Կետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատվաձուկ
Oncorhynchus keta.jpeg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ճառագայթալողակ ձկներ
Վերնակարգ Կատվաձկներ
Կարգ Սաղմոսակերպեր
Ընտանիք Սաղմոնաձկներ
Ցեղ Խաղաղօվկիանոսյան սաղմոններ
Լատիներեն անվանում
Oncorhynchus keta

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 161976
NCBI 8018

Կետա (լատ.՝ Oncorhynchus keta), սաղմոնակերպների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 14 կգ։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Բերինգի ծովում, մասամբ՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանի գետերում։ Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում։ Սնվում է խեցգետնանմաններով, փափկամարմիններով, մատղաշ ձկներով։ Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում։

Բազմացման շրջանում դադարում է սնվելուց և մտնում է գետերը։ Բույն է փորում և ձկնկիթը թաղում տիղմի մեջ։ Զվադրող կետան խիստ կերպարանափոխվում է, մաշկը մուգ գույն է ստանում, միսը ջրակալում, ծնոտները երկարում են, կորանում, հզոր ատամներ են աճում և բերանը չի փակվում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 2 տեսակ՝

  • աշնանային
  • ամառային

Աշնանային կետան խոշոր է, պտղաբեր (3-4,5 հազար ձկնկիթ), բազմանում է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Գետային միգրացիան կարճ է, ձվադրում է հուլիս-օգոստոս ամիսներին։

Ձվադրումից հետո ձուկը մահանում է։ Արդյունագործական խոշոր նշանակություն ունի, տալիս է համեղ միս և կարմիր խավիար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 388 CC-BY-SA-icon-80x15.png