Կունստկամերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կունստկամերա
Kunstkamera SPB.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Սանկտ Պետերբուրգ
Կոորդինատներ: 59°56′30″ հս․ լ. 30°18′16″ ավ. ե. / 59.94167° հս․. լ. 30.30444° ավ. ե. / 59.94167; 30.30444
Կայք kunstkamera.ru
Կունստկամերաը գտնվում է Ռուսաստանում
Կունստկամերա
Kunstkamera (Saint Petersburg) Վիքիպահեստում

Կունստկամերա (ռուս.՝ Кунсткамера), թանգարան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Կունստկամերան այժմ հազվադեպ հանդիպող իրերի թանգարան է։ Այն անթրոպոլոգիայի և ազգագրության թանգարան է՝ Պետրոս Մեծի Ռուսաստանի ազգային ակադեմիայի անունով։ Այն Ռուսաստանի առաջին թանգարանն է, որը հիմնադրվել է Պետրոս Առաջինի կողմից Սանկտ Պետերբուրգում։

Ունի հին իրերի յուրահատուկ հավաքածու, որը բացահայտում է շատ ազգերի կյանքն ու պատմությունը։ Սակայն շատերի համար այս թանգարանը հայտնի է իր այլանդակների՝ անատոմիական հազվագյուտ նմուշների և անոմալիաների հավաքածուով։ Կունտսկամերայի կառույցը համարվում է գիտությունների ռուսական ակադեմիայի խորհրդանիշը 17-րդ դարից։[1]

Ստուգաբանաություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունստկամերան առաջ տարբեր պատմական, նկարչական, գիտական և այլ հավաքածուների և դրանց պահպանման վայրի անվանումն էր։ 16-17-րդ դարերում հազվադեպ հանդիպող իրերի թանգարանները պատկանում էին կայսերական և թագավորական շատ պալատների։[2] Այսպես, 17-րդ դարի դանիական թագավոր Ֆրեդերիկ III-ը համարվում է թագավորական ՝ հիշատակվող Գ. Անդերսենի «գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Кунсткамера. и АН.jpg

1697-1698 թվականների «Համաշխարհային դեսպանության» տարիներին Պետրոս Առաջինը հսկում էր [[Հոլանդիա]յի] և Անգլիայի մեծ հաջողություն ունեցող քաղաքները։ Նա նաև տեսավ հազվագլուտ իրերի ստորջրյա թանգարանները։ Պետրոսի օրագրերում հաճախ է հանդիպում «անչափ սքանչելի» («зело дивно!») բացականչությունը։ Այս արտահայտությունը նորագույն անատոմիայի մասին է։ Պետրոսին շատ հետաքրքրեց նմանատիպ նորամուծությունները, և արքան, առանց ժլատության, գնեց ամբողջական հավաքածուներ և առանձին իրեր՝ գրքեր, սարքեր, զենքեր, հազվագյուտ բույսեր։ Այդ առարկաները և դրվեցին առաջին ռուսական գիտական թանգարանում։

Ռուսաստան վերադառնալով՝ Պյոտևը զբաղվեց հազվադեպ հանդիպող իրերի թանգարանի դասավորությամբ։ Հավաքածուն տեղափոխվեց Մոսկվայից, և կոչվեց Կունտսկամերա, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է հազվագյուտ իրերի թանգարան։ Դա տեղի ունեցավ 1714 թվականին և համարվեց թանգարանի ստեղծման օրը։

1716-1717 թվականներին Հոլանդիայում նա այցելեց Ալբերտ Սեբայի թանգարան և որոշեց գնել այդ հավաքածուն։ Այն գնվեց 1500 հոլանդական գուլդենով և տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։

Հավաքածուն համալրվեց նոր իրերով, և որոշվեց ստեղծել հատուկ շենք Վասիլյեվսկի կղզու վրա։

Կուտսկամերան գիշերը

Պալատի շենքը հիմնադրվեց 1718 թվականին։ Կառուցողական աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Մատտարովը, ով ստեղծել էր շենքի նախագիծը։ Նրանից հետո այդ գործով զբաղվում էին այլ ճարտարապետներ՝ Գերբելը, Կիավերին, Միխայիլ Զեմցովը։

