Կարմիր ջրիմուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Laurencia.jpg

Կարմիր ջրիմուռներ (լատ.՝ Rhodophyta), ջրիմուռների բաժին։ Բազմաբջիջ կամ միաբջիջ օրգանիզմներ են։ Լինում են մուգ կարմիր, վարդագույն, դեղնավուն, պղնձակապտավուն գույնի, որը պայմանավորված է քրոմատոֆորներում պարունակվող d քլորոֆիլ (կանաչ), R-ֆիկո-էրիթրին (կարմիր) և R-ֆիկոցիան (կապտականաչ) պիգմենտներով։ Կարմիր ջրիմուռների մարմինը թելաձև է, թիթեղանման, երբեմն հատվածավորված է ցողունի և տերևանման օրգանների։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Զարգացման ընթացքում բնորոշ առանձնահատկություն է շարժական մտրակավոր փուլերի բացակայությունը և ինքնատիպ սեռական պրոցեսը։ Արական սեռական օրգաններում գոյանում են ոչ շարժունակ բջիջներ, որոնք ջրի միջոցով շարժվում են դեպի իգական սեռական օրգանները՝ կարպոգոնները։ Հայտնի է 600 ցեղ, 3750 տեսակ։ Ապրում են հիմնականում ծովերում, սակավ՝ քաղցրահամ ջրերում, հողում։ Բրածո ձևերը գտնվել են կավճի հասակի նստվածքներում։ Առանձին տեսակներից ագար-ագար, ագարոիդ են ստանում, պորֆիրա տեսակն օգտագործվում է որպես սնունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 335 CC-BY-SA-icon-80x15.png