Սարգասյան ծով, Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում՝ Գոլֆստրիմ, Կանարյան, Հյուսիսատլանտյան և Հյուսիսային պասսատային հոսանքների միջև։ Մակերեսը 6-7 միլիոն կմ քառակուսի (սահմանները պայմանական են և փոփոխուն՝ հոսանքների սահմանների սեզոնային փոփոխությունների պատճառով)։ Սարգասյան ծովում են գտնվում Բերմունդյան կղզիները։
Առաջինն այս ծովով անցել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին։ Անվանումը տվել են պորտուգալացիները 16-րդ դարում՝ նկատի ունենալով նրա մակերեսին լողացող ջրիմուռների հսկայական կուտակումները, ջրիմուռներ, որի վրա օդի պղպջակներն իրենց ձևով հիշեցնում էին խաղողի՝ Պորտուգալիայում սարգա կոչվող տեսակը[1]: