Պոլիտրոպ պրոցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլիտրոպ պրոցեսի վարքը պոլիտրոպի ցուցիչի փոփոխության դեպքում՝ հիմնական թերմոդինամիկական պրոցեսները։

Պոլիտրոպ պրոցես (հունարեն՝ հուն․ πολίτροπος; բազմակողմանի, բազմակերպ, պոլի․․․ և τρόπος; պտույտ, ուղղություն), ֆիզիկական համակարգի վիճակի փոփոխման այնպիսի պրոցես, որի դեպքում հաստատուն է մնում ջերմունակությունը։ Թերմոդինամիկական դիագրամներում պոլիտրոպ պրոցեսի պատկերող կորը կոչվում է պոլիտրոպ։ Շրջելի պոլիտրոպ պրոցեսի պարզագույն օրինակը իդեալական գազի վիճակի փոփոխման պոլիտրոպ պրոցեսն է, որը բավարարում է

հավասարմանը (p-ն գազի ճնշումն է, V-ն՝ ծավալը, n-ը՝ պոլիտրոպի ցուցիչը)։ Պոլիտրոպ պրոցեսի մասնավոր դեպքերն են ադիաբատ պրոցեսը, իզոբար պրոցեսը, իզոթերմ պրոցեսը և իզոխոր պրոցեսը։ Պոլիտրոպ պրոցեսի հասկացությունից լայնորեն օգտվում են տեխնիկական թերմոդինամիկայում՝ ջերմային շարժիչների աշխատանքային ցիկլերը հետազոտելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png