Լաբրադոր ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաբրադոր ծով
HamiltonInlet 2006.PNG
Տեսակծով և սահմանային ծով
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of Denmark.svg Դանիա
ՎարչատարածքՆյուֆաունդլենդ եւ Լաբրադոր և Կույալեք
Խորություն1898 մետր
Մակերես841 000 կմ²
Կազմված էCroque Harbour?
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Ավազանի երկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա, Flag of Greenland.svg Գրենլանդիա և Դանիա
Քարտեզ
Քարտեզ

Լաբրադոր ծով (ֆր.՝ mer du Labrador, դան․՝ Labradorhavet), Ատլանդյան օվկիանոսի ծով։ Գտնվում է Լաբրադոր և Գրենլանդիա թերակղզիների միջև։ Ծովն ընդգրկում է մայրցամաքային դարակներ՝ դեպի հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք։ Այն հյուսիսից միանում է Բաֆինի ծովին՝ Դևիսի նեղուցով[1]։ Այն համարվում է Ատլանդյան օվկիանոսի եզրային ծով[2][3]։

Ծովը ձևավորվել է Գրենլանդիայի և Լաբրադորի տարանջատումից հետո, որը սկսվել է 60 միլիոն տարի առաջ և ավարտվել՝ 40 միլիոն տարի առաջ։ Այն պարունակում է աշխարհի ամենամեծ փոթորկման հոսանքի ալիքային համակարգերից մեկը՝ Ատլանդյան օվկիանոսի հյուսիսարևմտյան ալիքը, որը հազարավոր կիլոմետրերով անցնում է ծովի հատակի երկայնքով դեպի Ատլանդյան օվկիանոս։

Լաբրադոր ծովը հանդիսանում է հյուսիսատլանդյան ջրերի հիմնական աղբյուրը, որը մեծ խորությամբ հոսում է Ատլանդյան օվկիանոսի արևմտյան ծայրամասում՝ կազմելով Համաշխարհային օվկիանոսի ամենամեծ, զգալի ջրային պաշարը։

Արկտիկայի զարգացման պատմությունը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբրադոր ծովը ձևավորվել է 60 միլիոն տարի առաջ սկսված՝ Հյուսիսային Ամերիկայի և Գրենլանդիայի տարանջատումից և դադարել է 40 միլիոն տարի առաջ։ Մի նստվածքային ծոց, որն այժմ ընկղմված է մայրցամաքային շերտերի տակ և ձևավորվել է կավճային ժամանակաշրջանում։ Ծովի հատակի տարածման սկիզբը ուղեկցվեց պիկրիտի և բազալտի հրաբխային ժայթքումներով՝ Դևիսի նեղուցում և Բաֆինի ծովում։

Մ.թ.ա. մոտավորապես 500 թվականից մինչև 1300 թվականը, ծովի հարավային ափերում բնակվում էին Դորսեթ, Բեոթուկ և Ինիուտ ցեղերը։ Դորսեթ ցեղերը հետագայում փոխարինվեցին Թուլեի մարդկանց կողմից[4]։

Տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպությունը սահմանում է Լաբրադոր ծովի սահմանները հետևյալ կերպ[5]

Հյուսիսային մասում՝ Դևիսի նեղուցի հարավային սահմանը [ Հյուսիսային 60°-ի զուգահեռական, հյուսիս՝ Գրենլանդիա և Լաբրադոր]

Արևելքում՝ Կապի Սենթ Ֆրանցիսկից, 47°45′ հս․ լ. 52°27′ ամ. ե.HGЯO (Նյուֆաունդլենդ) դեպի Քեյփ Ֆարելվել (Գրենլանդիա)։

