Jump to content

Սողոմոնյան կղզիներ (կղզեխումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սողոմոնի Կղզիներից)
Սպիտակ գույնը` Սողոմոնյան կղզիներ պետություն, հյուսիս-արևմուտքում կանաչ գույնով նշված է Բուգենվիլ կղզին

Սողոմոնյան կղզիներ, կղզեխումբ Խաղաղ օվկիանոսում, Նոր Գվինեայից արևելք, Մելանեզիայի մաս։

Մակերեսը՝ 40,4 հազար կմ²։ Բնակչությունը՝ ավելին քան 263 հազար մարդ (1971)։ Բնակչության մեջ գերակշռում են մելանեզիացիները, որոնք խոսում են ավստրոնեզիական լեզուներով (145 հազար), կան պապուասներ (45,4 հազար), պոլինեզիացիներ (6 հազար), միկրոնեզիացիներ (2 հազար)։ Այստեղ ապրում են նաև քիչ քանակով եվրոպացիներ։

Խոշոր կղզիներն են՝ Բուկան և Բուգենվիլը, քաղաքականորեն պատկանում են Պապուա - Նոր Գվինեային, մյուսները՝ Շուազել, Մալաիտա, Սանտա-Իսաբել, Սան-Կրիստոբալ, Նյու-Ջորջիա, Ռենել, Գուադալկանալ, Սանտա-Կրուս, կազմում են առանձին պետություն՝ Սողոմոնյան կղզիներ Բրիտանական ազգերի միության կազմի մեջ։

Կղզիները հայտնաբերվել են 1568 թվականին իսպանացի ծովագնացներ Ալվարո Մենդանյաի և Սարմյենտո դե Գամբոյի կողմից։


Վիքիճամփորդն ունի Սողոմոնյան կղզիներին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոնյան կղզիներ (կղզեխումբ)» հոդվածին։