոթորիկների ժամանակ գերադասում են մնալ ծանծաղուտներում։ Գիտնականները, որոնք ուսումնասիրությունների և մեծավանդակների համար որսում են կալաններ, հավաստիացնում են, որ դեպի ջուրը ճանապարհի փակումը կալանի մոտ առաջացնում է խոր հոգեկան վնասվածք[27]: Կալանները շատ հազվադեպ են ափից 15-20 մետր հեռու գնում։

Կալանը մեջքի վրա լողալիս

Կալանները բացառապես ընկերասեր կենդանիներ են, ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ շրջապատի կենդանիների նկատմամբ, բացի այն կենդանիներից, որոնք մտնում են նրանց ռացիոնի մեջ։ Կալանները լիովին հանգիստ համաբնակվում են ծովակատուների, երկարականջ փոկերի, փոկերի հետ[5]: Այս կենդանիների միջև կռիվը հազվագյուտ երևույթ է։ Մրցակցությունը հիմնականում առաջանում է տերետորիալ արուների միջև, սակայն մեծ մասամբ կրում է ձևական բնույթ։ Կալանները ի սկզբանե ընկերասիրությամբ վերաբերվում էին նաև մարդկանց, ինչը նրանց զանգվածային կոտորածի ժամանակ հեշտ զոհ դարձրեց։ 18-19-րդ դարերում մարդը, մոտենալով ափի մոտ կուտակված կալաններին, նրանց մոտ անհանգստություն չէր առաջացնում[4][25]: Կալանների խաղաղասիրությունը, ինչպես ենթադրում են գիտնականները, կապված է այն հանգամանքից, որ մաշկի վրա նույնիսկ փոքր վնասվածքը կալանների մոտ տանում են մորթու լուրջ վնասվածքի, բմբուլե մազերի թրջման և, որպես հետևանք, ցրտահարումից կենդանու մահվան[27]:

Կալանները երբեմն բնակվում են միայնակ, բայց հաճախ ոչ մեծ խմբերով՝ առանց որևէ հիեարխիայի։ Թեպետ ավելի վաղ ուսումնասիրությունները հաստատում էին հակառակը[4], այժմ գիտնականները համամիտ են, որ խիստ արտահայտված ղեկավարներ այդ խմբերում չկան[27]: Հատուկենտ կենդանիներ երբեմն լքում են խմբերը, երբեմն միանում են նորեկներ, ընդ որում նորեկներին մյուս առանձնյակները դիմավորում են բարեսրտորեն, այլ ոչ թշնամաբար, ինչպես լինում է մեծ քանակությամբ այլ կաթնասունների մոտ։ Այդ խմբերը, որպես կանոն, ձևավորվում են սեգրեգատիվ կերպով և կազմված են կամ արուներից, կամ միայն էգերից, կամ էլ էգերից և ձագերից։ Կալանների այսպիսի խմբերի տեղաշարժման մեջ որևէ կանոնակարգում չի նկատվել։ Օրվա ընթացքում կալանների խումբը լողում է 5,5 կմ² տարածքում, ընդ որում առանձին առանձնյակներ օրվա ընթացքում լողում են 2 կմ-ից ավելի։ Կալանների մոտ ինչ-որ սեզոնային միգրացիաները բացակայում են[25][27]: Քանի որ կալանների էգերը ավելի քիչ են կապված որևէ տեղանքին, քան տերետորիալ արուները, խմբերը կենդանիների կազմով խիստ հաստատուն չեն համարվում։ Խմբերի ձևավորումը տեղի է ունենում այն տարածքներում, որտեղ հարմար է հանգստանալ, սովորաբար համեմատաբար խիտ գորշ ջրիմուռների շրջանում։ Որոշ միայնակ արուներ հաղթահարում են զգալի տարածություններ։ Դեռևս անհայտ է նշում են արդյոք կալանները իրենց տարածքները։

Կալանի տիպիկ օրակարգը կազմված է 6 փուլերից[25]․ 1․ Արևածագի հետ վեր կաց և անհապաղ կոմպլեքս, որը բաղկացած է մի քանի սուզումներից և սննդի հայթայթումից, այդ ընթացքում ընդմիջումներով նաև սնվում է, և մորթու սանրումից։ Այս փուլը շարունակվում է մինչև ժամը 11:00-12:00-ն։ 2․ Ցերեկային առաջին քուն, որը տևում է 30-45 րոպե։ 3․ Հերթական ակտիվ փուլը, որը կազմված է սնունդ հայթայթելու սուզումներից և մազերի սանրումից։ Բացի այդ, հենց այս ժամանակ կալանները զբաղված են տարբեր խաղերով, այդ թվում նաև սեռական։ Այս փուլը շարունակվում է մինչև ժամը 15:00-16:00-ն։ 4․ Ցերեկային երկրորդ քունը, որը սովորաբար ձգվում է մոտ 1 ժամ։ 5․ Օրվա վերջին ակտիվ փուլը, իր բնույթով նման է նախորդ երկու փուլերին՝ սնունդ, սանրում, սեռական խաղեր։ 6․ Մայրամուտի հետ խոր քուն, մինչև առավոտ։ Որոշ կալաններ այս փուլը անց են կացնում ցամաքում, սակայն որոշ առանձնյակներ նույնիսկ գիշերային փուլն են անցկացնում ջրում։

Առանցքային մազերի իդեալական մաքրության համար կանոնակարգված սանրումները պարտադիր երևույթ են։ Այս մասերի կեղտոտումը կարող է տանել կենդանու մաշկի ուղղակի շփմանը ջրի հետ, ինչը կտանի սառցահարման։

Կալանների քունը ջրի մեջ
Կալիֆորնիական կալանի օրինակով (լատ.՝ Enhydra lutris nereis)
Sea otters holding hands.jpg
Oceanarium at Parque das Nações (5968241426).jpg
Կալանները քնում են առջևի թաթերը բռնած Կալանը ջրիմուռների մեջ
Տարածված է մի կարծիք, որ կալանները քնում են թաթերը բռնած կամ էլ ջրիմուռներում փաթաթված, որպեսի հոսանքը նրանց չքշի դեպի բաց ծով(կամ էլ ափի մոտ)[25]:

Թեև կալանները, հիմնականում, ցերեկային կենդանիներ են, գիտնականները հազվադեպ նկատել են գիշերային լուսնի տակ վազվզող կալաններ, բացի այդ, մասսայական ոչնչացման տարիներին որսորդները նրանց ցանցերի մեջ հայտնաբերում էին նաև գիշերվա ժամերին։ Այդուհանդերձ, կալանի գիշերային ակտիվությունը հազվագյուտ երևույթ է[27]:

Տեղաշարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա զգալի տարբերություն կալանի ցամաքային և ջրային տեղաշարժման մեջ։ Ցամաքում, որպես կանոն, կենդանին ծանրաշարժ է, զգացվում է, որ նա դժվար է շարժվում, իսկ ջրային միջավայրում կալանը գտնվում է տարերքի մեջ, հեշտ լողում է, հաճույքով և շատ շարժվում է, խաղում է[4][5]:

