Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն
գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen
Bellinsgauzen Faddey.jpg
Ծնվել է սեպտեմբերի 9 (20), 1778
Ծննդավայր Սաարեմաա, Saaremaa Rural Municipality, Էստոնիա
Մահացել է հունվարի 13 (25), 1852 (73 տարեկանում)
Մահվան վայր Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն գերմանացի
Կրթություն Ծովային կադետական դպրոց
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր և զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան և Սպիտակ արծվի շքանշան
Fabian Gottlieb von Bellingshausen Վիքիպահեստում

Ֆադեյ Ֆադեևիչ Բելինգսհաուզեն (ծննդյան անուն՝ Ֆաբիան Գոթլիբ Թադեուս ֆոն Բելինգսհաուզեն (գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen), սեպտեմբերի 9 (20), 1778, Սաարեմաա, Saaremaa Rural Municipality, Էստոնիա - հունվարի 13 (25), 1852, Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), Անտարկտիդա մայրցամաքի առաջին հայտնաբերող։ Սերում է գերմանա-բալթյան Բելինգսհաուզեն ազնվական տոհմից[2]։

Ֆադեյ Բելինգսհաուզենի տունը Էզել կղզում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆադեյ Բելինգսհաուզենը ծնվել է 1778 թվականի սեպտեմբերի 9-ին Էզել կղզում։ Տաս տարեկանում ընդունվել է Կրոնշտադտի Ծովային կադետային կորպուս։ 1795 թ. Բելինգսհաուզենը ստացավ իր առաջին ծովային աստիճանը՝ գարդեմարին (նախահեղափոխական Ռուսաստանում՝ ծովային դպրոցի բարձր դասարանի աշակերտ)։

1796 թվականին նա ավարտին է հասցրել Անգլիայի ափերով իրականացվող ճանապարհրդությունը։ 1803 թվականին ընդունվել է Իվան Կրուզենշտեյնի նավ՝ պատրաստվելով կատարել առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությունը[3]։

1803—1806 թվականներին Բելինգսհաուզենը մասնակցել է առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությանը «Հույս» նավի վրա՝ Կրուզեյնշտեյնի էքսպեդիցիայով։ Ճանապարհորդության ավարտից հետո ստացել է կապիտան-լեյտենանտի կոչում։

1812-ից 1816 թվականներին ղեկավարել է «Միներվա» հածանավը[4][5]։

Անտարկտիդայի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1819—1821 թվականներին եղել է Անտարկտիդայի հայտնաբերման ռուսական առաջին էքսպեդիցիայի ղեկավար՝ ճանապարհորդելով Հարավային օվկիանոսով։ 1819 թվականի հունիսի 4-ին Կրոնշտադից դուրս գալով՝ էքսպեդիցիան նոյեմբերի 2-ին հասնում է Ռիո դե Ժանեյրո։ Այդտեղից Բելիսհաուզենը առաջին հերթին ուղղություն է վերցնում դեպի հարավ և մոտենալով Հարավային Ջորջիա կղզու հարավարևելյան ափերին, որը հայտնաբերել է Ջեյմ Կուկը, մոտավորապես 56° հարավային լայնության վրա Բելինգսհաուզենը հայտնաբերում է մարքիզ դե Տրավերսեի 3 կղզիները, ուսումնասիրում է Հարավային Սանդվիչյան կղզիները, ուղղվել է դեպի արևելյան լայնության հարավային լայնության 59° և 2 անգամ ուղևորվել է դեպի հարավ։ Հասնելով հարավային լայնության 69°, 1820 թվականի հունվարի 16 (28) էքսպեդիցիան հայտնաբերում է Անտարկտիդան․ մոտենալով նրան հարավային լայնության 69° 21' 28" և արևմտյան երկայնության 2° 14' 50" կոորդինատում, հունվարի 21-ին (փետրվարի 2) ճանապարհորդները երկրորդը տեսան ափը, փետրվարի 5-ին և 6-ին (փետրվարի 17 և 18) գրեթե մոտեցավ ափին։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кублицкий Г. И. По материкам и океанам. Рассказы о путешествиях и открытиях. — М.: Детгиз, 1957. — 326 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Беллинсгаузен Фаддей Фаддеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Генеалогическая справка: Genealogisches Handbuch der Oeselschen Ritterschaft, 1935, — S.463
  3. ВТ-ВЭС|Беллинсгаузен, Фаддей Фаддеевич
  4. Российский парусный флот|1|страницы=240}}
  5. Книга:Российский парусный флот|1|страницы=241

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]