Սողոմոնյան Կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սողոմոնյան կղզիներից)
Սողոմոնյան Կղզիներ

Սողոմոնի կղզիների դրոշ
Դրոշ

Coat of arms of the Solomon Islands.svg
Զինանշան

Solomon Islands on the globe (Oceania centered).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ անգլերեն
Մայրաքաղաք Հոնիարա
Պետական կարգ Նախագահական հանրապ.
Կրոն Քրիստոնեություն
Մակերես 28,400 կմ²
Ազգաբնակչություն. 523,000[1] (2010 (12,02/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q857953?
Արժույթ Սողոմոնի Կղզիների դոլար (SBD)
Ժամային գոտի +11
Վեբ | ISO | Հեռ. .sb | | +677
250px


Սողոմոնյան կղզիներ, պետություն Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում` Մելանեզիայում: Զբաղեցնում է համանուն արշիպելագի մեծ մասը և նույնիսկ որոշ այլ կղզեախմբեր: Կազմված է 992 կղզիներից և ընդհանուր տարածքը կազմում է 28,400 կմ²[2]: Երկրի մայրաքաղաքը Հոնիարա քաղաքն է, որը տեղակայված է Գուադալկանալ կղզու վրա[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսում` Մելանեզիայում գտնվող համանուն արշիպելագի մեծ մասը, որը գտնվում է Նոր Գվինեայի արևելքում:

Խոշորագույն կղզինեն են Գուադալկանալը, Սանտա Իսաբելը, Մալայթին, Կրիստոբալը, Շուազյոլը, Նյու Ջորջիան:

Համեմատաբար առավել փոքր կղզիներ են Դաֆֆ կղզիախումբը, Սանտա Կրուսը, Սուոսսոուն, Բելլոնա, Ռեննալ և այլ կղզիներ[4][5]:

Կղզիները ունեն հրաբխային ծագում և առաջացել են հրաբխի ժայթքման հետևանքով: Ամենաբարձր կետը Պոպոմանասեու լեռն է, որը ունի 2335 մետր բարձրություն: Կղզիների տարածքը հարուստ են կարճ, սակայն ջրառատ գետերով[6]:

Կլիման մերձհասարակածային է`շատ խոնավ: Տարեկան տեղումների քանակը գնահատվում է 2300-ից 7500 մմ[7]:

Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսներին գերակշռում է հարա-արևելյան պասսատը, իսկ դեկտեմբերից մինչև մարտ՝ հյուսիս-արևմտյան հասարակածային մուսսոնը:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոնյան կղզիները գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, որտեղ հաճախ են լինում երկրաշարժերը:

Վերջին բարձր մագնիտուտի երկրաշարժը այստեղ եղել է 2011 թվականի ապրիլի 23-ին:

2010 թվականի հունվարին տեղի ունեցած երկրաշարժը գնահատվել է 7,2 բալ, ոը ուղեկցվել է ցունամիով և հրաբխի ժայթքումով:

Արդյունքում զոհվել են հազարավոր անձիք[8][9]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2009 թվականի մարդահաարի տվյալների, երկրի բնակչությունը կազմում է 515 870 մարդ: Բնակչության տարեկան աճը կազմում է 2,3 %:

Ծնելիության մակարդակը կազմում է 26,9 %: Մահացություննեը՝ 3,7 %: Կյանքի միջին տևողությունը կանանց մոտ 71 տարի, իսկ տղամարդկանց մոտ 76 տարի:

Էթնիկական կազմում գերակշռում են մելանեզիացիները՝ 95,3 % (491 466 մարդ): Կան նաև պոլինեզիացիներ՝ 3,1 % (15 911 մարդ), միկրոնեզիացիներ՝ 1,2 % (6446 մարդ), չինացիներ՝ 0,1 % (654 մարդ), եվրոպացիներ՝ 0,1 % (721 մարդ) և այլն:

Ուրբանիզացման մակարդակը կազմում է 19,7 %, որը կազմում է 101 798 մարդ[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2015 Human Development Report»։ United Nations Development Programme։ 2015։ Վերցված է 17 December 2015 
  2. «Alvaro de Mendaña de Neira, 1542?–1595»։ Princeton University Library։ Վերցված է 8 February 2013 
  3. «Solomon Islands»։ International Monetary Fund։ Վերցված է 21 April 2012 
  4. Commonwealth and Colonial Law by Kenneth Roberts-Wray, London, Stevens, 1966. P. 897
  5. «Lord GORONWY-ROBERTS, speaking in the House of Lords, HL Deb 27 April 1978 vol 390 cc2003-19»։ Վերցված է 19 November 2014 
  6. Kirch, Patrick Vinton (2002). On the Road of the Winds: An Archaeological History of the Pacific Islands. Berkeley, California: University of California Press. ISBN 0-520-23461-8
  7. "From primitive to postcolonial in Melanesia and anthropology". Bruce M. Knauft (1999). University of Michigan Press. p. 103. ISBN 0-472-06687-0
  8. English Rebecca (16 September 2012)։ «Carnival Kate met by crowd of 70,000»։ Daily Mail (London) 
  9. «Cap – Anu»։ Rspas.anu.edu.au։ 14 December 2012։ Վերցված է 3 May 2014 
  10. «The Tulagi Battle»։ Mylescfoxdd829.net։ 7 August 1942։ Վերցված է 7 July 2011 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Океания. Справочник. — М.: Наука, 1982.
  • Беллвуд П. Покорение человеком Тихого океана. Юго-Восточная Азия и Океания в доисторическую эпоху. — М.: Наука, Гл. редакция восточной литературы, 1986. — 524 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Блон Жорж. Великий час океанов: Тихий. — М. Мысль, 1980. — 205 с.