Սուլավեսի
Արտաքին տեսք
| Կոորդինատներ | ||
Սուլավեսի (Sulawesi), Ցելեբևսյան ծով, միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում։ Գտնվում է Սուլավեսի, Կալիմանտան, Մինդանաո, Սանգիհե կղզիների և Սուլու արշիպելագի միջև։ Տարածությունը 453 000 կմ² է, խորությունը՝ մինչև 5914 մ։ Արևելյան ցածրադիր ափերին բնորոշ են մանգրովային թփուտները, Սուլու արշիպելագին՝ կորալային խութերը։ Մակերեսային ջրերի ջերմաստիճանը շուրջ տարին մոտ 28 °C է, աղիությունը՝ մոտ 34,5‰։ Սուլավեսիի միջով Խաղաղ օվկիանոսի մակերեսային ու միջանկյալ ջրերը հոսում են Հնդկական օվկիանոս։ Մակընթացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Հիմնական նավահանգիստներն են Մանադոն (Սուլավեսի կղզի) և Տառականը (Տարական կղզի)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 183)։ |
