Նոր Զելանդիայի Թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոր Զելանդիայի Թագավորությունը բաղկացած է այն ամբողջ տարածքից, որում Նոր Զելանդիայի միապետը գործում է որպես պետության ղեկավար: Նոր Զելանդիայի տարածքը դաշնություն չէ․ այն պետությունների և տարածքների խումբ է, որը միավորված է իր միապետի գլխավորությամբ: Նոր Զելանդիան անկախ և ինքնիշխան պետություն է: Այն ունի անտարկտիկական տարածքային պահանջ (Ռոսսի կախյալ տարածք), մեկ կախյալ տարածք (Տոկելաու) և երկու ասոցացված պետություն (Կուկի Կղզիներ և Նիուե):[1]

Ռոսսի կախյալ տարածքը մշտական բնակիչներ չունի, իսկ Տոկելաուն, Կուկի Կղզիներն ու Նիուեն բնիկ բնակչություն ունեն: ՄԱԿ-ը պաշտոնապես դասակարգում է Տոկելաուին որպես ոչ ինքնակառավարվող տարածք, իսկ Կուկի Կղզիները և Նիուեն ներքին ինքնակառավարման՝ պահպանելով Նոր Զելանդիայի պատասխանատվությունը պաշտպանության համար: Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետը ներկայացնում է միապետին Նոր Զելանդիայի ամբողջ տարածքում, չնայած Կուկի կղզիներն ունեն թագուհու լրացուցիչ ներկայացուցիչ:

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի միապետը, որին ներկայացնում է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետը, պետության ղեկավարն է ամբողջ Նոր Զելանդիայի Թագավորությունում: Նոր Զելանդիայի միապետությունը միավորված է բոլոր իրավահավասարությունների ոլորտներում, այդ թվում նաև պետության ղեկավարությունը բոլոր տեղերում հավասար են:[2] 1983 թվականին Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի գրասենյակի նամակների արտոնագիրը սահմանում է ոլորտի ճշգրիտ շրջանակը:[3]

Կուկի կղզիների և Նիուեի Խաղաղ օվկիանոսի կղզիները դարձել են Նոր Զելանդիայի առաջին գաղութները 1901 թվականին, այնուհետև՝ պրոտեկտորատները: 1965 թվականից Կուկի կղզիները դարձան ինքնակառավարվող, ինչպես նաև Նիուեն՝ 1974 թվականից: Տոկելաուն Նոր Զելանդիայի վերահսկողության տակ է անցել 1925 թվականին և շարունակում է մնալ ոչ ինքնակառավարվող տարածք :[4]

Ռոսսի կախյալ տարածքը բաղկացած է Անտարկտիկա մայրցամաքի 160° արևելք և 150° արևմտյան միջօրեականների միջև կղզիների հետ միասին, որոնք ընկած են հարավային 60օ զուգահեռականից հարավ:[5] Բրիտանական (կայսերական) կառավարությունը տիրեց այս տարածքին 1923 թվականին և այն վստահեց Նոր Զելանդիայի կառավարմանը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները չեն ճանաչում այդ պահանջը, և այդ պահանջը մնում է չլուծված (Անտարկտիդայի բոլոր մյուս պահանջների հետ մեկտեղ) Անտարկտիկայի համաձայնագրով, որը ծառայում է հիմնականում այդ անհամաձայնությունների հարթմանը: Տարածքը անմարդաբնակ է, բացի գիտական բազաներից:

Նոր Զելանդիայի քաղաքացիության օրենքը հավասարապես վերաբերվում է թագավորության բոլոր մասերին, ուստի Նոր Զելանդիայում, Կուկի կղզիներում, Նիուեում, Տոկելաուում և 2006 թվականից առաջ Ռոսսի կախյալ տարածքի մեջ ծնված մարդկանց մեծ մասը Նոր Զելանդիայի քաղաքացիներ են: Հետագա պայմանները կիրառվում են 2006 թվականից հետո ծնվածների համար:[6]

