Կիմերյան ծալքավորություն
Արտաքին տեսք
(Վերահղված է Մեզոզոյան ծալքավորությունից)
Կիմերյան ծալքավորություն, մեզոզոյան դարաշրջանի ծալքավորման, լեռնակազմության և գրանիտոի-դայինինտրուզիվ մագմատիզմի երևույթների դրսևորման հիմնական տեկտոնական ժամանակաշրջանը[1].։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են կիմերյան ծալքավորության երկու փուլ․
- վաղ կիմերյան (հին կիմերյան) - տեղի է ունեցել տրիասի վերջում յուրայի սկգբում
- ուշ կիմերյան (նոր կիմերյան) - կատարվել է յուրայի վերջում- կավճի ժամանակաշրջանի սկզբում։
Առաջինն արտահայտվել է Ղրիմում, Թայմիրում, Հյուսիսային Աֆղանստանում, Հարավ-Արևելյան Ասիայում, երկրորդը՝ Վերխոյանո-Չուկոտյան մարզում (կոլիմյան ծալքավորություն), Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Կորդիլիերաներում (նեվադյան ծալքավորություն), Անդերում (անդյան ծալքավորություն), ինչպես նաև Պամիրում, Կենտրոնական Իրանում, Կովկասում և այլ շրջաններում։
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմերյան ծալքավորությունը Ռուսաստանում Հյուսիս-արևելք լեռնաշղթան է, ինչպես նաև Պիրմորեն (Սիխոտե Ալին)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Краткий геологический словарь для школьников
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 430)։ |