Խիտոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիտոններ
Խիտոններ
Խիտոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փափկամարմիններ
Դաս Խիտոններ
Լատիներեն անվանում
Polyplacophora
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 78807
NCBI 6650
EOL 2680

Խիտոններ կամ զրահակիր փափկամարմիններ (լատ.՝ Polyplacophora, ավելի վաղ՝ կողանյարդավորներ, լատ.՝ Amphineura[1]), փափկամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ժամանակակից փափկամորթներից ամենահասարակն են։ Խիտոնների կենտրոնական նյարդային համակարգը բաղկացած է 4 երկայնական թելերից, որոնցից երկուսը ձգվում են մարմնի կողքերով, այստեղից՝ «Կողանյարդավորներ» անվանումը։ Ընդգրկում են 2 ենթադաս զրահակիր փափկամորթներ (Loricata) և ակոսափորներ (Solenogaster)։ Առաջին ենթադասին են պատկանում խիտոնները՝ ծովային բուսակեր ձևերը, որոնք ոտքով ամուր կպչում են քարերին։ Մարմինը երկարավուն ձվաձև է, որդանման, բաժանված է գլխի, իրանի և ոտքի։ Երկրորդ ենթադասի ներկայացուցիչներն ապրում են ծովի հատակում, վարում են գիշատչի կյանք։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png