Նոր Զելանդիան (իր խոշոր և արտաքին կղզիներով), Նիուեն, Տոկելաուն և Կուկի կղզիները Հարավային Խաղաղ օվկիանոսի տարածքում: Անտարկտիդայի Ռոսսի կախյալ տարածքը նույնպես ուրվագծված է:
Նոր Զելանդիան (իր խոշոր և արտաքին կղզիներով), Նիուեն, Տոկելաուն և Կուկի կղզիները Հարավային Խաղաղ օվկիանոսի տարածքում: Անտարկտիդայի Ռոսսի կախյալ տարածքը նույնպես ուրվագծված է:
Տարածք Թագուհու ներկայացուցիչ Կառավարության ղեկավար Օրենսդիր Մայրաքաղաք Բնակչություն Տարածք
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Գեներալ-նահանգապետ Վարչապետ Նոր Զելանդիայի խորհրդարան (Ներկայացուցիչների պալատ) Վելիգտոն 4,893,120 268,680
Կուկի կղզիներ Կուկի կղզիներ Թագուհու ներկայացուցիչ Վարչապետ Կուկի կղզիների խորհրդարան Ավարաու 21,388 236
Նիուե Նիուե Թագուհու ներկայացուցիչ[Ն 1] Վարչապետ Նիուեի օրենսդիր ժողով Ալոֆի 1,145 260
Տոկելաու Տոկելաու Ադմինիստրատոր Ուլու-օ-Տոկելաու Գեներալ Ֆոնո Ֆակաոֆո 1,405 10
Ռոսսի կախյալ տարածք Կառավարիչ[Ն 2] Չունի[Ն 3] Սքոթ բազա Սքոթ բազա: 10–85

ՄաքՄուրդո կայարան: 200–1,000 (սեզոնային)
450,000
  1. Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետը նաև Նիուեի թագուհու ներկայացուցիչն է և Ռոսսի կախյալ տարածքի կառավարիչը, բայց դրանք առանձին պաշտոններ են։
  2. Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետը նաև Նիուեի թագուհու ներկայացուցիչն է և Ռոսսի կախյալ տարածքի կառավարիչը, բայց դրանք առանձին պաշտոններ են։
  3. Ռոսսի կախյալ տարածքի օրենսդիր մարմնի դեր կատարում է Նոր Զելանդիայի խորհրդարանը, չնայած որ այն սահմանափակված է Անտարկտիդայի համաձայնագրով։

Գեներալ-նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-նահանգապետը ներկայացնում է պետության ղեկավար Էլիզաբեթ Երկրորդին՝ որպես Նոր Զելանդիայի թագուհի, թագավորության տարածքում: Ըստ էության, գեներալ-նահանգապետերը ստանձնում են պետության ղեկավարի բոլոր պատասխանատվությունները ու լիազորությունները: Տիկին Պատսի Ռեդդին նշանակվել է այդ պաշտոնում 2016 թվականի սեպտեմբերի 14-ին:[7]

Ինքնիշխանությունը թագավորության ներսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկի կղզիներ և Նիուե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի հետ ասոցիացված պետությունները
  1. Նոր Զելանդիա
  2. Նիուե
  3. Կուկի կղզիներ

Թե՛ Կուկի կղզիները, և՛ Նիուեն ինքնակառավարող պետություններ են, որոնք ազատորեն համագործակցում են Նոր Զելանդիայի հետ: Ազատ համագործակցության մասին պայմանավորվածությունների մանրամասները պարունակում են մի շարք փաստաթղթեր, ինչպիսիք են դրանց համապատասխան սահմանադրությունները, 1983 թվականին Նոր Զելանդիայի և Կուկի կղզիների կառավարությունների միջև փաստաթղթերի փոխանակումը և 2001 թվականի համագործակցության հարյուրամյա հռչակագիրը: Որպես այդպիսին, Նոր Զելանդիայի խորհրդարանն իրավունք չունի միակողմանիորեն ընդունել օրենսդրությունը այդ պետությունների վերաբերյալ: Արտաքին գործերի և պաշտպանության հարցերում Նոր Զելանդիան գործում է այդ երկրների անունից, բայց միայն նրանց խորհուրդներով և համաձայնությամբ: [ <span title="This claim needs references to reliable sources. (October 2019)">մեջբերում է պետք</span> ] Քանի որ գեներալ-նահանգապետը բնակվում է Նոր Զելանդիայում, Կուկի կղզիների սահմանադրությունը նախատեսում է թագուհու ներկայացուցչի հստակ պաշտոնը: Այս անհատը ենթակա չէ գեներալ-նահանգապետին և հանդես է գալիս որպես թագուհու տեղական ներկայացուցիչ Նոր Զելանդիայի օրենքներով: 2013 թվականից Թոմ Մարսթերսը թագուհու ներկայացուցիչն է Կուկի կղզիներում: Այս պայմանավորվածությունն արդյունավետորեն թույլ է տալիս իրականացնել կառավարման ներքին և առավելագույն արտաքին ոլորտների դե ֆակտո անկախ գործողություններ:

Ըստ Նիուեի 1974 թվականի սահմանադրության՝ Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետը հանդես է գալիս որպես թագուհու ներկայացուցիչ և իրականացնում է «Թագը վերապահված գործադիր իշխանությունը»:[8]

Կուկի կղզիներում և Նիուեում Նոր Զելանդիայի գերագույն հանձնակատարը Նոր Զելանդիայի դիվանագիտական ներկայացուցիչն է: Ջոն Քարթերը (2011 թվականից) Նոր Զելանդիայի Գերագույն հանձնակատարն է Կուկի կղզիներում, իսկ Ռոս Արդերնը (2014 թվականից) Նոր Զելանդիայի Գերագույն հանձնակատարն է Նիուեում:

Չնայած Նոր Զելանդիայի հետ սերտ հարաբերություններին՝ ինչպես Կուկի կղզիները, այնպես էլ Նիուեն պահպանվում են իրենց անունով որոշ դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրներն էլ պահպանում են գերագույն հանձնակատարաներ Նոր Զելանդիայում և ունեն Նոր Զելանդիայի գերագույն հանձնակատարներ իրենց մայրաքաղաքներում: Համագործակցության շրջանակներում գերագույն հանձնակատարները ներկայացնում են իրենց կառավարությունները, այլ ոչ թե՝ պետության ղեկավարին:

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիան ինքնիշխան պետություն է: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում երկիրը ներկայացվում է որպես պարզապես «Նոր Զելանդիա», այլ ոչ թե՝ որպես Նոր Զելանդիայի Թագավորություն:[9]

Նոր Զելանդիան բաղկացած է հետևյալ կղզեխմբերից․ [10]

  • Հյուսիսային կղզին, Հարավային կղզին, Ստյուարտ կղզին և հարևան ափամերձ կղզիները, ինչպիսիք են Սոլանդերյան կղզիները, բոլորն ընդգրկված են Նոր Զելանդիայի 16 շրջաններում:
  • Չաթեմ կղզիներ արևելքում, որը մտնում է Չաթեմի կղզիների շրջանում
  • Կերմադեկյան կղզիները և Երեք թագավորների կղզիները հյուսիսում և Նոր Զելանդիայի մերձանտարկտիդական կղզիները հարավում․ բոլորը տեղական իշխանությունների սահմաններից դուրս ենև բնակեցված են միայն գիտահետազոտական փոքր թվով աշխատակազմով:
  • Նոր Զելանդիայի կառավարության համաձայն՝ Անտարկտիդայի մաս կազմող Ռոսսի կախյալ տարածքը, սահմանադրորեն, Նոր Զելանդիայի մաս է կազմում:[11] Այնուամենայնիվ, Նոր Զելանդիայի պահանջը Անտարկտիդայի այս մասի նկատմամբ ճանաչվում է միայն չորս այլ երկրների կողմից:[12] Բացի այդ, Նոր Զելանդիայի տարածքային պահանջը ենթակա է Անտարկտիկայի համաձայնագրին, որը նա ստորագրել է 1959 թվականին:[13]

Տոկելաու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկելաուն ունի ինքնակառավարման ավելի ցածր աստիճան, քան Կուկի կղզիները և Նիուեն: Նոր Զելանդիայի ներկայացուցիչը Տոկելաուում Տոկելաուի ադմինիստրատորն է և իրավունք ունի շրջանցել Գեներալ Ֆոնոյի (խորհրդարանի) կողմից ընդունված որոշումները: ՄԱԿ-ի խնդրանքով Նոր Զելանդիայի կողմից 2006 և 2007 թվականներին անցկացված հանրաքվեների արդյունքում Տոկելաուի բնակիչները չկարողացան հասնել երկու երրորդ մեծամասնությանը, որը անհրաժեշտ էր Նիուեին և Կուկի կղզիներին հավասար իրավասությունների կառավարման համակարգին հասնելու համար:[14]

Թագավորության ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի ներսում կա որոշակի աջակցություն [15][16] Նոր Զելանդիայի հանրապետության համար: Եթե Նոր Զելանդիան դառնա հանրապետություն, այն կպահպանի Ռոսսի կախյալ տարածքը և Տոկելաուն որպես կախյալ տարածքներ, և Նոր Զելանդիայի թագավորությունը կշարունակեր գոյություն ունենալ առանց Նոր Զելանդիայի, Ռոսսի կախյալ տարածքի և Տոկելաուի:[17] Սա իրավական խոչընդոտ չէր հանդիսանա Նոր Զելանդիայի հանրապետության համար որպես այդպիսին, և ինչպես Կուկ կղզիները, այնպես էլ Նիուեն կպահպանեին իրենց ազատ ասոցիացիան Նոր Զելանդիայի հետ: 1977 թվականին «Քաղաքացության մասին» ակտով Նոր Զելանդիայի օրենսդրության մեջ բնակվելու իրավունքը չի փոխվի: [18]