Արևմուտքում՝ Լաբրադոր և Նյուֆաունդլենդ նահանգի արևելյան ափ և Սուրբ Լավրենտիոս ծոցի հյուսիսարևելյան սահման։ Քեյփ Բոուլից ընթացող գիծ (Կիրպոն կղզու հյուսիսային կետ, (51 ° 40 ′ հս ․ լ. 55 ° 25 ′ ամ.), դեպի Բելլա կղզու արևելյան ծայրամասը և հյուսիս-արևելյան սահմանը (52 ° 02 ′ հս ․ լ. 55 ° 15 ′ ամ. ե.):

Աշխարհագրություն, երկրաբանություն և խորաչափություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսատլանտյան խոշոր հոսանքներ

Լաբրադոր ծովի խորությունը կազմում է մոտ 3400 մետր(1859 գրկաչափ,11155 ոտնաչափ), լայնությունը՝ 1000 կիլոմետր(621 մղոն, 540 ծովային մղոն), որտեղ այն միանում է Ատլանդյան օվկիանոսին։ Այն դառնում է մակերեսային, 700 մետրից պակաս դեպի Բաֆինի ծովը, և անցնում է 300 կիլոմետր լայնությամբ։ 100-200 մետր խորքային պղտոր հոսանքի ալիքային համակարգը, որը կազմում է մոտ 2-5 կիլոմետր լայնություն և 3800 կիլոմետր երկարություն։ Այն հոսում է ծովի հատակին և իր կենտրոնի մոտակայքում` Հուդզոնի նեղուցից դեպի Ատլանդյան օվկիանոս[6][7]։ Այն համարվում է Հյուսիսարևմտյան Ատլանտյան օվկիանոսի միջին օվկիանոսային ալիք (NAMOC) և հանդիսանում է Պլեիստոցենի դարաշրջանի աշխարհի ամենաերկար ջրահեռացման համակարգերից մեկը[8]։ Այն հանդես է գալիս, որպես ենթածովային գետի հուն, բազմաթիվ վտակներով և պահպանվում է ջրի ներսում հոսող բարձր խտության մթնոլորտային հոսանքներով[9]։

Ջրի ջերմաստիճանը ձմռանը 1 °C է, իսկ ձմռանը՝ 5-6: Աղիությունը համեմատաբար ցածր է ՝ 31–34.9‰: Ծովի երկու երրորդը ձմռանը ծածկված է սառույցով։ Աղիությունը համեմատաբար ցածր է՝ 31–34.9 մաս հազար։ Ծովի երկու երրորդը ձմռանը ծածկված է սառույցով։ Մակընթացությունները կիսամյակային են (այսինքն ՝ տեղի են ունենում օրը երկու անգամ), հասնելով 4 մ-ի (2,2 ֆաթոմ; 13 ֆտ)։

Ծովում ստեղծվել է նաև արհեստական ջրային շրջանառություն։ Այն սկզբնավորվել է Արևելյան Գրենդլանդ Քարենթիում և շարունակել է Արևմտյան Գրենդլանդ Քարենթիում, որը բերում է ավելի տաք, ավելի աղի ջրեր հյուսիսից, Գրենլանդիայի երկայնքով դեպի Բաֆինի ծով։ Հետո, Բաֆին և Լաբրադոր կղզիների հոսանքները, որոնք տեղափոխում են սառը և ավելի քիչ աղի ջուր հարավ՝ Կանադայի ափի երկայնքով։ Այս հոսանքները կրում են բազմաթիվ սառցաբեկորներ, որոնք խոչընդոտում են նավարկությանը և ծավի հատակում գտնվող գազի հանքավայրերի հետազոտմանը[1][10]։ Լաբրադորի հոսանքի արագությունը սովորաբար կազմում է 0,3-0,5մ/վ , բայց որոշ տարածքներում կարող է հասնել 1մ/վ[11], մինչդեռ Բաֆին հոսանքը ավելի դանդաղ է մոտ 0,2մ/վ արագությամբ[12]։ Լաբրադորի հոսանքը պահպանում է ջրի ջերմաստիճանը 0 °C -ում, իսկ աղիությունը հասնում է 30-34 պրոմիլի[13]։

