Իզոթերմ պրոցես
| Ջերմային պրոցեսներ |
|---|
| Ադիաբատ պրոցես |
| Իզոխոր պրոցես |
| Իզոբար պրոցես |
| Իզոթերմ պրոցես |
| Իզոէնտրոպ պրոցես |
| Իզոէնթալպ պրոցես |
| Պոլիտրոպ պրոցես |
| Խմբագրել |


Իզոթերմ պրոցես, որի դեպքում հաստատուն է մնում համակարգի ջերմաստիճանը ։ Ծավալի տեղափոխման ժամանակ համակարգն աշխատանք է կատարում։ Իզոթերմ պրոցեսում կարող է փոխվել համակարգի էներգիան՝ պայմանավորված մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիայի փոփոխությամբ։ Եթե համակարգն իդեալական գազ է, ապա նրա ներքին էներգիան կախված է միայն ջերմաստիճանից, ուստի՝ իզոթերմ պրոցեսում այն մնում է հաստատուն՝ և ։ Համաձայն ջերմադինամիկայի առաջին օրենքի՝ այս դեպքում
Եթե գազը ջերմաքանակ ստանում է, ապա այն կատարում է դրական աշխատանք՝ , իսկ եթե գազը շրջապատին ջերմաքանակ է տալիս՝ , ապա այն բացասական աշխատանք է կատարում։
Ջերմունակության սահմանումից հետևում է, որ տրված ջերմաքանակի հաշվին որքան փոքր է ջերմաստիճանի փոփոխությունը, այնքան մեծ է համակարգի ջերմունակությանը։ Մասնավորապես, եթե համակարգին ջեմաքանակ հաղորդելիս նրա ջերմաստիճանը չի փոխվում՝ , ապա նրան կարելի է վերագրել անվերջ մեծ ջերմունակություն։ Այդպիսի ջերմունակությամբ օժտված համակարգը կատարում է թերմոստատի դեր, այսինքն՝ ապահովում է ջերմաստիճանի հաստատունությունը ջերմահաղորդման պրոցեսում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 313)։ |