Այնուամենայնիվ, Նոր Զելանդիայի հանրապետությունը կներկայացնի Կուկի կղզիներին և Նիուեին գերիշխանությանը հավատարիմ մնալու հարցը: [19] Այսպիսով, Նոր Զելանդիայի Հանրապետության ապագայի համար գոյություն ունեն մի շարք տարբերակներ, եթե Նոր Զելանդիան դառնա հանրապետություն, ներառյալ Կուկի կղզիները և Նիուեն.

  • մնալով Նոր Զելանդիայի հետ ազատ ասոցիացիայի մեջ, բայց թագուհուն պահելով որպես իրենց պետության ղեկավար.
  • ունենալով Նոր Զելանդիայի «հանրապետական» պետության ղեկավար և դառնալ անկախ պետություններ.
  • ունենալով իրենց պետությունների ղեկավարները, բայց պահպանելով Նոր Զելանդիայի հետ նրանց ազատ ասոցիացիայի կարգավիճակը:[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New Zealand's Constitution, New Zealand government, retrieved 20 November 2009
  2. «Tokelau: A History of Government»։ Wellington: Council for the Ongoing Government of Tokelau։ 2008։ Վերցված է սեպտեմբերի 2, 2016 
  3. «Letters Patent Constituting the Office of Governor-General of New Zealand (SR 1983/225)»։ New Zealand Parliamentary Counsel Office։ 1983։ Վերցված է փետրվարի 24, 2020 
  4. Taonga New Zealand Ministry for Culture and Heritage Te Manatu։ «Pacific Islands and New Zealand – Te Ara: The Encyclopedia of New Zealand» (անգլերեն)։ The Encyclopedia of New Zealand։ Վերցված է նոյեմբերի 22, 2016 
  5. Hare McLintock, Alexander, Wellington. Ralph Hudson Wheeler, M.A., Senior Lecturer in Geography, Victoria University of, Taonga New Zealand Ministry for Culture and Heritage Te Manatu (1966)։ «The Ross Dependency»։ Encyclopedia of New Zealand։ Վերցված է նոյեմբերի 22, 2016 
  6. «Check if you're a New Zealand citizen»։ New Zealand Department of Internal Affairs։ Վերցված է հունվարի 20, 2015 
  7. «Reddy for a new Governor General appointment process? | Radio New Zealand News»։ Radionz.co.nz։ Վերցված է 2017-01-02 
  8. «Niue Constitution Act 1974»։ New Zealand Legislation։ Վերցված է փետրվարի 5, 2019 
  9. McIntyre W. David (2001)։ A guide to the contemporary Commonwealth։ Houndmills, Basingstoke, Hampshire: Palgrave։ էջ 11։ ISBN 9781403900951 
  10. Diamond Jared (1990)։ Towns D, Daugherty C, Atkinson I, eds.։ New Zealand as an archipelago: An international perspective։ Wellington: Conservation Sciences Publication No. 2. Department of Conservation։ էջեր 3–8 
  11. New Zealand and Antarctica. NZ Ministry of Foreign Affairs and Trade. 2010
  12. «Did you know that seven countries have claims in Antarctica?»։ Norwegian Polar Institute։ Վերցված է մայիսի 2, 2020 
  13. «The Antarctic Treaty»։ Secretariat of the Antarctic Treaty։ Վերցված է մայիսի 2, 2020 
  14. «Tokelau decolonisation high on agenda»։ The New Zealand Herald։ New Zealand Press Association։ մայիսի 17, 2008։ Վերցված է նոյեմբերի 23, 2011 
  15. A July 2005 poll published in The Press showed 27% support for the question "Do you support New Zealand becoming a republic?", and 67% opposition.
  16. A poll by The Sunday Star-Times, published on 20 January 2006, stated there was 47% support for a New Zealand republic and 47% support for the monarchy.
  17. 17,0 17,1 Townend, Andrew (2003)։ «The Strange Death of the Realm of New Zealand: The Implications of a New Zealand Republic for the Cook Islands and Niue»։ Victoria University of Wellington Law Review։ Վերցված է հուլիսի 25, 2010 
  18. Quentin-Baxter & McLean, 2017
  19. Quentin-Baxter & McLean, 2017, էջ 115

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]