Ծովն ապահովում է Հյուսիսատլանդյան ջրերի զգալի մասը։ Դա սառը ջրային զանգված է, որը հոսում է մեծ խորության վրա Հյուսիսատլանդյանի արևմտյան մասում՝ տարածվելով և կազմելով Համաշխարհային օվկիանոսի ամենամեծ ջրային զանգվածը[14]։ Հյուսիսանտլանդյան ջրերի զգալի մասը բաղկացած է երեք տարբեր մասերից, իսկ վերին մասը կազմում են Լաբրադոր ծովի ջրերը։ Այս հատվածում աղիությունը համեմատաբար ցածր է, ջերմաստիճանը ցածր է, իսկ թթվածնի պարունակությունը համեմատաբար քիչ է։ Այն ունի 3 հավանական խտություն՝ համեմատած մակերեսային շերտերի հետ[15]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբրադոր ծովի հյուսիսային և արևմտյան շրջանները դեկտեմբերից հունիս ընկած ժամանակահատվածում ծածկված են սառույցով։ Ծովը կերակրատեսակ է Ատլանդյան սալմոնի և մի քանի ծովային կաթնասունների տեսակների համար։ Ծովախեցգետնյա ձկնորսությունը սկսվեց 1978 թվականին և ակտիվացավ 2000 թվականին, ավելի լավ, քան մյուռինեսների որսը։ Այնուամենայնիվ, մյուռինեսների որսը դադարեց 1992 թվականին[10]:Ձկնորսության այլ թիրախներ են ՝ Պիկշան, Ատլանտյան տառեխը, օմարը և մի քանի տեսակներ ՝ ծովախեցգետնյա և պելագիկ ձկներ, ինչպիսիք են ավազի ձագը և կապելինը:Դրանք առավել մեծ թիվ են կազմում ծովի հարավային մասերում[16]։

Բելուգայի ձնաբուծարանները՝ Բաֆինի ծովում, որտեղ նրանց բնակչությունը հասնում է 20 000-ի, Լաբրադոր ծովում հազվադեպ են լինում, հատկապես 1950-ական թվականներից ի վեր[17]։ Ծովը պարունակում է Սեյվալների երկու հիմնական տեսակներից մեկը՝ շոտլանդական Սայլակ[18]։

