Իդեալական գազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդեալական գազի ծավալը կախված է ջերմաստիճանից

Իդեալական գազ, այն համակարգը, որի մասնիկների միջև ձգողության ուժերը բացակայում են, իսկ վանողության ուժերը դրսևորվում են գազի մասնիկների բախումների ձևով:

Իդեալական գազի մասնիկների հատկությունները[խմբագրել]

Իդեալական գազի մասնիկների չափերը ձգտում են զրոյի. իդեալական գազը կարելի է պատկերացնել որպես անվերջ փոքր շառավղով կոշտ գնդերի հավաքածու, որոնք փոխազդում են միայն առաձգական բախումների միջոցով: Իդեալական գազի մոդելի հիմքում ընկած են մոլեկուլների այն պարզագույն հատկությունները ,որոնք անհրաժեշտ են տարբեր պայմանների դեպքում իրական գազերի վարքը բացատրելու համար:

Իրական գազի վերափոխումը ՝ իդեալականի[խմբագրել]

Իրական գազը կարելի է համարել իդեալական, եթե նրա մոլեկուլների ձգողությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիան մոդուլով շատ փոքր է մոլեկուլների շարժման միջին կինետիկ էներգիայից:Այսպիսով իրական գազը ցուցաբերում է իդեալական գազի վարք միայն բարձր ջերմաստիճանների և փոքր խտությունների դեպքում:

Աղբյուրներ[խմբագրել]

Ֆիզիկա 11, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր [1]