Մուհու
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուհու (այլ կիրառումներ)
![]() | ||
Կոորդինատներ | Координаты: неизвестный формат аргумента Категория:Страницы с некорректными тегами координат | |
Տեղագրություն | Բալթիկ ծով | |
Երկիր | ![]() | |
Մակերես | 198 կմ2 | |
Բնակչություն (2004) | 1822 մարդ մարդ | |
![]() |
Մուհու (էստ․՝ Muhu, նաև Muhumaa), կղզի Բալթիկ ծովում։ Էստոնիայի՝ մեծությամբ երրորդ կղզին է Սաարեմաայից ու Հիյումաայից հետո։ Կղզու ընդհանուր մակերեսը 204 քառ. կմ է[1]։
Մուհու կղզին հարևան ավելի փոքր չորս կղզիների՝ Կեսելեյդի, Վիրելեյդի, Վոյլեյդի ու Սուրլեյդի հետ կազմում է Մուհու ծխական համայնքը՝ գյուղական ինքնավարությունը, որ մտնում է Սաարե կոմսության (էստ․՝ Saare maakond) կազմի մեջ։ Կղզին մայրցամաքից բաժանված է Սուուր նեղուցով (Moonsund), որը ձմռանը սառչում է։ Սառույցի վրա ընկած ճանապարհով էլ Մուհու կղզու բնակիչները ձմռանը հաղորդակցվում են մայրցամաքի հետ։
Կղզու բնակչությունը 1822 մարդ (2004)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ ու ձկան վերամշակմամբ, երկրագործությամբ ու տավարաբուծությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհու կղզու՝ ծովի մակերևույթից բարձրանալու գործընթացն սկսվել է 8000 տարի առաջ և շարունակվում է մինչև օրս[2]։ Առաջին բնակիչները կղզի են տեղափոխվել մ.թ. 2500 տարի առաջ։
1227 թ. Սուսերակիրների Լիվոնյան եղբայրության անդամները ներխուժել են Մուհու, ռազմական գործողությունները շարունակվել են 7 օր[2]։ Մուհուի գրավումը Լիվոնյան խաչակրաց արշավանքի վերջին կռիվն է, որից հետո Էստոնիան մի քանի դար մնաց օտարների լծի տակ[2]։
1629-1721 թվականներին կղզին մտել է Շվեդական Լիվոնիայի կազմի մեջ։ 1721 թվականին՝ Հյուսիսային պատերազմի ավարտին, Մուհու կղզին Լիվոնիայի մյուս տարածքների հետ միասին անցել է Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի կեսերին Մուհուի բնակչության 70 տոկոսը դարձավ ուղղափառ, ինչը կղզու առանձնահատկություններից է։
Ռուսաստանի ժամանակավոր կառավարութան՝ 1917 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն ձևավորվել է Էսլյանդական ինքնավար նահանգը, որի կազմի մեջ էր մտնում նաև Մուհու կղզին։ 1918 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան հռչակվեց անկախ հանրապետություն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica.Chicago: Encyclopædia Britannica, 2012: Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 «History of Muhu Island» (անգլերեն)։ Koguva-home.ee։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 13
![]() |
Մուհու Վիքիպահեստում |
---|
|