Լաբրադորյան թեյի ծաղիկներ

Լաբրադորյան բադը Կանադայի ափերին սովորական թռչուն էր մինչև 19-րդ դարը, բայց այժմ ոչնչացված է[19]։ Այլ ափամերձ կենդանիներ ներառում են Լաբրադորյան գայլը[20][21] կարիբուն, որմզդական եղջերուն, սև արջը, կարմիր աղվեսը, Արկտիկական աղվեսը և այլն[22][23]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առափնյա բուսականությունը ներառում է Պիսեա Մարիանան, Լարեկը, բարդիների տարբեր տեսակներ և[23]։ Լաբրադորյան թեյի մշտադալար թփերը, որոնք օգտագործվում են բուսական թեյեր պատրաստելու համար, տարածված են այդ տարածքում, ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Կանադայի ափերին[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica։ «Labrador Sea»։ Վերցված է 2008-02-03 
  2. Calow Peter (հուլիսի 12, 1999)։ Blackwell's concise encyclopedia of environmental management։ Wiley-Blackwell։ էջ 7։ ISBN 978-0-632-04951-6։ Վերցված է նոյեմբերի 29, 2010 
  3. Spall, Michael A. (2004)։ «Boundary Currents and Watermass Transformation in Marginal Seas»։ J. Phys. Oceanogr. 34 (5): 1197–1213։ doi:10.1175/1520-0485(2004)034<1197:BCAWTI>2.0.CO;2 
  4. Grønlands forhistorie, ed. Hans Christian Gulløv, Gyldendal 2005, 87-02-01724-5
  5. «Limits of Oceans and Seas, 3rd edition»։ International Hydrographic Organization։ 1953։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է փետրվարի 6, 2010 
  6. «Ice-sheet sourced juxtaposed turbidite systems in Labrador Sea»։ Geoscience Canada 24 (1): 3 
  7. Reinhard Hesse And Allan Rakofsky (1992)։ «Deep-Sea Channel/Submarine-Yazoo System of the Labrador Sea: A New Deep-Water Facies Model (1)»։ AAPG Bulletin 76։ doi:10.1306/BDFF88A8-1718-11D7-8645000102C1865D 
  8. Hesse, R., Klauck, I., Khodabakhsh, S. & Ryan, W. B. F. (1997)։ Thomas A. Davies, ed.։ Glaciated continental margins: an atlas of acoustic images։ Glacimarine drainage systems in the deep-sea: the NAMOC system of the Labrador Sea and its sibling (Springer)։ էջ 286։ ISBN 0-412-79340-7 
  9. Einsele Gerhard (2000)։ Sedimentary basins: evolution, facies, and sediment budget։ Springer։ էջ 234։ ISBN 3-540-66193-X 
  10. 10,0 10,1 Kenneth F. Drinkwater, R. Allyn Clarke։ «Labrador Sea»։ The Canadian Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-02-ին։ Վերցված է 2008-02-03 
  11. Petrie, B., A. Isenor (1985)։ «The near-surface circulation and exchange in the Newfoundland Grand Banks region»։ Atmosphere-Ocean 23 (3): 209–227։ doi:10.1080/07055900.1985.9649225։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 21, 2010-ին 
  12. Encyclopædia Britannica։ «Baffin Current»։ Վերցված է 2010-02-03 
  13. Encyclopædia Britannica։ «Labrador Current»։ Վերցված է 2010-02-03 
  14. Wallace Gary Ernst (2000)։ Earth systems: processes and issues։ Cambridge University Press։ էջ 179։ ISBN 0-521-47895-2 
  15. Talley L.D., McCartney M.S. (1982)։ «Distribution and Circulation of Labrador Sea Water»։ Journal of Physical Oceanography 12 (11): 1189։ ISSN 1520-0485։ doi:10.1175/1520-0485(1982)012<1189:DACOLS>2.0.CO;2 (չաշխատող հղում)
  16. National Research Council (U.S.) (1981)։ Maritime services to support polar resource development։ էջեր 6–7 
  17. COSEWIC Assessment and Update Status Report on the Beluga Whale. Dsp-psd.pwgsc.gc.ca (2012-07-31). Retrieved on 2013-03-20.
  18. Anthony Bertram Dickinson, Chesley W. Sanger (2005)։ Twentieth-century shore-station whaling in Newfoundland and Labrador։ McGill-Queen's Press – MQUP։ էջեր 16–17։ ISBN 0-7735-2881-4 
  19. Ducher, William (1894)։ «The Labrador Duck – another specimen, with additional data respecting extant specimens»։ Auk 11 (1): 4–12։ doi:10.2307/4067622 
  20. E. A. Goldman (1937)։ «The Wolves of North America»։ Journal of Mammalogy 18 (1): 37–45։ JSTOR 1374306։ doi:10.2307/1374306 
  21. G.R. Parker, S. Luttich (1986)։ «Characteristics of the Wolf (Canis lupus lubrudorius Goldman) in Northern Quebec and Labrador»։ Arctic 39 (2): 145–149։ doi:10.14430/arctic2062 
  22. Anonymous, (2006)։ The Moravians in Labrador։ էջեր 9–11։ ISBN 1-4068-0512-2 
  23. 23,0 23,1 Կաղապար:WWF ecoregion
  24. Ledum groenlandicum Oeder – Labrador Tea. (PDF) . Retrieved on 2013-03-20.