Կալանների մոտ առկա է ցամաքում շարժվելու երկու բացարձակ տարբեր եղանակ։ Հիմնական ձևը հիշեցնում է ծանրաշարժ սողում․ կալանի իրանը քսվում է գետնին։ Այսպիսի տեղաշարժումը բավական դանդաղ է, և դրա հետ մեկտեղ կենդանին որպես հետք թողնում է ոչ խորը, կիսակլոր ակոս։ Սակայն, անհրաժեշտության դեպքում, կալանները կարող են տեղաշարժվել նաև արագ՝ երկրորդ եղանակով։ Դրա համար կենդանին մեջքը շատ ուժեղ ձգում է վեր՝ իրար մոտեցնելով առջևի և հետին վերջույթները և արագ տեղաշարժվում է, գրեթե վազում, սրընթացորեն թաթերը շարժելով գետնի վրա։ Կալանները տեղաշարժման այսպիսի տիպը օգտագործում են վտանգի դեպքում, երբ անհրաժեշտ է արագ վերադառնալ ջրի մեջ, սակայն այսպիսի ակտիվ տեղաշարժը կենդանուն ուժասպառ է անում։ Կալանները այս եղանակով մի քանի րոպեից ավել չեն կարող տեղաշարժվել[27]:

Ծովի ջրում կալանները իրենց շատ վստահ են զգում։ Կալանը համեմատաբար արագ է լողում։ Կերի հայթայթման ժամանակ շաևժվում է 5-6 կմ/ժ արագությամբ, իսկ առավելագույն արագությունը կազմում է 12-16 կմ/ժ[37]: Կարող է սուզվել մինչև 50 մետր[32], սակայն սուզման բացարաձակ ռեկորդը հավանաբար ավելի մեծ է[38]: Որպես կանոն, կերի հետևից սուզվում են ծանծաղուտներում, սուզված մնալով մոտ 40 վայրկյան, սակայն սոված ժամանակ և վտանգի պայմաններում կարող են ջրի տակ անցկացնել 5-8 րոպե։ Կալանները կարողանում են լողալ ինչպես փորի, այնպես էլ մեջքի վրա։ Ցերեկային ժամերին կենդանին շատ ակտիվ է, հաճախակի սուզվում է, խայտում։

Թեպետ ձուկը չի համարվում հիմնական ուտելիք, նրանք հաճախակի ձուկ են որսում, հատկապես ամռանը։ Բայց կալանների մոտ ձկներին հետապնդման ձևերը տարբերվում են այս ջրասամույրներից, որոնք ավելի են հարմարված այդպիսի որսին։ Տեսողական ապարատը կալանների մոտ կազմված է այնպես, որ նրանք տեսնում են ներքև և կոխք, ի տարբերություն ջրասամույրների, որոնք առջևն են տեսնում։ Այդ պատճառով հետևելով ձկանը, կալանը վերջին պահին, ձկանը բռնելու համար ստիպված է ջրի տակ շրջվել մեջքի վրա, այդպիսով դանդաղեցնելով իր տեմպը[27]: Բացի այդ, կալանների համար դժվար է բերանում պահել որսած ձուկը։ Սովորաբար, նրանք ստիպված են դրա համար օգտագործել և ատամները, և երկու թաթերը։

Գիշատչի հայտնվելու դեպքում (օրինակ խոյադելֆինի) կալանները, ջրում գտնվելու ժամանակ, որպես կանոն, քարանում են, փորձելով աննկատ մնալ, իսկ եթե դա չի հաջողվում, փորձում են դուրս գալ ցամաք։ Նկատվում են դեպքեր, երբ փախչող կալանների հետևից խոյադելֆինները ցատկում են ցամաք[5]:

Զգայական օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանները օժըված են միջին զարգացվածության լսողությամբ և համեմատաբար վատ զարգացած հոտառությամբ, այդ պատճառով նրանք ավելի շատ հույսները դնում են լավ զարգացած շոշափելիքի և տեսողական օրգանների վրա։ Շոշափելիքի օրգանները կալանի մոտ այնքան լավ են զարգացած, որ նույնիսկ կուրացած առանձնյակները կարողանում են սնվել, կերը հայտնաբերում են առջևի թաթերի զգայուն բարձիկների միջոցով և տարբերակում են վիբրիսներով[27]: Բայց և այնպես, շոշափելիքի օրգանները պիտանի չեն ցամաքում վտանգը զգալու համար։ Ցամաքում կալանները տեսնում են միայն իրենց շրջակայքը՝ փոքր շառավղով, իսկ հոտառությունը և լսողությունը այս նպատակի համար թերզարգացած են։

Ձայնային ազդանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանները արձակում են տարաբնույթ ձայներ, որոնցից շատերը ավելի շատ նման են ծվոցի։ Այսպիսի ձայները կալանները օգտագործում են միմյանց վտանգի մասին զգուշացնելու, սեռական խաղերի, սերնդի դաստիարակման ժամանակ։ Վտանգի և նախազգուշացման ձայները տարբերվում են և ավելի շուտ հիշեցնում են գռմռոց և ֆշշոց։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանը որսած ծովավոզնին ձեռքին

Կալանները վարում են ակտիվ կենսակերպ, բացի այդ, մարմնի ջերմաստիճանը (38 °C) պահելու համար ծախսում են մեծ քանակությամբ էներգիա, ջրում երկար ժամանակ անցկացնելով։ Դրա հետ կապված կալաններին անհրաժեշտ է ընդունել մարմնի զանգվածի 20-25 % քանակով սնունդ։ Կալանների նյութափոխանակությունը 8 անգամ փոքր է, քան նույն չափի ցամաքային այլ կաթնասունների մոտ։ Այսպիսով, կալանները ուտում են շատ և հաճախ։

Կալանների սննդի օրաբաժինը կախված է բնակության միջավայրից, բայց միշտ գլխավոր կերպով կազմված է ծովոզնիներից, փափկամորթներից և խաչափառներից: Սովորաբար կալանները զոհի հետևից սուզվում են ծանծաղուտներում և ավարը պահում են յուրահատուկ գրպաններում, որոնք ձևավորվում են ձախ թաթի վրա՝ մաշկային ծալքերից (այդպիսի գրպան առկա է նաև աջ ձեռքի վրա, բայց կալանները դրանից չեն օգտվում, քանի որ, ըստ դիտարկումների, նրանք բոլորը աջլիկ են)[27]: Մի քանի էքզեմպլյար բռնելուց հետո, կալանները պառկում են մեջքի վրա և ընտրողական հերթականությամբ, գրպանից հանում են մեկական էքզեմպլյար, բացում և կրծում են այն, այնուհետև կուլ են տալիս։ Ժամանակ առ ժամանակ կալանը ջրի մեջ շրջվում է 360° աստիճանի տակ, որպեսզի մաքրի փորի վրայի սննդի մնացորդները, ընդ որում այդ ընթացքում գրպանը չի դատարկվում։ Այսպիսի գործողությունը կարևոր է մորթին մաքուր պահելու գործընթացում։

