Հոնիարա, անվանումն առաջացել է (nagho ni ara) արևելյան քամու վայր արտահայտությունից։
ՀոնիարանՍողոմոնյան Կղզիների մայրաքաղաքն է, ամենամեծ քաղաքը, գլխավոր նավահանգիստը և առևտրական կենտրոնը։
Տարածքը բնակեցված է եղել մ. թ. ա. 4-րդ հազարամյակում։ Եվրոպացիներից առաջինը, ով 1569 թվականին հայտնաբերել է այս վայրերը, եղել է իսպանացի ծովագնաց Ալվարո դե Մենդանյա դե Նեյրան։ Հետագա դարերում իսպանացիներին չհաջողվեց գաղութացնել տարածքը և միայն 1885 թվականին գերմանացիներն այն գրավեցին։ 1893 թվականին տարածքն անցավ բրիտանացիների հսկողության տակ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ 1942 թվականին այն գրավվեց ճապոնական զորքերի կողմից և ազատագրվեց 1943 թվականի փետրվարին։ Պատերազմից հետո ամերիկացիները կառուցեցին այստեղ ռազմական բազա, որի տեղում 1952 թվականին բրիտանացիները հիմնեցին այժմյան բնակավայրը և հռչակեցին բրիտանական Սողոմոնի Կղզիների պրոտեկտորատի վարչական կենտրոն։ 1978 թվականի հուլիսի 7-ից անկախ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաքն է։