Ֆիլիպինյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպինյան ծով
In Sea - panoramio (1).jpg
Տեսակծով
ԵրկիրFlag of the Federated States of Micronesia.svg Միկրոնեզիա, Flag of the United States.svg ԱՄՆ, Flag of Indonesia.svg Ինդոնեզիա, Flag of Japan.svg Ճապոնիա, Flag of Palau.svg Պալաու, Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ և Flag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
Խորություն10 911 մետր
Մակերես5 000 000 կմ²
Մասն էԽաղաղ օվկիանոս[1]
Լիճ հոսող գետCatubig River?, Hinatuan Enchanted River? և Nakama River?
Քարտեզ
Քարտեզ
Philippine Sea location.jpg

Ֆիլիպինյան ծով (թագալերեն Dagat Pilipinas, անգլ.՝ Philippine Sea, չինարեն՝ 菲律宾海, ճապ.՝ フィリピン海, ինդոն.՝ Laut Filipina), Խաղաղ օվկիանոսի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է Ֆիլիպինյան կղզեխմբի մոտ։ Երկրի երկրորդ խոշոր ծովը (Սարգասյան ծովից հետո)։ Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական (Հոնսյու, Կյուսյու և Ռյուկյու), արևմուտքում՝ Թայվան և Ֆիլիպինյան կղզիներով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և Իձու, Բոնինյան, Կադզան և Մարիանյան կղզիներով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով[2]։ Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²[3]։ Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ (Մարիանյան իջվածքում)։ Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են Հյուսիսային պասսատային և Կուրոսիո հոսանքները։ Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում)։ Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:

Խոշոր նավահանգիստներն են՝ Նագոյա, Յոկոհամա (Ճապոնիա), Ապրա (Գուամ կղզի

Ծովի հատակի ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակի ռելիեֆն ունի անցումային գոտու հատկանիշներ, այստեղ լայնորեն ներկայացված են խոշոր երկրաձևաբանական տեսակներ[4]։ Ծովի գոգահովիտը ընդարձակ է և բարդ, և համեմատական է օվկիանոսի հետ։ Հանդիպում են ստորջրյա լեռներ, մեծ ձգվածություն ունեցող լեռնաշղթաներ (մինչև 2500 կմ), ստորջրյա հրաբուխներ մինչև 3000 մ բարձրությամբ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր Ֆիլիպինյան փողրակը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի վրա առաջին հերթին ազդում է Ֆիլիպինյան ծովի աշխարհագրական դիրքը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ասիայի մոտ և նրա մեծ ձգվածությունը հս.լ. 35 ˚-ից մինչև հասարակած։ Ծովը գտնվում է չորս կլիմայական գոտիներում՝ մերձարևադարձային, արևադարձային, մերձհասարակածային և հասարակածային։ Սեզոնային տարբերությունները ակնհայտ են միայն մերձարևադարձային գոտում։ Մերձարևադարձային գոտում գերակշռում են մուսսոնները, իսկ արևադարձայինում՝ պասսատները։ Ծովի այլ հատվածներում հանդիպում են նաև ոչ մշտական քամիներ, հաճախ են թայֆունները։

Քամու արագությունը տարբեր է։ Ձմռանը մուսսոններն ունեն 4-6 մ/վ, պասսատները՝ 5-8 մ/վ, հյուսիսում՝ մինչև 10 մ/վ, անկայուն քամիներ՝ մինչև 3 մ/վ արագություն։ Հյուսիս-արևելքում դիտվում է առավել ակտիվ ցիկլոնային գործունեություն, քամու արագությունը հասնում է 20-25 մ/վ արագության։

Օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է հյուսիսից հարավ։ Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը կազմում է 9-10 ˚C հյուսիսում, 18-24 ˚C՝ ծովի կենտրոնական հատվածներում, 25-27 ˚C՝ հարավում։

Ծովային հոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինյան ծովում հիմնական հոսանքը Հյուսիսային պասսատային հոսանքն է։ Այն տեղաշարժվում է դեպի արևմուտք` հս.լ. 10 և 17 աստիճանների միջև։ Ճյուղավորվում է Թայվան և Լուսոն կղզիների շրջանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.britannica.com/place/Philippine-Sea
  2. «Philippine Sea»։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է 2008-08-12 
  3. Philippine Sea, encarta.msn.com (archived from the original Archived 2009-08-20 at the Wayback Machine. on 2009-08-20).
  4. «Philippine Sea»։ Lighthouse Foundation։ Վերցված է 2008-08-12