Զարմանալի հատկությամբ օժտված է կալիֆորնիական կալանը․ նրանք օգտագործում են քարեր (մինչև 3,5 կգ)՝ փափկամարմինների խեցին բացելու համար։ Կալանները քարը դնում են փորի վրա և վայրկյանում 3 հարվածով խփում են փափկամարմնին այնքան ժամանակ, մինչև այն չի բացվում։ Կալանները նույն քարը օգտագործում են մի քանի անգամ՝ այն պահելով մորթու ծալքերում։ Այս հանգամանքը կալաններին դարձնում է կզաքիսանմնանների ընտանիքի միակ ներկայացուցիչը, որը օգտագործում է գործիք, և այն քիչ քանակով ոչ պրիմատ կենդանիներից մեկը, ով օժտված է այդ ունակությամբ[2]: Երկար ժամանակ կարծում էին, որ կալանը միակ ջրային կենդանին է, որ օգտագործում է գործիքներ[2]: Սակայն ներկա ժամանակներում առկա է մի ենթադրություն, որ աֆալինաները որսի ժամանակ օգտագործում են սպունգներ[39]: Թեպետ բնական միջավայրում կալիֆորնիական կալանները համարվում են միակ գործիք օգտագործողները, սակայն ազատության մեջ այլ կալանները հեշտությամբ սովորում են փափկամարմինների սնման այդ եղանակը։ Օրինակ, Վանկուվերի գազանանոցում հյուսիսային կալանը երեք օր հետո կարողանում էր քարով բացել փափկամարմիները՝ կալիֆորնիական կալանի հետ «շփվելուց» հետո[2]:

Մարսողական համակարգի ունիվերսալ կառուցվածքը կալանին թույլ է տալիս սնվել բազմապիսի սննդով։ Եվ իրոք, սոված ժամանակ կալանները ստիպված են որսալ նաև առափնյա թռչուններին, երբեմն նաև, ըստ որսորդների դիտարկումների, սնվել սատկած կենդանիների մսով[4], հատկապես արկտիկական աղվեսով:

Կալանները խմում են ծովի ջուրը, ընդ որում ավելի մեծ քանակով, քան այլ ջրային կենդանիները, ինչը, հավանաբար, կապված է նրանց ռացիոնի հետ, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց։

Եթե կալանին հանդիպում է մեծ զոհ, որին նա չի կարող մեկ նստելում ուտել, օրինակ, մեծ ծովային խաչափառը, ապա կալանը սննդի մնացած մասը պահում է փորի վրա և ուտում է քնից հետո։

Կալանի ռացիոնի մեջ ընդհանուր առմամբ մտնում են ավելի քան 40 տեսակի ջրային կենդանիներ՝ ծովաոզնիներ և խաչափառներ, գլխոտանիներ և փորոտանիներ, միդիաներ, հալիոտներ, ծովասանրեր, խիտոններ, մի քանի տեսակի ձկներ։ Մասնաորապես հյուսիսային կալանները ուտում են ութոտնուկներ, սակայն խուսաթելով նրանց գլուխները ուտելուց։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանները չունեն արտահայտված ամուսնական շրջաններ, այդ պատճառով բազմացումը և ձագերի ծնումը տեղի է ունենում կլոր տարի։ Որոշ գիտնականներ նշում են, այդուհանդերձ, արեալի որոշ շրջաններում բազմացման ավելի բարձր հաճախականություն դիտվում է գարնանը։

Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավորումից հետո էգը՝ վնասված քթով

Կալաների արուները սեռական հասունացման հասնում են 5-6 տարեկանում (խաչասերման ունակությունը պահպանում են մինչև կյանքի վերջ), էգերը՝ սովորաբար 4 տարեկանում, հազվադեպ 2-3 տարեկանում։ Կալանների մոտ խնամքը անցնում է շատ ժիր և շարժուն։ Արուն և էգը երկար ժամանակի ընթացքում լողում և սուզվում են իրար հետևից այնքան, մինչև չի սկսվում բեղմնավորման բուն պրոցեսը։ Բեղմնավորումը միշտ կատարվում է ջրում, բայց տարբեր բնակության միջավայրում տարբեր դիրքերով, սակայն գրեթե ամենուրեք բնորոշ համարվում է այն, որ արուն բերանով անպայման բռնում է էգի քթից, ընդ որում բեղմնավորումը ավարտվում է բավական ցավոտ կծոցով։ Դրա հետ կապված, բեղմնավորման փորձ ունեցող էգերի քթի վրա առկա են սպիներ։ Եվ խնամակալության, և բեղմնավորման ընթացքում արուն ջրում դիրքավորվում է դունչը ներքև, երբեմն էգին պահելով ջրի տակ (էգը սովորաբար դիմադրում է)։ Դրա հետ կապված, որոշ դեպքերում բեղմնավորումը կարող է լետալ ավարտ ունենալ էգերի համար՝ կծոցներից և ճանկերից ստացած վնասվածքների կամ էլ խեղդելու հետևանքով։ 2000-2003 թվականներին հետազոտված դիակների դեպքում 11 % մահվան պատճառը բեղմնավորման ժամանակ ստացված վնասվածքներն էին։ Հայտնի են կալանների կողմից փոկերի ձագերի բռնաբարման բազում դեպքեր, որոնց հետևանքով վերջիններս մահացել են։ Որոշ դեպքերում կալանները շարունակում են փոկեր ձագերի դիակների հետ մի քանի օր զուգավորվել[40]: Կալանները պոլիգամ են, այսինքն կալանը կարող է միանգամից բեղմնավորել մի քանի էգերի։ Արուն էգի հետ մնում է 3-5 օրվա ընթացքում և այդ ընթացքում նրան պաշտպանում է մրցակիցներից, սակայն արուների միջև մրցացությունը չի վերածվում կռվի և ավարտվում է սպառնացող դիրքերի ցուցադրմամբ։

Հղիությունը և ծննդաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ կալանը մոր կրծքին պառկած

Էգերի մոտ հղիությունը ուշացած է սկսվում, էմբրիոնը սկզբից անցնում է լատենտային փուլը, որը տևում է 2-3 ամիս, որի ընթացքում այն չի կպնում արգանդին (այսպիսի յուրահատկությամբ օժտված են մոտ 100 տարբեր տեսակի կաթնասուններ․ սա մայրական օրգանիզմին թույլ է տալիս նյութափոխանակության առումով ընտրել հղիության համար առավել հարմար շրջանը)։ Հենց հղիությունը տևում է մոտ 6 ամիս (հյուսիսային կալանների մոտ 7-8 ամիս)։

Ծննդաբերությունը շատ տեսակների մոտ տեղի է ունենում մերձափյա քարերի վրա կամ ցամաքում։ 99 % դեպքերում ծնվում է 1 ձագ։ Հազվադեպ ծնվում են երկվորյակներ, այն էլ բնական պայմաններում գոյատևում է միայն մեկը։ Ձագերը ծնվում են դեղնա-շագանակավուն գույնի, 1,5 կգ քաշով, ծածկված մանկական աղվամազով։ Կալանների մոտ տարածված է այլ ձագերի որդեգրումը, այդ պատճառով զույգերից մեկը նույնպես կարող է ողջ մնալ, եթե նրան որդեգրի այն էգը, որը ձագ է կորցրել։

