Կալիմանտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կալիմանտան
Kalimantan

1°03′53″ հվ. լ. 115°05′12″ ավ. ե. / 1.064718° հվ. լ. 115.086670° ավ. ե. / -1.064718; 115.086670Կոորդինատներ: 1°03′53″ հվ. լ. 115°05′12″ ավ. ե. / 1.064718° հվ. լ. 115.086670° ավ. ե. / -1.064718; 115.086670
Տեղագրություն Հարավ-Արևելյան Ասիա
Երկիր Ինդոնեզիա Ինդոնեզիա
Մալայզիա Մալայզիա
Բրունեյ Բրունեյ
Կղզեխումբ Զոնդյան կղզիներ
Ջրատարածություն Խաղաղ և Հնդկական օվկիանոսներ
Մակերես 734 000 կմ2
Բնակչություն (2009) 18.590.000 մարդ
##Կալիմանտան (Հնդկական օվկիանոս)
Red pog.svg
##Կալիմանտան (Ինդոնեզիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Կալիմանտան (ինդոն.՝ Kalimantan, նաև Բոռնեո (մալայերեն՝ Borneo)), Մալայան արշիպելագի ամենախոշոր կղզին։ Տարածքը՝ 734 000 կմ2 է, բնակչությունը՝ 18.590.000 (2009)։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը բացատրում են որպես «մանգոյի երկիր»․ մանգոն կարևոր դեր է խաղում կղզու բնակիչների կյանքում։ 1921 թվականից (երբ իսպանացիներն իմացան այդ կղզու մասին), եվրոպացիներն այն անվանում են Բոռնեո՝ կղզու հյուսիսում Բրունեյի սուլթանության անունով։

Մինչ եվրոպացիների գալն այնտեղ բնակվող մալայացիները կղզու հյուսիսային մասն անվանում էին Բերունայ, հարավային մասը՝ Կեմանտան․ երկու անվանումն էլ սկզբնապես նշանակել են «բույս»։

Այդ անվանումները տարածվեցին ամբողջ կղզու վրա և աշխարհագրորեն դարձան հոմանիշներ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ կտրտված մակերևույթով կղզի է՝ ժամանակակից հրաբխականության բացակայությամբ։ Ափերը ցածրադիր են, ճահճակալած։ Կենտրոնական մասը կազմված է բեկորային լեռնաշղթաներից (ամենաբարձր կետը Կինաբալուն է, 4101 մ), ավազաքարային և տուֆային սարավանդներից, ծայրամասերում հերթագայում են լեռներն ու հարթավայրերը։ Օգտակար հանածոներից կան նավթ, քարածուխ, երկաթ, մոլիբդեն, պղինձ, ոսկի։

Կլիման հասարակածային է, տարեկան տեղումները՝ 2000-3500 մմ։ Գետային ցանցը խիտ է, ջրառատ։ Հողերը պոդզոլացված լատերիտներ են։ Տարածքի մոտ 3/4-ը անտառածածկ է։

Հարուստ և բազմազան է կենդանական աշխարհը։ Հիմնական կուլտուրաներն են բրինձը, կաուչուկատուները, արմավենիները։ Գլխավոր քաղաքներն են Բանջարմասինը, Պոնտիանակը, Կուչինգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 171 CC-BY-SA-icon-80x15.png