Ծովոզնիներ[1] (լատիներեն՝Echinoidea), փշամորթներիտիպիանողնաշարավորկենդանիներիդաս։ Մարմինը մինչև 30 սմ է՝ ծածկված կմախքային թիթեղիկների շարքերով, որոնք զրահ են առաջացնում և կրում շարժունակ ասեղներ ու պեդիցելյարներ։ Բաժանվում են 2 ենթադասի՝ կանոնավոր և անկանոն ծովոզնիներ[2]։ Առաջինների բերանն ունի ծամող ապարատ, որով քարերի վրայից քերում, պոկում են ջրիմուռները։ Անկանոն ծովոզնիները սնվում են դետրիտով և չունեն ծամող ապարատ[3]։
Հատակային սողացող կամ տիղմի մեջ ընկղմված կենդանիներ են[4]։ Շարժվում են ամբուլակրալ ոտիկների և ասեղների միջոցով։ Բաժանասեռ են, զարգանում են հատակային էխինոպլուտեուս թրթուրով։ Առանձին ձևեր կենդանածին են[5]։
Հայտնի է ժամանակակից ծովոզնիների ավելի քան 800 տեսակ, որից 40-ը՝ նաև նախկին Խորհրդային Միության տարածքի շրջապատող ծովերում։ Տարածված են բնականոն աղայնություն ունեցող օվկիանոսներում և ծովերում (մինչև 7000 մ խորության վրա)[6]։
Ծովոզնիների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն, օգտագործվում է խավիարը[7]։
Ծովոզնու տեսակ (բնակվում է Սարդինիա կղզու մոտակայքում)
Ծովաշուշանները կպչում են հատակին և ավելի շատ նմանվում են բույսերի, նրանք և՛ «ցողունիկ» ունեն, և՛ «ծաղիկ», իսկ «պսակաթերթիկներից» տարածվում են հովհարանման ծոպեր, որոնք ջուրը մղում են դեպի «ծաղկի» «պսակաթերթիկների» մեջ տեղավորված բերանը[8]։ Ջրի հետ ծովաշուշանի բերան են ընկնում մանր կենդանիներ, որոնցով նա սնվում է։ Ծովաշուշանները թշնամու հետ կռվելիս կարող են դեն նետել «ծաղիկը», որը հետագայում նորից աճում է[9]։
Ծովաստղերը դանդաղ շարժվում են հատակով՝ հերթով շարժելով 5 ճառագայթները[10]։ Այս կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը հիմնականում փափկամարմիններն են։ Եթե զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս։ Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել։ Ճառագայթը հետագայում նորից աճում է մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել[11]։
Ծովագլանների կմախքային թիթեղիկները քիչ են։ Նրանց բերանը շրջապատված է ճյուղավորված 10 շոշափուկներով։ Ծովային մանր կենդանիները կպչում են այդ շոշափուկներին, որոնց ծովագլանը հերթով տանում է բերանը[12]։ Ծովագլանների համար սարսափելի չէ անգամ իրենց մարմնի մեծ մասի (նույնիսկ ներքին օրգանների) կորուստը, որովհետև դրանք վերականգնվում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 139)։