Թասմանյան ծով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թասմանյան ծով (անգլ.՝ Tasman Sea), ջրային տարածք, որը բաժանում է Ավստրալիան Նոր Զելանդիայից, որոնց միջև հեռավորությունը հասնում է 2000 կիլոմետրի։ Հյուսիսից հարավ տարածվում է 2 800 կմ։ Առավելագույն խորությունը գտնվում է Արևելա-ավստրալիական իջվածքում և կազմում է մոտ 5 200 մետր։ Թասմանյան ծովը տեղաբաշխված է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում։ Ծովը կրում է հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանի անունը, ով առաջին եվրոպացին էր, որ հասել է Թասմանիա և Նոր Զելանդիա։ Հետագայում անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ավելի մանրամասն հետազոտեց Թասմանյան ծովը 1770-ական թվականներին, իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում։
Ըստ Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության սահմանման, Թասմանյան ծովը իր մեջ է ներառում Ավստրալիական Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Թասմանիա նահանգներից արևելք ընկած ջրերը։
Թասմանյան ծովում են գտնվում մի քանի առանձնացված կղզեխմբեր, որոնք տեղաբաշխված են Ավստրալիայից և Նոր Զելանդիայից զգալի հեռավորության վրա՝
- Լորդ-Հաու և շրջակա կղզիները;
- Բոլս-Պիրամիդ
- Նորֆոլք կղզի, գտնվում է Թասմանյան ծովի մենահյուսիսային մասում, նրա սահմանի մոտ Մարջանների ծովի հետ։
Այս բոլոր կղզեխմբերը պատկանում են Ավստրալիային։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թասմանյան ծով կատեգորիայում։ |
|