Սերնդի խնամքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածին կալանները մի քանի ամիսների ընթացքում չեն կարող միայնակ գոյատևել և լիովին կախված են մայրերից։ Արուները չեն մասնակցում սերնդի դաստիարակությանը և էգին լքում են բեղմնավորումից երկու-երեք օր անց։ Սկզբի ամբողջ ամիսների ընթացքում մայրը ձագին պահում է փորի վրա, կերակրում է, սովորեցնում և սանրում է, հազվադեպ նրան թողնելով մերձափյա քարերի վրա կամ ջրում, երբ սուզվում է իր համար կեր հայթայթելու։ Այդ ընթացքում փոքրիկ կալանը տագնապալի ծվծվում է, սպասելով մոր վերադարձին։ Նոր ծնված կալանը կարող է ինքնուրույն ջրի մեջ մնալ մեջքի վրա, ինչպես լոգան, սակայն ի վիճակի չէ լողալ, իր համար կեր հայթայթել և չի կարողանում սանրվել։ Կալանները մորից լիովին կախված են 5-15 ամիս (միջինում 6 ամիս), մանկական մահը բավական մեծ տոկոս է կազմում․ ձագերի մոտ 30 %-ը սատկում է կյանքի առաջին տարվա ընթացքում։

Առաջին մեկ ամսվա ընթացքում մայրը ձագին կերակրում է բացառապես կաթով, որը իր բաղադրությամբ ավելի նման է այլ ջրային կաթնասուններին, քան այլ կզաքիսների կաթին, և պարունակում է 23 % ճարպեր, 13 % սպիտակուց և միայն 1 % լակտոզ: Դրանից հետո նա սկսում է ձագին կերակրել «մեծերի սնունդ»: Մայրը աստիճանաբար ձագին սովորեցնում է որսի տարբեր եղանակներ, սննդի ճիշտ ընտրություն, մազերի սանրում և այլ հմտություններ։

Մայրերը բացառիկ կերպով կապված են իրենց ձագերի հետ։ Վտանգի դեպքում մայրը առաջին հերթին ապահովում է ձագի անվտանգությունը։ Այս հանգամանքը շատ ժամանակ օգտագործում էին որսորդները՝ զանգվածային կոտորածի ժամանակ․ մայրերից և ձագերից կազմված խումբը դառնում էր հեշտ զոհ։ Ահա, թե ինչպես է նկարագրում Ստելերը․

Իրենց սերնդի նկատմամբ սերը այնքան մեծ է, որ նրանք հանուն դրա պատրաստ են բացահայտ մահացու վտանգի ենթարկվել։ Ձագերից զրկվելու ժամանակ նրանք ամբողջ ձայնով լացում են, ինչպես փոքր երեխաներ և տանջվում են այն աստիճանի, որ տասից տասնչորս օրվա ընթացքում դառնում են նիհար, ինչպես կմախքները, հիվանդանում են, թուլանում և չեն ցանկանում հեռանալ ծովի ափից։ Փախուստի ժամանակ փոքրերին պահում են ատամներով, իսկ ավելի մեծ ձագերին իրենցից առաջ են քշում[4]:

Նմանատիպ տպավորություններով է կիսվում Կամչատկայի երկրորդ էքսպեդիցիայի որսորդ Սվեն Վակսելը

Իրենց ձագերի հետ շատ են կապված, և եթե մեզ հաջողվում էր ցամաքի վրա հանդիպել մորը՝ ձագի հետ, ապա մեզ հաջողվում էր նրանց երկուսին միանգամից սպանել։ Էգը երբեք իր ձագին չի լքում, այլ փորձում է ատամներով քարշ տալ մինչև ջուրը, իսկ մյուս դեպքում ձագը այնքան մեծ է, որ նա հազիվ է վեր բարձրացնում, իսկ հենց ձագը ինքն իրեն ոչմի բանով չի օգնում, ինչի հետևանքով նրանք երկուսն էլ շատ դանդաղ են մոտենում ջրին, այդ պատճառով, ինչպես նշվեց վերևում, անպայման երկուսն էլ հայտնվում են որսորդի ձեռքում[41]:

Կալանների էգերը նրբորեն շոյում են իրենց ձագերին, իսկ չլսելու դեպքում ապտակում են։ Հետևողները ձագերի դաստիարակման մեջ միաձայն օգտագործում են անթրոպոմորֆ տերմինալոգիան՝ մարդկային վարքի հետ բազմաթիվ նմանությունների պատճառով[5]:

Էկոլոգիական ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակության բնական միջավայրը, դերը բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճայը հարձակվում է կալանի վրա

Կալանները մեծ դեր են կատարում ծովերի էկոլոգիայում, հսկելով ծովոզնիների քանակը։ Այս ծովային անողնաշարավորների անկառավարելի բազմացումը տանում է ծովային ջրիմուռների ոչնչացմանը, ինչը իր հերթին ջրային էկոհամակարգի համար ունի կասկադային անվերադարձելի էֆեկտ[24]: Կալաններին Բրիտանիական Կոլումբիա (որտեղ առաջ բնակվում էին, բայց ոչնչացվել էին) տեղափոխելու հաջողված փորձի շնորհիվ մերձափյա էկոհամակարգը զգալիորեն բարելավվեց[42]:

Կալանները ընկերական հարաբերություններ են հաստատում այլ ջրային կենդանիների հետ՝ ծովակատվի, ակիբայի, լարգայի, փոկերի և երկարականջ փոկերի հետ։ Թեպետ կալանը մրցակցություններում հաղթում է նաև հյուսիսային ծովակատվին, որը չափերով և զանգվածով գրեթե երկու անգամ գերազանցում է կալաններին, սովորական բնական պայմաններում ընդհարումներ տեղի չեն ունենում (18-19-րդ դարերի որսորդները թողել են մի շարք վկայություններ ծովակատվի նկատմամբ կալանի հաղթանակի մասին, երբ նրանք միասին ընկնում էին նույն որսորդական ցանցի մեջ)[5]: Կալանների իրական թշնամիները համարվում են երեք տեսակի կենդանիները՝ խոյադելֆինը՝ կալանների հիմնական որսորդը, բևեռային շնաձուկը (լատ.՝ Somniousus microcephalus Bl.)[30] և որոշ շրջաններում գորշ արջերը[43][44], ընդ որում բևեռային շնաձուկը վերջին ժամանակներում Խաղաղ օվկիանոսում չի հանդիպում։

