Աֆալինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆալինա
Tursiops truncatus 01-cropped.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Ցեղ Աֆալինա
Լատիներեն անվանում
Tursiops truncatus Gervais, 1855
(Montagu, 1821)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180425
NCBI 9738


Աֆալինա (լատ.՝ Tursiops truncatus), դելֆինի տեսակ։ Դելֆինը կետի ազգակիցն է և նա իր ձագերին կերակրում է կաթով։ Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են։ Այս կենդանու երկարությունը կազմում է մոտ 2 մետր, իսկ քաշը 300-400 կգ։ Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը։ Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր։ Միջին դարերում նրանց կոչում էին "մեծազարմ" և նրանց պատկերներն առյուծների ու արծիվների հետ հավասար համարում էին բարձր դասի զինանշանները[1]

Դելֆիները շատ ընդունակ են և հենց դա է թույլ տալիս, որպեսզի նրանց վարժեցնեն կրկեսներում։ Դելֆինները սիրում են մարդկանց, սիրում են, երբ իրենց շոյում են կամ կերակրում մանր ձկներով։ Ունեն ձայներ ընդօրինակելու մեծ վարպետություն։ Հաճախ ընդօրինակում են նաև մարդկային խոսակցությունները, միայն թե շատ արագ են "խոսում"։ Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանում են մինչև 60 կմ արագությամբ։

Bottlenose dolphin size.svg

Փորձարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆինների «լեզուն» հասկանալու համար դոկտոր Լիլին օգտագործեց էլեկտրական հոսանքով գլխուղեղի որոշակի տեղամասերի գրգռման ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական մեթոդը, որի հետևանքով կենդանում մոտ ի հայտ են գալիս՝ քաղցի, ծարավի, ցավի, սարսափի զգացումներ։ Յուրաքանչյուր գրգռման ժամանակ դելֆիններն անմիջապես արձագանքում են ձայնով, որը գիտնականին թույլ տվեց կազմել դելֆինյան «լեզվի» բառարան։ Այնուհետև նա փորձն ավելի բարդացրեց։ Նա հոսանքի անջատիչը տեղդրեց ավազանի մեջ։ Երբ դելֆինի մոտ առաջանում էր հաճելի զգացումներ, ապա նա ինքն էր միանում հոսանքը։ Տհաճ զգացումների դեպքում նա անմիջապես անջատում էր այն։ Երբ գիտնականը նրանց զրկեց անջատիչով կառավարելու հնարավորությունից, նրանք սկսեցին սրտնեղել, որն արտահայտվեց անհասկանալի ձայների մի ամբողջ սերիայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Գ. Ստեփանյան, Գ. Ե. Ավագյան-«Կենդանական աշխարհի հսկաները», Երևան, 1975. 94 էջ