Մաջուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մաջուրո
Majuro
Դրոշ
Majuro Atoll Flag.svg

Shoreline majuro.jpg
Մաջուրոյի ձախ ափը, 1983 թ. փետրվար
ԵրկիրՄարշալյան կղզիներ Մարշալյան կղզիներ
Մակերես9,70 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն25 400 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+12
##Մաջուրո (Մարշալյան Կղզիներ)
Red pog.png

Մաջուրո (Մյազրո) (անգլ.՝ Majuro [ˈmædʒəroʊ], մարշ.՝ Mājro [mʲæzʲ(ɛ͡ʌ)rˠɤ͡oo̯]), Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարշալյան կղզիներ պետության մայրաքաղաք։ Կառուցված է համանուն օղակղզու, որը բաղկացած է 64 կղզիներից։ Օղակղզու մակերեսը կազմում է 9,71 կմ², ծովալճակի մակերեսը՝ 295 կմ²։ Բնակչությունը՝ 27 797 մարդ (2011 թվականի դրությամբ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է XIX դարի վերջին, ենթադրաբար, 1884 թվականին[1] Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բնակիչների կողմից։ 1885 թվականից գտնվել է Գերմանիայի «պաշտպանության» տակ, իսկ 1906 թվականից՝ գերմանական կայսերական գաղութային իշխանությունների անմիջական ղեկավարության տակ։ 1914 թվականին գրավվել է Ճապոնիայի կողմից, 1919 թվականից հայտնվել նրա մանդատով կառավարվող երկրի կազմում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1944 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ-ի զորքերը գրավել են Մաջուրոն[3]։ 1947 թվականից եղել է Խաղաղօվկիանոսյան կղզու խնամարկյալ տարածքի կազմում։ 1979 թվականից դարձել է վարչական կենտրոն, իսկ 1983 թվականից՝ Մարշալյան կղզիների մայրաքաղաք։

Բնակչություն և ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բնակչությունը կենտրոնացած է Դ-Ու-Դ կղզիներում (Դալապ – Ուլիգա – Դարիտ, Dalap – Uliga – Darrit)։ Կառավարական հաստատությունները գտնվում են Դալատ կղզում։ Այստեղ են գտնվում նաև մի քանի խոշոր խանութներ։ Ուլիգայում գտնվում են հիմնական գործարար թաղամասը, բանկային և տուրիստական կենտրոնները։ Ուլիգայում է գտնվում Մարշալյան կղզիների քոլեջը, միջնակարգ և տարրական դպրոցները։ Դարիտում եմ հիմնականում գտնվում են բնակելի շինությունները, տարրական և միջնակարգ դպրոցները։ Օղակղզու արևմտյան շրջանում, Դ-Ու-Դ-ից 30 կմ հեռավորության վրա գտնվում է Լաուրա բնակավայրը, որտեղ գտնվում է հայտնի ծովափը։ Մարշալյան կղզիների միջնակարգ դպրոցը գտնվում է Մաջուրոյի հյուսիսային ծայրամասում, Ռիտա կղզում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է նավահանգիստ և միջազգային օդանավակայան։ Մաջուրոն համարվում է Մարշալյան կղզիների համար կարևոր տրանսպորտային հանգույց օդային և ծովային հաղորդակցությունների համար։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկների շրջանում տարածված է ձկնորսությունը և դայվինգը։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Столицы мира» 
  2. Маджуро. — БРЭ, т. 1..
  3. Charles D. Melson Condition Red: Marine Defense Battalions in World War II. — С. 20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]