Կալաններ հիմնական սննդային մրցակիցը լարգան է, ժամանակավոր մրցակիցները՝ որոշ ջրային թռչուններ և ձողաձուկը։ Ճայերը երբեմն հադես են գալիս կալանների «ճաշվորներ», հավաքելով նրանց կողմից հայթայթած և մանրացված փափկամարմինները, ծովոզնիների և խաչափառների մնացորդները։ Ծեր և հիվանդ կալանները հաճախ դուրս են գալիս ափ, այդ պատճառով նրանց դիակները գտնվում են ցամաքի վրա։ Բնական միջավայրում հավաքարարները, ովքեր սնվում են կալանների լեշերով, համարվում են արկտիկական աղվեսը և արջը[5]:

18-19-րդ դարերի զանգվածային ոչնչացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Ցարական Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում էր մուշտակեղենի առևտրում։ Դեռևս Կիևյան Ռուսիաում ապագա Մոսկվայի մեծ իշխանության շրջանում ապրում էին Արևելյան սլավոններ,որոնք մասնագիտացված էին կենդանիների որսի մեջ, ինչը կապված էր տեղանքի բնական առանձնահատկություններով։ 16-րդ դարից սկսած՝ Եվրոպայի հետ առևտրական կապերի հետ առաջացման շնորհիվ, գանձարանի գլխավոր եկամուտներից մեկը դարձավ մորթիների արտադրությունը։ Դրա հետ կապված ռուսական կառավարությունը ընդունեց դեպի արևելք ընդարձակման կանոնակարգված և նպատակաուղղված ծրագրեր։ Որսի արեալը մեծացվում էր այն կենդանիների համար, որոնք ունեին յուրահատուկ մորթի։ 18-րդ դարի կեսերին Կամչատկայի միացումից հետո, ծովային սպաներ Վիտուս Բերինգը և Ալեքսեյ Չիրիկովը ստացան Կամչատկայի արևելյան ափերը քարտեզագրելու և դեպի Ճապոնիա և ԱՄՆ ծովային ուղիների հայտնաբերման հրաման։ 1740 թվականին Կամչատկայի երկրորդ էքսպեդիցիայի ժամանակ Բերինգի նավը կործանվեց Կոմանդորյան կղզիներից մեկում, և նավի անձնակազմը ստիպված էր ձմեռը անցկացնել այդ կղզում։ Ձմեռելու ընթացքում նավաստիները որսում էին «ջրային կուղբ»՝ կալան, որը այդ ժամանակ բացարձակ վստահաբար և սիրալիր էր վերաբրվում մարդկանց և դառնում էր հեշտ զոհ։ Էքսպեդիցիան մեկ տարի անց Սանկտ-Պետերբուրգ հասցրեց կալանի 900-ից ավել մորթի, որոնք ձեռք էին բերվել Բերինգի կղզում։ Կալանի մորթին, որը հայտնվեց Լոնդոնի աուկցիոններում, իր հիանալի հատկանիշների շնորհիվ Եվրոպայում շատ բարձր գնահատվեց և վաճառված մորթիները ողջ էքսպեդիցիայի ծախսերը փոխհատուցեցին։ Այդ պահից բնակեցման բոլոր շրջաններում սկսվեց կալանների անկանոն և զանգվածային որսը՝ Կոմանդորյան կղզիներում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում և Ալյասկայում։ 1799 թվականին մորթու արտադրության ընդլայնման և պետական եկամտի կարգավորման նպատակով ստեղծվեց Ռուս-ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտանում էր մորթեղենի ձեռք բերման մեջ։ Ընկերությունը որպես հողաբաժին ստացավ Ալեուտյան կղզիներից մինչև Կալիֆորնիա, ինչպես նաև որսի համար նախատեսված Եվրոպայի արևելյան ափերը։ Ռուս-ամերիկյան ընկերությունը որսի համար բարենպաստ շրջաններում կառուցեց նավահանգիստներ և սկսեց մորթիներ արտահանել Եվրոպա, Ասիա և Ռուսաստան[45]:

Մյուս կողմից, Ջեյմս Կուկի 3-րդ էքսպեդիցիան, որը հետազոտում էր Ալյասկան՝ Խաղաղ օվկիանոսից դեպի Ատլանտյան օվկիանոս հյուսիսային ուղու հայտնաբերման համար, 1778 հայթայթել է կալանների մի քանի մորթի։ Վերադարձի ճանապարհին, 1779 թվականին, Կուկը զոհվեց Հավայան կղզիներում, սակայն նրա թիմը, մտնելով չինական Կանտոն նավահանգիստ, պարզեց, որ չինացիները պատրաստ են կալանի մորթու համար վճարել մեծ գումարներ[24]: Այս լուրի տարածումից հետո որսին միացան անգլիացիները և ամերիկացիները։

Ռուսները, ամերիկացիները, անգլիացիները և ճապոնացիները հարյուր տարվա դաժան պայքարից հետո բառացիորեն դատարկեցին տեսակի արեալը։ 19-րդ դարի վերջում Կամչատկայում, օրինակ, չէին կարողանում կալան գտնել, կամչատկայի Կուղբերի ծով, Կալանկա գետ և այլ տեղանունները մոռացվել էին։ 20-րդ դարասկզբում կալանների քանակը այնքան էր նվազել, որ նրա ձեռք բերումը համարվում էր շատ դժվարին։ Օրինակ ճապոնացիները, 20-րդ դարի սկզբում օգտագործում էին կենդանու որսալու բացառապես հուսահատ միջոցներ, ջրի մեծ տարածքներ լցնելով նավթ, կերոսին և կրեոզոտ, այդ կերպ կալաններին քշելով դեպի գցված ցանցերը։ Կալանները պահպանվում էին միայն այն մասերում, որոնք դժվար հասանելի էին մարդկանց համար՝ եղանակային և ծովագնացության անհարմար պայմանների պատճառով։ 20-րդ դարի սկզբում կալանների ամենամեծ պոպուլյացիան պահպանվում էր դժվարհասանելի, ժայռոտ և անմարդաբնակ Մեդնի կղզում[5]:

Կալանի արդյունահանման ծավալների փոփոխությունը՝ կապված 19-20-րդ դարերում քանակի նվազման հետ
Sea Otter killings on Commander Islands 1870-1924.svg
London Sea Otter pelt sales 1871-1910.svg
Կալանների որսը Կոմանդորյան կղզիներում 1870-1924 թվականների ընթացքում, քանակը միավորներով (ըստ Կոմանդորյան արխիվի տվյալների[5] Լոնդոնի աուկցիոն բերված մորթիների քանակը 1871-1910 թվականների ընթացքում, քանակը հազարներով (ըստ բորսաների տվյալների[46]

130 տարվա ընթացքում կալանների զանգվածային ոչնչացման պատճառով 20-րդ դարում կենդանու պոպուլյացիան մի քանի հարյուր հազարից կրճատվել էր մինչև 2000-ից քիչ առանձնյակի, որոնք փոքր խմբերով ցրված էին հսկայական տարածքում[28]:

Կալանների պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պայմաններում մայրը և ձագը Cannery Row-ում, Մոնտերեյ, Կալիֆորնիա