Շինարարությունը շատ դանդաղ էր ընթանում, երկար ընդմիջումներով։ 1725 թվականի սկզբին, երբ Պետրոսը մահացավ, միայն պատերը կանգնեցվեցին։ 1726 թվականին հավաքածուները տեղափոխվեցին դեռ չկառուցված շենք։

Շենքը կառուցված է բարոկկո ոճում և բաղկացած է եռահարկ 2 ենթակառույցից։ Թանգարանային հավաքածուները զբաղեցնում էին շենքի ա[[րևելյան հատվածը, աշտարակում՝ Գոտտորֆի գլոբուսը, իսկ հարավայինում՝ գիտությունների ակադեմիայի հաստատությունը։ Այստեղ էր աշխատում Միխայիլ Լոմոնոսով]]ը։

1777-1779 թվականներին շենքի ներսը զարդարվեց 4 քանդակագործների խմբերի կողմից, մեդալներով և կիսանդրիներով (քանդակագործ Պավլովի կողմից)։ 1830-ական թվականների նյութերի առատությունից ելնելով՝ այն բաժանվեց թանգարանների շարքի՝ կենդանաբանական, ծագումնաբանական, բուսաբանական և հանքային։

Թանգարանի բաժանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոպիայով հիվանդ երեխա

Շենքում կան Հյուսիսային Ամերիկա աշխարհամասի բնիկ ազգերի՝ էսկիմոսների, ալեուտների և հնդկացիների մշակույթի և կյանքի հարստագույն հավաքածուներ։ Առանձնահատուկ ուշագրավ են հավաքածուները՝ հիվանդի բուժման շամանական տարբերակը, անձրև կանչելու և այլ ծիսական պարերը։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հավաքածուում ներկայացված են այների և ճապոնացիների կյանքն ու մշակույթը։ Կղզում հիմնական զբաղմունքը ձկնորսությունն էր, և շենքն ունի ձկնորսական տարբեր իրերի մեծ հավաքածու, որոնց մեջ կան կեռիկներ, ցանցեր, ծուղակներ։ Սամուրայների զենք ու զրահը, որը ցուցադրված է հավաքածուի մեջ, ապշեցնում են իրենց տեսքով և բարդ կառուցվածքով։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկային հատկացված սենյակը այցելուներին ծանոթացնում է բազմաթիվ ազգերի կյանքի հետ, որոնք ապրում են Սահարայից հարավ ընկաաց հատվածում։ Ցուցադրությանը ներկայացված են տարբեր զենքեր, որոնք եղել են տեղացիների հիմնական զենքերը։ Ինչպես նաև ցուցադրված են առարկաներ, որոնք արհեստականորեն կտրված են ծառից և ոսկորներից։

Չինաստան և Մոնղոլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ապրում են 50 ազգային փոքրամասնություններ, և Չինաստանի ազգերին նվիրված ցուցադրությունները արտահայտում են միայն նրանց կյանքի ու մշակույթի հիմնական կողմերը։ Չինաստանը համարվում է ճենապակու հայրենիքը, և թանգարանը պարունակում է շատ իրեր, որոնք ճենապակուց են, ինչպես նաև էմալից, քարից, փայտից ու ոսկորից պատրաստված իրեր։

Հնդկաստան և Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ասիայի ժողովուրդներին նվիրված այս հատվածը ամենահարուստներից մեկն է։ Ինչպես նաև ցուցադրված են տարբեր դիմակների, հին թատրոնի զգեստների, թատրոնի տիկնիկների հավաքածուներ։

Ավստրալիա և Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ցուցադրված են որսորդնորի հասարակ զենքեր։

Անատոմիական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մասում հավաքված են անատոմիական այլանդակությունների և բնական տարբեր հազվագլուտ առարկաների ցուցադրություն։ Օրինակ, սիրոնոմելիաներ, երկգլխանի գառան միս, սիամական երկվորյակներ և այլն։

Սկզբնական հավաքածուն պարունակում էր ավելի, քան 2000 ցուցադրություններ և գնվել է հոլանդացի Ֆրեդերիկ Րյուրշի կողմից 30000 գուլդենով։

Կունտսկամերայի և 18-րդ դարի ռուսական գիտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հատվածը պարունակում է 3 ցուցադրութուններ՝ Լոմոնոսովի թանգարան անվան ներքո։ Այստեղ ներկայացված են Լոմոնոսովի կյանքի, Կուտսկամերայի և Պետերբուրգի միջօրեականի մասին ցուցադրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]