Կաալի (խառնարան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաալի (այլ կիրառումներ)
Կաալի (էստ․՝ Kaali kraater), խառնարան, որը առաջացել է Էստոնիայի Սաարեմաա կղզու վրա երկնաքարի անկման հետևանքով։
Խառնարանը գտնվում է Կուռեսաառե քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա, անտառակի մեջ։ Այն շրջապատված է 16 մետր բարձրությամբ հողաթմբով, որն ունի 110 մետր տրամագիծ։ Շրջակայքում կան նաև ութ ավելի փոքր չափերի խառնարաններ, որոնց չափերը տատանվում են 15-ից մինչև 40 մետր տրամագծում։
Մոտ 4 հազար տարի առաջ ընկած երկնաքարը բնականաբար չի հիշատակվում Էստոնական մատենագրություններում, սակայն նրա անկումը ենթադրաբար տեղ է գտել էստոնական ռունային երգերում, ինչպես նաև ֆիննական և շվեդական առասպելներում։
Վերջին հետազոտությունների արդյունքում ենթադրվում է, որ 400 - 1000 տոննա քաշով երկնաքարը մտել է Երկրի մթնոլորտ հյուսիսարևելյան կողմից մոտ 15 - 45 կմ/վ արագությամբ և մթնոլորտի հետ շփման արդյունքում կորցնելով զանգվածը բաժանվել է մի քանի մասերի 5-10 կմ բարձրության վրա։ Ամենամեծ բեկորը, որի զանգվածը կարող էր լինեկ 20-80 տոննա, իսկ արագությունը 10-20 կմ/վ ձևավորել է ամենամեծ խառնարանը, ութ փոքր խառնարանները առաջացել են մյուս բեկորների անկման արդյունքում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խառնարանի նկարագիրը Earth Impact Database-ում (անգլ.)
- Սաարեմայի վրա գտնվող խառնարանների լուսանկարներ(չաշխատող հղում)