1911 թվականին, երբ «մեծ որսի» բոլոր մասնակիցներին պարզ դարձավ, որ կալանների վիճակը ծայրահեղ է, ստորագրվեց առաջին միջազգային փաստաթուղթը, որը արգելում էր կալանների որսը (անգլ.՝ Fur Seal Treaty1913 թվականին կալանների բնակության միջավայրի պահպանման համար ստեղծվել է առաջին արգելանոցը (Ալեուտյան կղզիներ, ԱՄՆ)։ ԽՍՀՄ-ում կալանի որսը արգելվեց 1926 թվականին, Ճապոնիայում՝ վերջնականապես 1946 թվականին։ 1972 թվականի ընդունվեց Ջրային կաթնասունների պահպանման մասին միջազգային օրենքը, որը ավելի խստացրեց այս հարցը։ Այս կերպ կալանների որսը աշխարհի բոլոր շրջաններում արգելվեց։ Կատարված միջոցառումների շնորհիվ, 20-րդ դարի կեսերին կալանների պոպուլյացիան ամեն տարին տարի աժում 15 %-ով, 1996 թվականին հասնելով սկզբնական քանակի հինգերորդ մասին։ 1990-2007 թվականներին պոպեւլյացիայի աճ գրեթե չի գրանցվել[32]:

Ներկայիս էկոլոգիական խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած միջոցառումներին, որոնք կիրառվում են որսի արգելման համար, ներկա պահին կալանների պոպուլյացիան դադարել է աճել։ Դրա պատճառը, գիտնականների կարծիքով, համարվում են մի շարք էկոլոգիական խնդիրները։ Կալանների բնակության շրջաններում մարդկանց խտությունը անընդհատ աճում է, մեծանում է տեխնոգեն վտանգների թիվը։

Նավթի հոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի ափին Էքսոն նավթայի ընկերության տանկերի վթարից աղտոտված ջրային ավազան

Նավթի հոսքը, որը սովորաբար առաջանում է տանկերների վթարներից, կալանների համար բացառիկ վտանգ են ներկայացնում։ Ջրում նավթի նույնիսկ չնչին քանակությունը տանում է նրան, որ կալանի մորթու առանցքային մազերը կպչում են իրար, ներքին բմբուլե շերտը թրջվում է և կենդանին մահանում է սառցահարումից։ Բացի այդ, նավթի հոսքերը ունեն նաև այլ բացասական հետևանքներ և առաջ են բերում կալանի կերի թունավորումներ, ունեն ուղիղ բացասական հետևանքներ կենդանու լյարդի, երիկամների, աչքերի վրա։

Օրինակ, 1989 թվականին Ալյասկայի ափին Էքսոն նավթայի ընկերության տանկերի վթարից աղտոտվել է հյուսիսային կալանների ամենամեծաքանակ պոպուլյացիայի բնակության միջավայրը՝ մոտ 4000 առանձնյակ։ Մոտ հազար կալաններ միանգամից էին սատկել, մնացածին մեծաքանակ կամավորներ փորձում էին փրկել, ձեռքով մաքրելով նավթի մնացորդները, ինչպես նաև նրանց տալով վիտամիններ և դեղեր, նրանց պաշտպանելով գրիպից: Սակայն, չնայած գործադրած հսկայակ ջանքերի, այս վթարից հետո 4000-ից միայն հատուկենտները ողջ մնացին։ Այս հեղեղի հետևանքները մինչև հիմա բացասաբար են անդրադառնում տեղանքի պոպուլյացիայի համար[32]:

Շրջակա միջավայրի աղտոտումը և հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջավայրի աղտոտման հետևանքով սատկած կալան

Շրջակա միջավայրի շարունակվող աղտոտումը իր ինչպես անմիջական, այնպես էլ անուղակի ազդեցությունն է թողնում կալանների վրա, կեղտոտելով և ոչնչացնելով նրանց սնունդը։ Բացի այդ, կալանների բազմացման առանձնահատկությունները, որի ժամանակ էգերի քթի վրա առաջանում են վնասվածքներ, տանում է նրան, որ կալանները հեշտությամբ վարակվում են տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով, եթե նրանք ընկնում է ծովի ջրի մեջ։ 1992-2002 թվականներին կալանների 40 %-ը մահացել էին տարբեր վարակներից։ Այդպիսի վարակի հարուցիչներ ջրի մեջ փոխանցվում են տնային կատուների կոնցետրացիայի մեծացման հետևանքով։ Կատուները իրենց հետ տանում են Toxoplasma gondii մակաբուծող միկրոօրգանիզմը, որոնք ջրի մեջ են ընկնում կատուների արտաթորանքի հետ, իսկ որոշ կալանների համար այս միկրոօրգանիզմը մահացու վտանգավոր է[32]:

Գենետիկական բազմազանության խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս ֆակտորներից մեկը, որը ըստ գիտնականների, կարող է լինել պոպուլյացիաների կրճատման հետևանք, դա գենետիկական բազմազանության փոքրացման խնդիրն է, ինչը կապված է 18-19-րդ դարերում կատարված զանգվածային կոտորածի հետ։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ժամանակակից կալանների որոշ գեներ ունեն միայն մի քանի ալելներ, իսկ 300 տարի առաջ միևնույն գեները ունեին տասնյակ ալելներ[32][47]: Գենետիկական բազմազանության փոքրացումը թուլացնում է կալանների իմունիտետը և բացասական գործոնների պատասխան ռեակցիա դրսևորելը։

Գիտնականները նկատել են, որ մի շարք գաղութներ կոտորածից հետո վերականգնվել են ընդամենը մի քանի առանձնյակից։ Ասյպես, օրինակ, ամբողջ կալիֆորնիական կալանի ենթատեսակը համարվում էր վերացած դեռևս 19-րդ դարի վերջին, սակայն 1938 թվականին մարդիկ այդ կալաններին հանկարծակի հայտնաբերեցին Կալիֆորնիայում[48]: Գիտնականները ենթադրում են, որ ընդամենը 20-րդ դարում պահպանվել էին 2000-ից քիչ առանձնյակ։

Այլ խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ այդպիսի ջանքերը երբեմն հաջող էին անցնում, շատ փորձեր (հատկապես 20-րդ դարի յոթանասունականներին և ութսունականներին) կալանների արհեստական վերաբնակեցումը նախկին վայրեր, որտեղ նրանք մինչ այդ ոչնչացել են, բերում էին կենդանիների մասսայական ոչնչացման։ Էկոլոգները միանգամից չհաջողվեց կենդանիների տեղափոխման անվտանգ միջոցներ գտնել, ինչպես նաև նոր վայրերում կալանների կենսունակության վերաբերյալ ճիշտ գնահատական տալ[32]:

