Տոքսոպլազմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տոքսոպլազման տոքսոպլազմոզի հարուցիչն է։

Տեղակայումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու, ինչպես նաև կաթնասունների բոլոր տեսակների և թռչունների շատ տեսակների գլխուղեղի, լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների, մկանների և մյուս օրգանների բջիջներում։

Աշխարհագրական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրոջ բջջի ներսում տեղակայած տոքսոսլազմայի փուլը կոչվում է էնդոզոիդ։ Էնդոզոիդն ունի կիսալուսնի կամ նարնջի բլթիկի ձև, չափը՝ 1-7 *2-4 մկմ։ Նրա ծայրերից մեկը սուր է, մյուսը՝ կլորավուն։ Կենտրոնում գտնվում է կորիզը։ Էլեկտրոնային մանրադիտակով հետազոտելիս տոքսոպլազմայի սրված ծայրում հայտնաբերվել է կոնոիդ՝ ծծիչի նման գոյացություն։ Տոքսոպլազման բջիջ թափանցելու ժամանակ կոնոիդին՝ բջջի մակերեսին ֆիքսվելու համար։ Հետագայում, պտտվող շարժումներով պարազիտ թափանցում է տիրոջ բջջի մեջ։ Էնդոզոիդի համար բնորոշ է կիսման և էնդոդոնիայի (ներքին բողբոջման) ճանապարհով անսեռ բազմացումը։ Բազմակի կիսումների հետևանքով տիրոջ բջջի ցիտոպլազմայում կուտակվում են մեծ թվով տոքսոպլազմաներ, որոնք արտափքում են բջջի մեմբրանը։ Բջջաթաղանթի տակ տոքսոպլազմների կուտակումը կոչվում է պսևդոցիստ։ Վարակված բջիջը քայքայվելուց հետո տոքսոլազմաները տեղադրվում են նոր բջջի մեջ։ Խրոնիկական տոքսոպլազմոզի ժամանակ բացի պսևդոցիստներից; գոյանում են նաև իսկական ցիստեր։ Դրանք սովորաբար տոքսոպլազմաների (մինչև 100 մկմ) խոշոր կուտնիակումներ են՝ կազմված մի քանի հարյուր պարազիտներից և ծածկված հաստ թաղանթով։ Ցիստերը տիրոջ բջիջներում իրենց կենսունակությունը կարող են երկարատև (մինչև մի քանի տարի) պահպանել։ Բազմատեսակ տերերի մոտ մակաբուծվելու և միայն անսեռ բազմացմամբ տեսակի երկարատև գոյությունը պահապանելու ընդունակությունը էվոլյուցիայի տոքսոպլազմաների մոտ զարգացել է որպես երկրորդական երևույթ։) Սակայն տեսակը պահպանելու համար տոքսոպլազմային, ըստ երևույթին, անհրաժեշտ է նաև ժամանակ առ ժամանակ բազմանալ սեռական ճանապարհով, որը տեղի է ունենում կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչների օրգանիզմում (մասնավորապես ընտանի կատվի մոտ)։