Jump to content

Թաթարական նեղուց

Թաթարական նեղուց
Տեսակնեղուց
Երկիր Ռուսաստան
Լայնություն324 կմ
Խորություն172 մետր
Մասն էՃապոնական ծով
Լիճ հոսող գետSamarga River?, Tumnin?, Koppi?, Avgustovka?, Agnevo?, Aynskaya River?, Amurskaya River?, Belinskaya?, Viakhtu?, Il'inka?, Kazachka?, Kalinka?, Kostroma?, Krasnogorka?, Krasnoyarka?, Lesogorka?, Lovetskaya?, Lopatinka?, Nevelskaya?, Novosyolka?, Parusnaya?, Pilvo?, Pokosnaya?, Tomarinka?, Tyy?, Uglegorka?, Kholmskaya?, Khoe?, Cheremshanka?, Chekhovka?, Chyornaya Rechka?, Shebuninka?, Bolshaya Dyuanka?, Malaya Dyuanka? և Uy?
Անվանված էթաթարներ
52°11′00″N 141°37′00″E / 52.183333333333°N 141.61666666667°E / 52.183333333333; 141.61666666667
Քարտեզ
Քարտեզ

Թաթարական նեղուց (ռուս.՝ Татарский пролив), նեղուց մայրացամաքային Ասիայի և Սախալին կղզու միջև։ Միացնում է Ճապոնական և Օխոտի ծովերը։ Երկարությունը 663 կմ է, լայնությունը հարավում՝ մինչև 324 կմ, հյուսիսում՝ մինչև 40 կմ, ամենանեղ տեղում՝ Նևսկու նեղուցում, 7,3 կմ։ Նվազագույն խորությունը նավուղում 8 մ է։

Թաթարական նեղուցի հյուսիսային մասը կոչվում է Ամուրի լիման (այնտեղ է թափվում Ամուր գետը)։ Նավահանգիստներն են Վանինոն, Սախալինի Ալեքսանդրովսկը, Նևելսկը և Խոլմսկը։

Անվանումը ոչ մի կապ չունի թաթար ժողովրդի անվան հետ։ Անվանումը տվել են եվրոպացիներն այն ժամանակ, երբ սխալմամբ թաթարներ էին անվանում թյուրքական, մոնղոլական, տունգուս–մունջուրական բոլոր ժողովուրդներին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթարական նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 119)։