Կալանները տուժել են նաև Ալյասկայում կատարվող ատոմային փորձարկումներից, որոնք իրականացնում էր ԱՄՆ-ը Ամչիտկա կղզում (Ալեուտյան կղզիներից մեկը) 51°21′ հս․ լ. 178°37′ ավ. ե. / 51.350° հս․. լ. 178.617° ավ. ե. / 51.350; 178.617 и 51°39′ հս․ լ. 179°29′ ավ. ե. / 51.650° հս․. լ. 179.483° ավ. ե. / 51.650; 179.483 շրջանում, 20-րդ դարի 60-ականներին և 70-ականներին։ Յուրաքանչյուր փորձարկումից հետո տարածքում կալանների մահացությունների թիվը կտրուկ աճում էր, այն կենդանիների մոտ, ովքեր մահանում էին ատոմային պայթյուններից, վնասված էին թոքերը, սիրտը, գլխուղեղը։

Կալանները մարդկանց մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամաչադալ, ալեուտ, և այնա ցեղերը, որոնք բնակվում էին կալանների տարածման շրջաններում, այս կենդանիներին ներգրավում էին իրենց մշակույթի և ֆոլկլորի մեջ, հաճախ կալաններին վերագրելով մարդկային ծագում։ Օրինակ, ալուտյան ավանդազրույցներում կա երկու սիրահարների մասին լեգենդ, ովքեր ծովն են նետվում և դիմում են կալաններին։ Նույնիսկ հիշատակվում են անցյալում գոյություն ունեցող կալանի պաշտանմուքով հյուսիսային ցեղեր[49]: Գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ կալանների վարքի մեջ կան մի շարք առանձնահատկություններ, որոնցով նրանք նմանվում են մարդկանց[27]: Որոշ հետազոտողներ կալանների նկարագրման համար օգտագործում են անթրոպոմորֆ տերմինոլոգիան[5]: Օրինակ, կալանները «ալարկոտ են», «թաթերով մերսում են կուրծքը», «քորում են ծոծրակը», «աղիողորմ ծվծվում են», «սանրվում են» և այլն։ Այստեղ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ կալանները ի սկզբանե չէին վախենում մարդկանցից և բացառապես սիրալիր էին նրանց վերաբերվում, ինչպես նաև նրանց մոտ զարգացած է փոխօգնությունը, որը հատկապես լավ է արտահայտվում սերնդի խնամքի ժամանակ։

Հյուսիսային ազգերի կողմից կալանների պատկերման օրինակներ։
AleutKalan1.jpg
AleutKalan2.jpg
Ձախից - Ալեուտյան համայիլ մայր կալանի և ձագի պատկերով։ Վերևից - Ալեուտյան որսորդների մասնակցությամբ որս․ պատկերը կատարված է որսորդական նիզակի կոթի վրա։ Կալանների պատկերներին ալեուտները վերագրում էին կախարդական հատկանիշներ։ Երկու ցուցանմուշներն էլ պահվում են Ռուսաստանի գիտության ակադեմիայի Կունստկամերայում[50]:

Կալանների զանգվածային կոտորածի ժամանակ (18-19 դարեր) մարդկային մշակույթի մեջ մտնում էր միայն կենդանու մորթին և դրանից պատրաստված գործվածքները։ Օրինակ, Եկատերինա II-ի հայտնի թիկնոցը կալանի մորթուց էր, Եվգենի Օնեգինը Պուշկինի պոեմում, օգտվում էր մի հագուստից, որը հավանական է, կալանի մորթուց էր կարված․ «Ցրտի փոշուց պսպղում է Նրա կղբենու օձիքը»[32]:

