Բանդա (ինդոն.՝ Laut Banda), միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, Ինդոնեզիայի Սերամ, Հարավ-Արևելյան (Արու, Կայ, Տանիմբար), Վետար և այլ կղզիների միջև։
Մակերեսը 695 հզ․ կմ² է, միջին խորությունը՝ 3064 մ, առավելագույնը՝ 7440 մ։ Հոսանքները փետրվարին ուղղված են հարավարևելյան և արևելյան, օգոստոսին՝ արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղություններով։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 27°C է, աղիությունը՝ 33,0–34,5 ‰։ Մակընթացությունը խառն է (ալիքի բարձրությունը՝ մինչև 2,4 մ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 278)։