Սաարեմաա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սաարեմաա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Սաարեմաա
էստոներեն՝ Saaremaa, դան․՝ Øsel, գերմ.՝ Ösel,
շվեդ.՝ Ösel, լատիշ․՝ Sāmsala, լեհ.՝ Sarema

Կոորդինատներ 58°25′ հս․ լ. 22°30′ ավ. ե. / 58.417° հս․. լ. 22.500° ավ. ե. / 58.417; 22.500
Տեղագրություն Բալթիկ ծով, Արևմտա-Էստոնական արշիպելագ
Երկիր Էստոնիա Էստոնիա
Վարչատարածքային բաժանում Սաարեմաա
Մակերես 2673 կմ2
Բնակչություն 32 800 մարդ

Կոորդինատներ: 58°25′ հս․ լ. 22°30′ ավ. ե. / 58.417° հս․. լ. 22.500° ավ. ե. / 58.417; 22.500 Սաարեմաա (էստոներեն՝ Saaremaa, դան․՝ Øsel, գերմ.՝ Ösel, շվեդ.՝ Ösel, լատիշ․՝ Sāmsala, լեհ.՝ Sarema), կղզի Բալթիկ ծովում, Արևմտա-Էստոնական արշիպելագի կազմում։ Էստոնիայի և Արևմտա-Էստոնական արշիպելագի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 2673 կմ²[1]։ Կղզու Սիռվեսյաեռ (էստոներեն՝ Sõrvesäär) թերակղզին հանդիսանում է Ռիգայի ծոցի հյուսիսային սահմանակետը։ Բալթիկ ծովի մեծությամբ չորրորդ կղզին է Զելանդիա, Ֆյուն և Գոթլանդ կղզիներից հետո։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Սաարեմաա նահանգի կազմի մեջ։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից հարավ կղզին ձգվում է մոտ 88 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 90 կիլոմետր։ Սաարեմաան միանում է հարևան Մուհու կղզու հետ ամբարտակով, որը հատում է Վեիկե Վեյն նեղուցը։ Ամբարտակի վրայով անց է կացված ճանապարհ։ Իսկ Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև գործում է լաստանավային փոխադրում։

Կղզու կենտրոնական քաղաքն է Կուռեսաառեն, որը գտնվում է համանուն ծոցի ափին, կղզու հարավում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. EE 11. köide, lk 125

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]