Սուլու (ծով)
Սուլու | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ֆիլիպիններ |
Խորություն | 1000 մետր և 5576 մետր |
Մակերես | 348 000 կմ² |
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
Ավազանի երկիր | Ֆիլիպիններ |
Լիճ հոսող գետ | Kinabatangan River?, Sungai Labuk?, Sungai Segama?, Sungai Sugut? և Sungai Paitan? |
Սուլու (թալ.՝ Dagat Sulu, մալայերեն՝ Laut Sulu), միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում։ Ծովի մակերեսը կազմում է 335000 կմ²։ Սուլուի տարածքը բավական հստակ սահմանափակվում է Ֆիլիպինյան կղզեխմբի կղզիներով հյուսիս-արևելքից և արևելքից, Պալավան երկար կղզով հյուսիս-արևմուտքից, Կալիմանտանով հարավ-արևմուտքից և Սուլու կղզեխմբով հարավ-արևելքից։ Կղզիների միջև նեղ ու ոչ խորը ծովածոցեր են, որոնք միացնում են Սուլուն այլ ծովերի հետ։ Ամենամեծ խորությունն ունի Մինդորո ծովածոցը, որը Սուլու ծովը կապում է Հարավչինական ծովի հետ։ Այդ ծովածոցի խորությունը շուրջ 450 մ է, իսկ ծովի առավելագույն խորությունը հասնում է 5576 մետրի։ Սուլավեսի և Մինդանաո ծովերի հետ կապող ծովածոցերը ավելի փոքր են[1]։
Մակերևույթի ջերմաստիճանը ամբողջ տարին բարձր է․ տատանվում է ձմռանը 25,5 °С մինչև 29 °С ամռանը[1]։ Աղիությունը տատանվում է 33-34,5 ‰ սահմաններում[1]։ Մակընթացությունները Սուլու կղզում ոչ ճիշտ կեսօրյա են՝ 2-3 մ մեծությամբ[1]։ Օդի օրական միջին ջերմաստիճանը ծովի մոտ տատանվում է 26 °C մինչև 29 °C։ Տեղումները լինում են մայիսից դեպտեմբեր։
Ծովի հարավային մասում տարածված են բուսթային խութերը[1]։ Տուբատախա ատոլը պահպանվող ծովային արգելոց է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն։
Ծովափի բնակիչների շրջանում զարգացած է ձկնորսությունը։ Սուլու ծովի գլխավոր նավահանգիստներն են Իլոիլո (Փանայ կղզի), Զամբոանգա (Մինդանաո կղզի), Սանդական (Կալիմանտան կղզի) և Պուերտո Պրինսեսան (Պալավան կղզի)[1]։ Ափին որոշ կղզիներում տարածված են մանգրովային անտառները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլու (ծով)» հոդվածին։ |
|