20-րդ դարի կեսերին կալանները, հիմնականում արևմտյան մշակույթում, դարձել են մի շարք մանկական ստեղծագործությունների հերոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие 98, էջեր 98 — 98 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hall K., Schaller G. Tool-using behaviour of the Californian sea otter // Journal of Mammalogy, № 45, 1964
  3. U.S. Department of the Interior
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Steller, Georg Wilhelm De Bestiis Marinis, 1751 Электронная версия (անգլ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 Барабаш-Никифоров Н. И. Калан (Enhydra lutris L.) его биология и вопросы хозяйства // «Калан», Издательство Главного управления по заповедникам при Совете Министров РСФСР, Москва, 1947
  6. 6,0 6,1 Erxleben, Johann Christian Polycarp Systema regni animalis per classes, ordines, genera, species, varietates: cvm synonymia et historia animalivm: Classis I. Mammalia, Impensis Weygandianis, Leipzig, 1777
  7. 7,0 7,1 7,2 Linné C. Systema naturae, ed. X, Stockholm, 1758 Электронная версия
  8. 8,0 8,1 Pallas, Peter Simon Zoographia rosso-asiatica, sistens omnium animalium in extenso Imperio rossico, et adjacentibus maribus observatorum recensionem, domicilia, mores et descriptiones, anatomen atque icones plurimorum; Petropoli, in officina Caes. academiae scientiarum impress., 1811-1831.
  9. 9,0 9,1 John Fleming. The philosophy of zoology; A general view of the structure, functions, and classification of animals. A. Constable, Edinburgh, 1822.
  10. Beddard F.E. Mammalia, Macmillan and co., London - New York, 1902
  11. 11,0 11,1 Pohle H. Die Unterfamilie der Lutrinae, Archiv fr Naturgeschichte, Bd. 85, 1919
  12. Oken, Lorenz Lehrbuch der Naturgeschichte. Zoologie. August Schmid und Comp., Jena, Germany, 1916
  13. Constantin W. L. Gloger Bemerkungen über ein paar Schlesische Säugthierarten // Nova Acta Academiae Caesareae Leopoldino Carolinae Germanicae Naturae curiosorum, 1827
  14. Stejneger, Leonhard The fur seals and fur-seal islands of the North Pacific ocean, Govt. Printing Office, Washington, 1898-99 Электронная версия (англ.)
  15. Lesson, R.P. Manuel de Mammalogie, Roret, Paris, 1827
  16. Lichtenstein, Hinrich Darstellung neuer oder wenig bekannter Säugethiere in Abbildungen und Beschreibungen von fünf und sechzig Arten auf fünfzig colorirten Steindrucktafeln nach den Originalen des Zoologischen, Museums der Universität zu Berlin, Berlin, 1827-1834
  17. Peter Morrison, Mario Rosenmann, James A. Estes, Metabolism and Thermoregulation in the Sea Otter (Physiological Zoology), Chicago, «The University of Chicago Press» (4), 1974 — 218-229, էջեր 218-229։
  18. James A. Estes, Enhydra lutris (Mammalian Species), «American Society of Mammalogists», 1980 — 1-8, էջեր 1-8։
  19. Radinsky L.B. Evolution of somatic sensory specialization in otter brains // The Journal of Comparative Neurology, vol. 134, Issue 4, 2004
  20. van Zyll de Jong A phylogenetic study of the Lutrinae (Carnivora; Mustelidae) using morphological data. Canadian Journal of Zoology, № 65, 1987
  21. Merriam, C.H. A new sea otter from southern California // Proceedings of the Biological Society of Washington № 17, 1904
  22. Wilson, D.E., M.A. Bogan, R.L. Brownell, Jr., A.M. Burdin, and M.K. Maminov Geographic variation in sea otters, Enhydra lutris. //Journal of Mammalogy, № 72, 1991
  23. 23,0 23,1 23,2 Лех С. Некоторые наблюдения о морском бобре, водящемся у о. Медного Командорских островов // Записки Общества изучения Амурского края, Х, 1907
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Enhydra Lutis»։ Animal Diversity Web։ University of Michigan Museum of Zoology։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2007-11-24 
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 Кусто Ж. И., Паккале И. Лососи, бобры, каланы, Гидрометеоиздат, Ленинград, 1983
  26. The Oxford English dictionary. 2nd edition, Oxford University Press, New York, 1989 ISBN 0-19-861186-2
  27. 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 27,14 27,15 27,16 27,17 27,18 27,19 Барабаш-Никифоров И. И., Мараков С. В., Николаев А. М. Калан (морская выдра), Издательство «Наука», Ленинград, 1968
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Sea Otter, Enhydra lutris at MarineBio.org»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2007-11-23 
  29. 29,0 29,1 Нгуен Ню Хиен Биолого-морфологический анализ особенностей черепа хищных млекопитающих семейства куньих. Автореферат кандидатской диссертации, Москва, 1964
  30. 30,0 30,1 Snow H.I. In forbidden seas; recollection of Sea-Otter Hunting in the Kurils. London, 1910
  31. Крашенинников С. Описание земли Камчатки, Санкт-Петербург, 1786
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 32,8 Марголина А. Куда исчезают каланы? // Наука и жизнь, № 8, 2007
  33. «Sea Otter, Enhydra lutris at Defenders of Wildlife»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2007-12-01 
  34. «Sea Otter»։ Defenders of Wildlife։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2007-11-23 
  35. Решеткин В. В. Шидловская Н. Н.Акклиматизация морской выдры или калана // «Калан», Издательство Главного управления по заповедникам при Совете Министров РСФСР, Москва, 1947
  36. Шидловская Н. Н. Инструкция по кормлению самца калана и уходу за ним // «Калан», Издательство Главного управления по заповедникам при Совете Министров РСФСР, Москва, 1947
  37. Гептнер В. Г., Наумов Н. П., Юргенсон П. Б., Слудский А. А., Чиркова А. Ф., Банников А. Г. Млекопитающие Советского Союза. В 3 т. Т.2, Ч.1. Морские коровы и хищные. М.: Высшая школа, 1967, С.901.
  38. Кусто Ж. И., Паккале И. Лососи, бобры, каланы. - Л.: Гидрометеоиздат, 1983, С.216.
  39. R. Smolker, A. Richards, R. Connor, J. Mann, P. Berggre, Sponge carrying by dolphins (Delphinidae, Tursiops sp.): A foraging specialization involving tool use? (Ethology), Berlin, Hamburg, 1997 — 454-465, էջեր 454-465։
  40. «The Other Side of Otters : Discovery News»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-23 
  41. Ваксель Свен Вторая Камчатская экспедиция Витуса Беринга, Издательство «Главсевморпуть», Москва, 1940
  42. «Aquatic Species at Risk - Species Profile - Sea Otter»։ Fisheries and Oceans Canada։ Արխիվացված օրիգինալից-ից 2004-09-30-ին։ Վերցված է 2007-11-29 
  43. Корнев С. И., Бурканов В. Н., Бедных А. М. Хищничество бурых медведей на лежбищах каланов // Тезисы докладов IX Всесоюзного совещания по изучению, охране и рациональному использованию морских млекопитающих. Архангельск, 1986
  44. Корнев С. И. Хищничество бурых медведей на лежбищах каланов // Современное состояние, перспективы изучения, охраны и хозяйственного использования популяции калана Камчатской области. Материалы I зонального совещания, Петропавловск-Камчатский, 1987
  45. Тихменев П. Исторический обзор Российско-Американской компании и действия её до настоящего времени, Санкт-Петербург, 1861-1863
  46. Brass E. Aus dem Reiche der Pelze, Bd III, Berlin, 1911
  47. Long J.A., Larson S.E., Wasser S.K. Safeguarding Diversity: Challenges in Developing a Genome Resource Bank for the California Sea Otter // Endangered Species Updated, Vol. 13, No 12, 1996 Электронная версия (англ.)
  48. Fischer E.M. Habits of the southern sea otter // Journal of Mammalogy v. 20, 1939
  49. Murie O. Notes on the sea otter // Journal of Mammalogy, vol. 21, № 2, 1940
  50. Ляпунова Р. Г. Музейные материалы по алеутам. // Сборник Музея антропологии и этнографии АН СССР, том XXI, 1963

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heptner, V. G.; Sludskii, A. A. (2002). Mammals of the Soviet Union. Vol. II, part 1b, Carnivores (Mustelidae and Procyonidae). Washington, D.C. : Smithsonian Institution Libraries and National Science Foundation. ISBN 90-04-08876-8. https://archive.org/details/mammalsofsov212001gept 
  • Kenyon, Karl W. (1969). The Sea Otter in the Eastern Pacific Ocean. Washington, D.C.: U.S. Bureau of Sport Fisheries and Wildlife. ISBN 0-486-21346-3. 
  • Love, John A. (1992). Sea Otters. Golden, Colorado: Fulcrum Publishing. ISBN 1-55591-123-4. OCLC 25747993. 
  • Nickerson, Roy (1989). Sea Otters, a Natural History and Guide. San Francisco, CA: Chronicle Books. ISBN 0-87701-567-8. OCLC 18414247. 
  • Silverstein, Alvin; Silverstein, Virginia and Robert (1995). The Sea Otter. Brookfield, Connecticut: The Millbrook Press, Inc.. ISBN 1-56294-418-5. OCLC 30436543. 
  • Middleton, John (2001). California Academy of Science's Member Newsletter October/November 2001 Maritime Activities And Their Perception Today. San Francisco,California: California Academy of Science. ISSN 15312224. 
  • Farris, Glenn (2007). Mains'l Haul, a Journal of Pacific Maritime History, Vol 43. San Diego, California: Maritime Museum of San Diego. ISSN 1540-3386. 
  • Mathes, Michael (2008). The Russian-Mexican Frontier. Jenner, California: Fort Ross Interpretive Association, Inc.. ISBN 978-1-60643-951-7. 
  • VanBlaricom, Glenn R. (2001). Sea Otters. Stillwater, MN: Voyageur Press Inc.. ISBN 0-89658-562-X. OCLC 46393741. 
  • Жизнь животных.Հատոր 6. Млекопитающие или звери. Под редакцией С. П. Наумова и А. П. Кузякина. - М.: «Просвещение», 1971.
  • Барабаш-Никифоров И. И. Калан (Enhydra lutris L.), его биология и вопросы хозяйства // Калан. - М.: Изд-во Главного управления по заповедникам при Совмине РСФСР, 1947.
  • Барабаш-Никифоров И. И., Мараков С. В., Николаев А. М. Калан (морская выдра). - Л.: «Наука», 1968.
  • Кусто Ж. И., Паккале И. Лососи, бобры, каланы. - Л.: Гидрометеоиздат, 1983.
  • Дёжкин В. В., Мараков С. В. Каланы возвращаются на берег. - М.: «Мысль», 1968.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]