Աբել Թասման
Աբել Թասման հոլ.՝ Abel Janszoon Tasman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1603[1] Լուտյեգաստ, Խրոտեխաստ, Խրոնինգեն, Նիդերլանդներ[2] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1659[1][3][4] Ջակարտա, Ինդոնեզիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող |
Գործունեության ոլորտ | ղեկապետ և ճանապարհորդ հետազոտող |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և հոլանդերեն[1] |
Ամուսին(ներ) | անհայտ և անհայտ |
![]() |
Աբել Յանսզոն Թասման (հոլ.՝ Abel Janszoon Tasman, 1603[1], Լուտյեգաստ, Խրոտեխաստ, Խրոնինգեն, Նիդերլանդներ[2] - հոկտեմբերի 10, 1659[1][3][4], Ջակարտա, Ինդոնեզիա[5]), հոլանդացի ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող։
Արշավախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1642-1643 թթ., առաջին արշավախմբի ժամանակ, առաջինը անցել է Ավստրալիայի հարավով, հայտնաբերել է Վան-Դիմենի երկրի հարավային և արևելյան ափերը (հետագայում իր անվամբ կոչվել է Թասմանիա), հասել է Նոր Զելանդիայի և Տոնգա կղզեխմբի արևմտյան ափերին, Ֆիջի և Նոր Իսլանդիա կղզիներին։
1642 թ. արշավախմբի ժամանակ իր առջև նպատակ է դրել.
- ա) ուսումնասիրել Հնդկական օվկիանոսի այն մասեր, որոնք այդ ժամանակներում դուրս էին գտնվում առևտրական ճանապարհների շրջանակներից,
- բ) պարզել այն հարցը, թե Ավստրալիան արդյոք կազմում է «Հարավային մեծ երկրի մասը», ինչպես գտնում էին ժամանակակիցներից շատերը,
- գ) հետազոտել Նոր Գվինեայի ծովափը և պարզել՝ այն կղզի է, թե ոչ։
Աբել Թասմանը արշավի է դուրս գալիս Բատավիայից (Ջակարտա) և հաջողությամբ հասնում է Մավրիկա կղզի, իսկ այդտեղից նավարկում է հարավ, ապա ուղղությունը փոխում է դեպի հարավ-արևելք։ Առաջին կղզին, որ նա հանդիպել է դեպի արևելք նավարկելու ընթացքում, Հոլանդական Հնդկաստանի նահանգապետի անունով անվանել է Վանդիմենի երկիր (Թասմանիա)։
Վանդիմենի երկրից Թասմանը շարունակում է նավարկությունը դեպի արևելք և դեկտեմբերի 13-ին հասել է մի այլ երկիր՝ Նոր Զելանդիայի հարավային կղզին։ Շարունակել է նավարկությունը դեպի հյուսիս, մտել Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև գտնվող նեղուցը, բայց չիմանալով, որ դա նեղուց է, հետ է վերադառնում։ Շարունակելով առաջ ընթանալ Հյուսիսային կղզու արևմտյան ափի երկայնքով՝ հասնում է կղզու ծայրակետը, ապա ուղղվում դեպի հյուսիս-արևելք։
Հունվարի 21-ին Թասմանի արշավախումբն հասնում է Տոնգա կղզիներ, որտեղից ուղղություն է վերցնում դեպի արևմուտք։ Անցնելով Ֆիջի կղզիների մոտով՝ հաջողությամբ հասնում է Նոր Իռլանդիա կամ Նոր Մեկլենբուրգ։ Սակայն սխալմամբ նա վերջինս համարում է ոչ թե կղզի, այլ Նոր Գվինեայի մի մասը։
Նոր Իռլանդիայից շարունակելով նավարկել դեպի արևմուտք՝ Նոր Գվինեայի հյուսիսային ափի երկայնքով անցնում է մինչև նրա արևմտյան ելուստը, ապա հաջող կերպով վերադառնում դեպի Բատավիա։

Աշխարհագրական և վարչական անվանումներ Թասմանի անունով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իր հայտնագործած Թասմանիա կղզին Ավստրալիա ափերի մոտ,
- Թասմանի ծովը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերի մոտ,
- Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերի մոտ, Խաղաղ օվկիանոսում Թասմանի իջվածքը,
- Հոբարտ քաղաքի (Թասմանիայի վարչական կենտրոն) 1.3 կմ երկարությամբ կամուրջը,
- Թասմանիայի արագընթաց ճանապարհը (Tasman Highway (or A3),
- Նոր Զելանդիայի ազգայի այգին,
- Նոր Զելանդիայի լեռնագագաթներից մեկը,
- Լիճ Նոր Զելանդիայում,
- Ծովածոց Նոր Զելանդիայում,
- Վարչական կենտրոն Նոր Զելանդիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Tasman, Abel Janszoon (1603–1659) // Australian Dictionary of Biography — MUP, 1966.
- ↑ Abel Jansoon Tasman. His life and voyages (maps) — University of Tasmania.
- ↑ Time up for New Zealand's antiquated name // Otago Daily Times — 2009. — ISSN 0114-426X; 2624-4527
|