Նեմո կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

<div class="location-map tright" style="width:Արտահայտության սխալ․ չճանաչված կետադրական նշան՝ «%»։px;

">
Նեմո կետ (Խաղաղ օվկիանոս)##
Նեմո կետ (Խաղաղ օվկիանոս)
Նեմո կետ
Նեմո կետ, Խաղաղ օվկիանոս

Նեմո կետ (անգլ.՝ Point Nemo), պայմանական կետ համաշխարհային օվկիանոսում, որն ամենից հեռու է գտնվում ցամաքային որևէ հատվածից Երկրում։ Կոորդինատներն են 48°52′ հվ. լ. 123°23′ ամ. ե.HGЯO: Ցամաքային մոտակա երեք կետերը գտնվում են 2.688 կմ հեռավորությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմո կետն առանձնացվել է 1992 թվականին համակարգչային մոդելավորման եղանակով խորվաթ ինժեներ-հետազոտող Հրվոե Լուկատելի կողմից(Hrvoje Lukatela): Հենց նա էլ առաջարկել է պայմանական կետի անվանումը, որ կապվում է Ժյուլ Վեռնի հերոս կապիտան Նեմոյի անվան հետ, ով որոշել էր առանձնանալ մարդկությունից[1]։

Նեմո կետին ամենամոտ գտնվող ցամաքային հատվածներըը Դյուսի մարջանի կղզին, Մոտու Նուի և Մահեր կղզիներն են, որոնք բոլորն էլ գտնվում են 2.688 կմ հեռավորության վրա[2]։ Նեմո կետին ամենամոտ գտնվող մարդաբնակ վայրը Փիթքերն կղզիներն են, որ գտնվում են Դյուսի կղզուց 470 կմ արևելք։ Կղզիներից չորսն անմարդաբնակ են, իսկ մեկը 2014 թվականի տվյալներով աշխարհում ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող տարածքն է` 49 բնակիչով։ Նեմո կետը անհասանելիության երկրային բևեռների ցանկում է ընդգրկված[1]։

Հետաքրքիր փաստ է, որ Նեմո կետի վրայով կարող է անցնել միջազգային տիեզերական կայանի ուղեծիրը, քանի որ շեղումը Նեմո կետի լայնությունից մեծ է։ Այնպես որ ժամանակ առ ժամանակ մոտակա բնակավայրը լինում է 400 կմ հեռավորության վրա, բայց տիեզերքում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ցամաքային որևէ հատվածից ամենահեռուն գտնվող կետը լինելուց` Նեմո կետը օվկիանոսայի ուժեղ հոսանքների կենտրոն է։ Այդ պատճառով տեղանքում բացակայում է կենդանական աշխարհի որևէ դրսևորում` բացի ջրային մի քանի բակտերիաներից. դրա համար էլ տիեզերական շատ ընկերություններ այս շրջանն օգտագործում են որպես տիեզերանավերի գերեզման, քանի որ այստեղ մարդկանց ու բնությանը վնասելու ռիսկերը նվազագույնն են։ Նեմո կետի մոտակայքում` օվկիանոսի հատակին, արդեն կան իրենց դարն ապրած հարյուրից ավել տիեզերական սարքեր[1][3]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմո կետը և մտացածին Ռ'լյեխ քաղաքը` ըստ Լավքրաֆտի և Դերլետի
  • Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի` 1928 թվականին տպագրված «Կտուլխուի կանչը» պատմվածքում առաջին անգամ հիշատակվում է խորհրդավոր կերպով ջրածածկ եղած Ռ'լյեխ մտացածին քաղաքը։ Լավքրաֆտն այն տեղադրել էր հարավային լայնության 47° 9' և արևմտյան երկայնության 126° 43' կետում։ Լավքրաֆտի արվեստը քարոզող ու երկրպագող ամերիկացի գրող Ավգուստ Դերլետը առաջարկում է փոքր-ինչ փոփոխված կոորդինատներ` հարավային լայնության 49° 51' և արևմտյան երկայնության 128° 34': Այս երկու կետերն էլ չեն համապատասխանում Նեմո կետին, սակայն նրան շատ մոտ են գտնվում։
  • Gorillaz խմբի «Պլաստիկի ափերը» («Plastic Beach») ալբոմում հեղինակները տեղադրել են պատմություն, որի համաձայն` Մյորդոկ Նիկալս անունով մտացածին երաժիշտը Նեմո կետում հայտնաբերել է կենցաղային թափոններից առաջացած լողացող կղզի, որի վրա էլ հիմնել է նոր ստուդիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Где находится точка Немо?». National Geographic Россия.
  2. Point Nemo
  3. «The place furthest from land is known as Point Nemo». BBC.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմո կետ» հոդվածին։