Jump to content

Լավրասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լավրասիա, երկու աշխարհամասերից հյուսիսայինը, (հարավային-Գոնդվանա), որոնք մասնատել են գերմայրցամաք Պանգեյը մեզոզոյան դարաշրջանում։ Լավրասիայի հիմնական մասերն էին ժամանակակից Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան, որոնք իրենց հերթին անջատվել են իրարից 135-ից 200 միլիոն տարի առաջ[1]։

Ներկայիս Հյուսիսային կիսագնդի մեծ տարածքներ մտնում էին Լավրասիայի մեջ։ Պալեոզոյան դարաշրջանում այդ տարածքները մտնում էին այնպիսի աշխարհամասերի կազմի մեջ, ինչպիսիք են՝ Լավրուսիան (կազմված էր Լավրենտիայից և Բարտիկայից), Սիբիրիայից, Ղազախստանիայից, Հյուսիս-չինական և Հարավ-չինական մայրցամաքային վահաններից։ Անվանումը համատեղում է Լավրենտիան և Եվրասիան։

Գոյություն ունի երկու տեսակետ։ Լավրասիան հայտնի է որպես մեզոզոյի ֆենոմեն․ այն առաջացել է ուշ մեզոզոյում, որպես Պանգեյի բեկոր։ Բայց հիմա համարվում է, որ այն մայրցամանքները, որոնք կազմավորել են մեզոզոյան Լավրասիան, առաջացրել են միասնական գերմայրցամաք․ Ռոդինիի տրոհումից (մոտ 1 միլիոն տարի առաջ) մինչև Պանոտիի կազմի մեջ մտնելը ⟨մոտ 0,75 մլրդ տարի առաջ⟩։ Այդ գերմայրցամաքը անվանում են պրոտո-Լավրասիա, որպեսզի խուսափեն մեզոզոյան Լավրասիայի հետ շփոթումից։

Բեկում և կազմավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմբրիյ շրջանի սկզբում Լավրասիան, որը գտնվում էր հասարակածային լայնություններում, սկսեց տրոհվել։ Հյուսիսային Չինաստանը և Սիբիրը, շարժվելով դեպի հյուսիս, հասան այն լայնություններին որտեղ 500 միլիոն տարի չկային մայրցամաքներ։ Դևոնի ժամանակաշրջանում Հյուսիսային Չինաստանն արդեն տեղակայված էր Հյուսիսային Բևեռային Շրջագծի մոտ և մնաց ամենահյուսիսային ցամաքը ամբողջ քարածխային սառցապատման ընթացքում, 300-280 միլիոն տարի առաջ։ Բայց տվյալներ, որոնք ապացուցում են մեծ սառցապատումը հյուսիսային մայրցամաքներում չկան։ Այն ցուրտ ժամանակաշրջանը տեսել է Լավրենտիի և Բալտիկայի միավորումը, որի հետևանքով կազմավորվել են Ապալաչյան լեռները և ձևավորվել են քարածխի պաշարները, որոնք այժմ տնտեսության հիմք են ծառայում այնպիսի ռեգիոններին, ինչպիսիք են Արևմտյան Վիրջինիյան, Բրիտանական կղզիների մի մասը և Գերմանիան։

Սիբիրը տեղաշարժվել է դեպի հարավ և միացել Ղազաղստանիային՝ ոչ մեծ մայրցամաքային ռեգիոն, ինչպես այսօր համարվում է, Սիլուրյան ժամանակաշրջանում և ունի հրաբխային ծագում։ Նրանց միավորումից հետո, Լավրասիան համարյա փոխել է իր ձևը և Տրիասի ժամանակաշրջանի սկզբում Արևելա-չինական վահանը վերամիավորվեց Լավրասիային, որը միավորվեց Գոնդվանային և կազմավորվեց Պանգեյան։ Իսկ Հյուսիսային Չինաստանը, դրեյֆելով արկտիկական լայնություններից ամենավերջին մայրցամաքն էր, որը միավորվել է Պանգեյային։

Վերջնական կազմալուծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

200 մլն տարի առաջ Պանգեյան սկսեց տրոհվել։ Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածի և հյուսիս-արևմտյան Աֆրիկայի միջև ձևավորվում է Ատլանտյան օվկիանոսը, բայց Գրենլանդիան (որը Հյուսիսային Ամերիկայի հետ մեկ ամբողջություն էր կազմում) և Եվրոպան միասին էին մնում։ Եվրոպայի և Գրենլանդիայի բաժանումը տեղի է ունեցել Պալեոցենում, մոտ 60 մլն տարի առաջ։ Լավրասիան բաժանվել է մայրցամաքների, որոնք ստացել են հետևյալ անվանումները՝ Լավրենտիա (միայն Հյուսիսային Ամերիկան, դեռ առանց Հարավայինի) և Եվրասիան։ Ավելի ուշ Եվրասիային միացան Արաբական թերակղզին և Հնդստանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Houseman, Greg. «Dispersal of Gondwanaland». University of Leeds. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.