Կորեական նեղուց (հանգըլ՝ 대한해협, ճապ.՝ 朝鮮海峡), Կորեական թերակղզու և ճապոնական Իկի, Կյուսյու, Հոնսյու կղզիների միջև։ Միացնում է Ճապոնական և Արևելա-Չինական ծովերը։ Լայնությունը 180 կմ է, նվազագույն խորությունը՝ 115 մ։
Ցուսիմայի կղզիներով բաժանվում է Արևելյան և Արևմտյան անցումների, Ռուս-ճապոնական պատերազմի (1904-1905) ժամանակ Կորեական նեղուցում տեղի է ունեցել ռուս և ճապոնական հածանավային էսկադրաների խոշոր ծովամարտ (1905, Ցուսիմայի ճակատամարտ)։