Պապուասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պապուասներ, (մալայերեն՝ papuwa — գանգրահեր), Նոր Գվինեա կղզու, հյուսիսարևմտքում Մելանեզիայի կղզիների, Հալմահերա կղզու հյուսիս և Տիմոր կղզու արևելքում մասերի բնիկների հավաքական անվանումը։ Թիվը՝ ավելի քան 3 միլիոն (1982)։ Մարդաբանորեն պատկանում են մելանեզիական ռասային։ Խոսում են պապուասյան լեզոններով։ պապուասների կրոն, հավատալիքների հիմնական տարրերն են՝ նախնիների պաշտամունքը, հմայությունն ու տոտեմիզմը։ 19-րդ դարի վերջից միսիոներները տարածել են քրիստոնեությունը, որն այժմ ձևականորեն դավանում է պապուասների մեծ մասը։ Մինչև վերջերս պապուասներ ապրում էին (Նոր Գվինեայի և հյուսիսարևմտյան․ Մելանեզիայի կղզիների որոշ շրջաններում այժմ էլ ապրում են) նախնադարյան համայնական կարգերով։ Զբաղվում են հիմնականում պալարային հողագործությամբ, արմավենու և պտղատու ծառերի աճեցմամբ, խոզաբուծությյսմբ, ձկնորսությամբ, մասամբ՝ որսորդությամբ։ Մի մասն աշխատում է պլանտացիաներում, լեռնարդյունաբերական ձեռնարկություններում։ Մինչև եվրոպական գաղութարարությունը հողի մասնավոր սեփականությունը պապուասներին անհայտ էր։ Գույքային և հասարակական շերտավորումը նոր էր նշմարվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png