Jump to content

Սողոմոնյան կղզիներ (կղզեխումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ գույնը` Սողոմոնյան կղզիներ պետություն, հյուսիս-արևմուտքում կանաչ գույնով նշված է Բուգենվիլ կղզին

Սողոմոնյան կղզիներ, կղզեխումբ Խաղաղ օվկիանոսում, Նոր Գվինեայից արևելք, Մելանեզիայի մաս։

Մակերեսը՝ 40,4 հզ կմ²։ Բնակչությունը՝ ավելին քան 720 հզ մարդ (2009)։ Բնակչության մեջ գերակշռում են մելանեզիացիները, որոնք խոսում են ավստրոնեզիական լեզուներով (600 հզ), կան պապուասներ (100 հզ), պոլինեզիացիներ (6 հզ), միկրոնեզիացիներ (2 հզ)։ Այստեղ ապրում են նաև քիչ քանակով եվրոպացիներ։

Խոշոր կղզիներն են՝ Բուկան և Բուգենվիլը, քաղաքականորեն պատկանում են Պապուա Նոր Գվինեային, մյուսները՝ Շուազել, Մալաիտա, Սանտա-Իսաբել, Սան-Կրիստոբալ, Նյու-Ջորջիա, Ռենել, Գուադալկանալ, Սանտա-Կրուս, կազմում են առանձին պետություն՝ Սողոմոնյան կղզիներ Բրիտանական ազգերի միության կազմի մեջ։

Կղզիները հայտնաբերվել են 1568 թվականին իսպանացի ծովագնացներ Ալվարո Մենդանյաի և Սարմյենտո դե Գամբոյի կողմից։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոնյան կղզիներ (կղզեխումբ)» հոդվածին։
Վիքիճամփորդն ունի Սողոմոնյան կղզիներին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 497