Տիեզերանավերի գերեզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

<div class="location-map tright" style="width:Արտահայտության սխալ․ չճանաչված կետադրական նշան՝ «%»։px;

">
Տիեզերանավերի գերեզման (Խաղաղ օվկիանոս)##
Տիեզերանավերի գերեզման (Խաղաղ օվկիանոս)
Տիեզերանավերի գերեզման, Խաղաղ օվկիանոս

Տիեզերանավերի գերեզման (անգլ.՝ Spacecraft cemetery), նավագնացության համար փակ տարածքի տարածված անվանում, որտեղ թողնում են գործածությունից դուրս եկած տիեզերական սարքավորումների մնացորդները[1][2]։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` 4 կմ խորության վրա։ Տարածքը Ծննդյան կղզուց (անգլ.՝ Christmas Island) զգալիորեն հարավ է գտնվում, նորզելանդական Վելինգտոն քաղաքից 3.900 կմ հեռավորության վրա[3]։

Տիեզերական սարքավորումների մեծ մասը մթնոլորտի խիտ շերտերում ամբողջովին այրվում է, իսկ նրանց մի մասը, որ չի այրվում մթնոլորտում, շարքից դուրս գալուց հետո հայտնվում է հենց այս տարածքում[4]։ Ջրասույզ լինելու ենթակա են իրենց ռեսուրսները սպառած ուղեծրային կայանները և բեռնատար տիեզերանավերը, որոնք բարձված են տարբեր տեսակի աղբով, տիեզերական արշավախմբերի կենսագործունեության արդյունքում հավաքված թափոններով[5][6]։ Որպես կանոն, ջրի մակերևույթ են դուրս գալիս միայն սարքավորումների դժվարահալ մասերը[7]։

Այս տարածքը մասնավորապես օգտագործում է Թռիչքների ղեկավարման ռուսական կենտրոնը տիեզերական «Պրոգրես» բեռնատարները խորտակելու համար[8][9][10][11]։ Այս տարածքում են 2001 թվականին թաղվել «Միր» տիեզերակայանի մնացորդները[6]։ «Գերեզմանոցի» պատմության մեջ գրանցվել է երկու արտակարգ պատահար. 1979 թվականին ամերիկյան «Սքայլեբ» կայանի մնացորդներն ընկել են Ավստրալիայի արևմտյան հատվածի վրա, իսկ 1991 թվականին խորհրդային «Սալյուտ-7» կայանի մնացորդները` մասամբ ընկել են Արգենտինայի, Ճապոնիայի և Ֆիջի կղզիների տարածք[6]։ Երկու պատահարների դեպքում էլ զոհեր ու ավերածություններ չեն եղել[6]։ 2001 թվականի մարտին «Միր» ուղեծրակայանի խորտակման ժամանակ Ավստրալիայի, Ճապոնիայի և Ֆիջի կղզիների իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ փակ տարածքներում[6]։

Ամեն տարի օվկիանոսյան գերեզմանոցում իրենց վերջին հանգրվանն են գտնում տիեզերական տասնյակ սարքավորումներ։ ՌԴ Թռիչքների ղեկավարման կենտրոնի ներկայացուցիչների հավաստմամբ «տիեզերական աղբի վերացման ընդունված պրակտիկան Երկիր մոլորակի բնապահպանությանը վնաս չի հասցնում»։

Տարածքն ամբողջովին փակ է նավագնացության համար[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]