Միդիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mussel in rock.jpg

Միդիաներ (Mytilus), երկփեղկանի փափկամորթների սեռ։ Մարմինը ամփոփված է մինչև 20 սմ երկարությամբ սեպա-օվալաձև խեցիում։ Մեջքի կողմից փեղկերը միանում են փակող մկաններով։ Փորի կողմում ունեն մկանային ելուստ՝ «ոտք», որտեղ տեղադրված է բիսուսային գեղձը։ Վերջինս արտադրում է հատուկ թելեր, որով միդիաներն ամրանում են հիմքին։ Շնչառության և սննդառության համար անհրաժեշտ ջրի շրջապտույտը (խոշոր միդիաների համար օրական մինչև 70 լ) կատարվում է թիկնոցի խոռոչում։ Բաժանասեռ են, բեղմնավորումը կատարվում է ջրում։ Էգը դնում է մինչև 25 միլիոն ձուղպահատիկ, որոնցից առաջացած թրթուրներն իջնում են հատակ և դառնում հասուն անհատներ։ Միդիաները տարածված են Հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային և բարեխառը ծովերում, Բալթիկ, Սև, Ազովի ծովերում և Հեռավոր Արևելքում։ Հանդիպում են մինչև 250 մ խորությունում, գլխավորապես առափնյա շերտում։ M․ edulis տեսակի միսը սննդարար է, օգտագործվում է եփած և պահածոյացված վիճակում։ Միդիաներից ընտանի թռչունների համար պատրաստում են բարձրորակ կերալյուր։ Առանձին տեսակներ բուծվում են արհեստականորեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531 CC-BY-SA-icon-80x15.png