Տիեզերական սարքավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերական սարքավորում (կամ Տիեզերական ապարատ), տիեզերական թռիչքների համար նախատեսված տիեզերանավ կամ տիեզերամեքենա։ Տիեզերական սաքավորումները օգտագործվում են տարբեր նպատակներով, այդ թվում կապի, Երկրի հետևման, օդերևութաբանության, նավարկման, մոլորակների հետազոտման և մարդկանց և ուղբեբեռերի փոխադրման համար։

Տիեզերանավը շուրջերկրյա ուղեծիր բերվող տիեզերական թռչող ապարատ, որը կարող է հաղթահարել Երկրի ձգողականության ուժը, շարժվել դեպի Արեգակնային համակարգի մոլորակները կան դեպի աստղերը։ Շուրջերկրյա ուղեծիր դուրս բերելիս տիեզերանավը հաղթահարում է տիեզերական առաջին արագությունը, դեպի Լուսին կամ Արեգակնային համակարգի այլ մոլորակներ շարժվելիս՝ տիեզերական երկրորդ արագությունը, իսկ Արեգակի ձգողության դաշտից դուրս գալու և դեպի աստղեր շարժվելու դեպքում՝ տիեզերական երրորդ արագությունը։ Տիեզերանավը անհրաժեշտ արագագություն է ձեռք բերում շարժիչների օգնությամբ։ Տարբերվում են տիեզերանավի ավտոմատ և օդաչուավոր ռեժիմներով թռիչքներ։ Տիեզերանավերի տարբերիչ առանձնահատկություններն են. կենսաապահովման համակարգով հանդերձված հերմետիկ խցիկ, անձնակազմի անդամներին Երկրի վերադարձնող իջեցվող ապարատ, շարժիչային տեղակայանքի և շարժման կողմնորոշման ու կառավարման համակարգեր (հնարավորություն են տալիս մանևրների և վայրէջքի ժամանակ փոխել թռիչքի ուղեծրերը)։ Երկրակենտրոն ուղեծրով թռիչքների համար նախատեսված տիեզերանավերը հաճախ անվանում են տիեզերանավ-արբանյակներ, իսկ դեպի երկնային այլ մարմիններ թռիչքներ կատարելու համար նախատաեսված տիեզերանավերը՝ միջմոլորակային։ Արդեն ստեղծվել են և գործում են մարդկանց և բեռները երկրակենտրոն ուղեծիր հասցնելու, ուղեծրակայանների հետ կապ պահպանելու բազմակի օգտագործման տիեզերանավեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]