Հարավային Սանդվիչյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Սանդվիչյան կղզիներ (South Sandwich Islands), հրաբխային, անմարդաբնակ կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավում, Անտարկտիդայում։

Բաղկացած են 8 մեծ և բազմաթիվ մանր կղզիներից։ Տարածությունը մոտ 300 կմ² է, բարձրությունը՝ մինչև 1372 մ։ Ձյունածածկ են, սառցապատ։ Կան գործող հրաբուխներ։ Աճում են քարահոսներ և մամուռներ։ Հարուստ է թռչուններով։ Փոկերի մակաղատեղի է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Կուկի անգլիական արշավախումբը 1775 թվականին կղզիները սխալմամբ ընդունել է որպես Անտարկտիդա մայրցամաքի ելուստ և անվանել Sandwich Land ― «Սանդվիչի երկիր»՝ ի պատիվ անգլիական Ծովակալության առաջին լորդի։ Հայտնագործված ցամաքի կղզային բնույթն առաջին անգամ սահմանել է Ֆ․ Ֆ․ Բելինգհաուզենը 1820 թվականին․ նա էլ տվել է այժմյան Հարավային Սանդվիչյան կղզիներ անվանում՝ ի զանազանություն Սանդվիչյան կղզիների, ինչպես Կուկն անվանել էր Հավայան կղզիները [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 285 CC-BY-SA-icon-80x15.png