Մոլուքյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոլուքյան ծով
Տեսակծով
ԵրկիրFlag of Indonesia.svg Ինդոնեզիա
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիրԻնդոնեզիա
Locatie Molukse Zee.PNG

Մոլուքյան ծով, միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, որը արևմուտքից շրջապատված է Սուլավեսի, հարավից Սուլա, Մալուկու և Մոլուքյան, հյուսիսից՝ Սանգիհ, Մինդանաո և Թալաուդ, իսկ արևելքում՝ Հյուսիսային Մալուկու Ինդոնեզական կղզիներով։ Մոլուքյան ծովի մակերեսը կազմում է 274000 քկմ[1]։ Միջին խորությունը 1752 մ է։ Մոլուքյան ծովի ամենախորը իջվածքը Բատյան փողրակն է, որի ամենամեծ խորությունը 4970 մ է[2]։ Մոլուքյան ծովը հայտնի է իր սեյսմիկությամբ, քանի որ գտնվում է ոչ մեծ սալի վրա և շարժվում է երկու հակադիր կողմերով. արևմուտքում՝ Եվրասիական սալի և արևելքում՝ Ֆիլիպինյան ծովի սալի ուղղությամբ։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլուքյան ծովը հարավում սահմանակից է Բանդայի ծովին, արևմուտքում՝ Սուլավեսի ծովին։ Հյուսիսում գտնվում է Ֆիլիպինյան ծովը, արևելքում՝ Հալմահերա ծովը։

Ծովի հյուսիսային սահման են համարվում Թալաուդ կղզիները, չնայած, որ Մոլուքյան սալը ձգվում է դեպի հյուսիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի անունը առաջացել է արաբական «Մալուքու» բառից, որը նշանակում է «Թագավորների երկիր»[3]։

XIV դարում այստեղ հաստատվել են արաբները։

Եվրոպացիներից առաջինը Մոլուքյան ծով են այցելել պորտուգալացիները։ Այստեղ պորտուգալական բնակավայրեր հայտնվել են 1512 թվականինց։

Դրանից հետո բրիտանացիները, իսպանացիները և հոլանդացիները սկսել են պահանջել համեմունքներով հարուստ Մոլուքյան ծովի կղզիների տարածքը: Արդյունքում Մոլուքյան ծովի կղզիներում հաստատվել է Իսպանիայի գերիշխանությունը:

XVII դարում նիդեռլանդական արևելահնդկական ընկերությունը գրավել է այդ տարածքները:

1942-1945 թվականներին Ճապոնիան օկուպացրել է Ինդոնեզիայի տարածքը (ներառյալ Մոլուկկան ծովը):

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլուքյան ծովը ընկած է հասարակածային կլիմայական գոտում։ Հասարակածը ծովը կիսում է երկու մասի։ Կլիման գրեթե կայուն է։ Օդի ջերմաստիճանը 27-28°С է, ջրի մակերևույթի ջերմաստիճանը՝ 27-28°С։ Աղիությունը գրեթե անփոփոխ և կազմում է միջինը 34%։ Մակընթացությունները անկանոն են, կեսօրյա, դիտվում են մոտ 2 մետր բարձրությամբ:

Սեյսմիկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլուքյան ծովը սեյսմիկորեն շատ ակտիվ է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այն գտնվում է Մալուքյան ծովի սալում:

2007 թվականի հունվարի 21-ին Մոլուքյան ծովում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ ։ Քարտեզի վրա նշված է դրա առաջացման կետը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Молуккское море // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Деев М. Г. МОЛУККСКОЕ МОРЕ // Большая российская энциклопедия. Электронная версия (2017); Дата обращения: 04.02.2020
  3. «Молуккское море» (ռուսերեն)։ Планета Земля։ Վերցված է 2019-04-12 
  4. USGS (07-11-2014)։ «Информация о землетрясении»։ Earthquake Hazards Program